ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 150 որոշմամբ ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) 31-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Հաստատել կցվող՝ հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) կառավարություններին՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկություններ հանքային պարարտանյութերի գրանցումն իրականացնելու համար լիազորված պետական մարմինների և Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորման և վարման համար լիազորված պետական մարմինների վերաբերյալ (այսուհետ համապատասխանաբար՝ լիազորված մարմիններ, միասնական ռեեստր)։

3. Լիազորված մարմիններին ապահովել՝

մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը՝ միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորման և վարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի (այդ թվում՝ ծրագրաապարատային միջոցների) ստեղծումը՝ միասնական ռեեստրի ազգային մասերի և Միության պաշտոնական կայքի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորությամբ․

2026 թվականի հուլիսի 1-ից՝ միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումը, ինչպես նաև միասնական ռեեստրի բաց մասի փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Միության պաշտոնական կայքում հրապարակելու համար։

4. Սահմանել, որ մինչև Միության շրջանակներում այն ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելը, որոնց իրագործման միջոցով իրականացվում է լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունը, թույլատրվում է փաստաթղթերի և տեղեկությունների փոխանակումը թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա.Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի հոկտեմբերի 1-ի

թիվ 78 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 150 որոշմամբ ընդունված՝ «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) 31-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016) և սահմանում է հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կանոնները (այսուհետ՝ միասնական ռեեստր)։

2. Սույն կարգին համապատասխան՝ գրանցման ենթակա են արտադրվող և (կամ) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներս բերվող) հանքային պարարտանյութերը, որոնք նշված են ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի թիվ 1 հավելվածով նախատեսված ցանկում։

3. Միության շրջանակներում գրանցման ենթակա չեն՝

ա) հանքային պարարտանյութերի նմուշները, որոնք նախատեսված են գրանցման հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար, գրանցման հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու մասին պայմանագրով նախատեսված քանակությամբ․

բ) հանքային պարարտանյութերը, որոնք նախատեսված են որպես ցուցադրվող նմուշներ օգտագործելու համար՝ յուրաքանչյուր անվանման հանքային պարարտանյութի 10 կգ-ից (լիտրից) ոչ ավելի քանակությամբ։ Հանքային պարարտանյութերը, որոնք նախատեսված են որպես ցուցադրվող նմուշներ օգտագործելու համար, ենթակա չեն իրացման Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներում․

գ) հանքային պարարտանյութերը, որոնք փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով։

 

II. Հիմնական հասկացություններ

 

4. Սույն կարգի նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

հայտատու՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձ, որը արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ) կամ ներմուծող է․

հանքային պարարտանյութի տեսակ՝ միևնույն անվանման հանքային պարարտանյութի տարատեսակություն՝ որն ունի միասնական ագրեգատային վիճակ և կազմ՝ ըստ հիմնական սննդարար տարրերի, արտադրվում է միասնական տեխնիկական պահանջներին և (կամ) տեխնոլոգիական կանոնակարգին (հրահանգին) համապատասխան, վտանգավորության նույն դասը․

քիմիական նյութերի մասին տեղեկությունների պաշտոնական տեղեկատվական աղբյուր՝ տեղեկատվության հանրամատչելի աղբյուրներ, որոնք պարունակում են այն տվյալները, որոնց հիման վրա կարող է կատարվել այն հանքային պարարտանյութերի վտանգավորության դասակարգում, որոնց կազմի մեջ մտնում են ստանդարտներ (միջպետական, ազգային (պետական)), Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ (այսուհետ՝ հավատարմագրված լաբորատորիաներ (կենտրոններ)), անդամ պետությունների լիազորված պետական մարմինների եզրակացություններ, անդամ պետությունների քիմիական նյութերի (քիմիական արտադրանքի) ռեեստրներ և տեղեկատվության այլ պաշտոնական աղբյուրներ, որոնք պարունակում են քիմիական նյութերի (քիմիական արտադրանքի) շրջանառության հետ կապված տվյալներ և նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող՝ Միության քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման ու վարման կարգով։

 

III. Հանքային պարարտանյութի գրանցումը

 

5. Հանքային պարարտանյութի գրանցումը կատարվում է հանքային պարարտանյութի գրանցումը կատարելու համար լիազորված՝ անդամ պետություններից մեկի պետական մարմնի կողմից (այսուհետ՝ լիազորված մարմին), հայտատուի ընտրությամբ և բաղկացած է հետևյալ փուլերից՝

ա) հանքային պարարտանյութի գրանցման համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունում․

բ) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների, ինչպես նաև այլ տեղեկությունների (որպես լրացուցիչ ապացուցողական նյութեր) ուսումնասիրում և ստուգում․

գ) հանքային պարարտանյութի գրանցման կամ դրա գրանցումը մերժելու մասին որոշման ընդունում․

դ) հանքային պարարտանյութին անհատական գրանցման համարի շնորհում, հայտատուին ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով հանքային պարարտանյութի գրանցման վկայականի տրամադրում, ինչպես նաև միասնական ռեեստրի ազգային մասում հանքային պարարտանյութի ներառում․

ե) տրամադրված՝ հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողության կասեցում (վերականգնում) կամ դադարեցում (անհրաժեշտության դեպքում)։

6. Հանքային պարարտանյութերի գրանցումը կատարվում է լիազորված մարմնի կողմից՝ թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային փաստաթղթերի ձևով՝ հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։

7. Հանքային պարարտանյութերի գրանցման հիմնական սկզբունքներն են՝

ա) հանքային պարարտանյութի գրանցման կատարման լիարժեքություն․

բ) փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու համար «մեկ պատուհանի» մեխանիզմի կիրառում՝ հայտատուի կողմից հանքային պարարտանյութի գրանցման ընթացակարգի անցումը պարզեցվելու նպատակով․

գ) կողմնորոշումը դեպի գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային մակարդակը, մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նորմերը և կանոնները.

դ) հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) միասնական մեթոդիկաներով անցկացված հետազոտությունների (փորձարկումների) արդյունքների փոխադարձ ճանաչում․

ե) հանքային պարարտանյութերի գրանցման փոխադարձ ճանաչում։

զ) մոտեցումների միասնականություն փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների, ինչպես նաև այլ տեղեկությունների (որպես լրացուցիչ ապացուցողական նյութեր) ուսումնասիրման և ստուգման ժամանակ․

է) փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիում ու ստուգում իրականացնող փորձագետների անկախություն և իրավական պաշտպանվածություն՝ իրենց կողմից մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում․

ը) որոշումների ընդունման թափանցիկություն․

թ) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիության ռեժիմի (առկայության դեպքում) պահպանում։

8. Հանքային պարարտանյութը գրանցելու համար հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

ա) հանքային պարարտանյութի գրանցում կատարելու մասին հայտ՝ ըստ թիվ 1 հավելվածով սահմանված ձևի.

բ) «Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան ձևակերպված անվտանգության անձնագիր․

գ) հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ, որոնք հաստատում են հանքային պարարտանյութի համապատասխանությունը ճառագայթային և քիմիական անվտանգության նորմերին՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի թիվ 2 հավելվածի համաձայն․

դ) հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ, և (կամ) եզրակացություններ, և (կամ) հաշվետվություններ, որոնք հաստատում են, ըստ վտանգավոր գործոնների, հանքային պարարտանյութի դասակարգումը՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016 -ի 4-րդ կետին համապատասխան (նշված փաստաթղթերը կազմվում են՝ հաշվի առնելով տեղեկությունները՝ ստացված քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից )․

ե) հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) և (կամ) արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիաներում անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ, որոնք հաստատում են հանքային պարարտանյութի արտաքին տեսքի և կազմի, սննդարար տարրերի, այդ թվում՝ մակրո- և միկրոտարրերի պարունակության համապատասխանությունը փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի վրա և ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկություններին․

զ) հանքային պարարտանյութի կիրառման վերաբերյալ առաջարկություններ.

է) բուսաթունավորության մասին եզրակացություն (առկայության դեպքում)․

ը) հանքային պարարտանյութի դրոշմավորման նախագիծ, որը պետք է պարունակի ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի 21-րդ կետում նշված տեղեկատվությունը (բացառությամբ ԵԱՏՄ ՏԿ 039/2016 -ի 21-րդ կետի «ժ» ենթակետը)․

թ) այն փաստաթղթի պատճենը, որին համապատասխան արտադրվում է հանքային պարարտանյութը․

ժ) այլ փաստաթղթեր և տեղեկություններ (առկայության դեպքում), որոնք հաստատում են հանքային պարարտանյութի համապատասխանությունը ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի և ուժի մեջ մտած Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա (որպես լրացուցիչ ապացուցողական նյութեր)։

9. «Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան ձևակերպված անվտանգության անձնագրում նշված տեղեկությունները պետք է ուղեկցվեն քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկությունների պաշտոնական տեղեկատվական աղբյուրին հղումով:

10. Այն դեպքում, երբ փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, դրանց պետք է կցվի ռուսերենով և, անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում, այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) թարգմանություն, որի տարածքում իրականացվում է հանքային պարարտանյութի գրանցումը։

Օտար լեզվից ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով փաստաթղթերի թարգմանությունները պետք է վավերացվեն հայտատուի ստորագրությամբ և կնիքով (եթե այլ բան սահմանված չէ անդամ պետության օրենսդրությամբ) կամ նոտարական կարգով։

Հանքային պարարտանյութի առևտրային անվանումը կարող է պարունակել լատինական այբուբենի տառեր։

11. Հանքային պարարտանյութի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության, հավաստիության և արդիականության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն։

12. Լիազորված մարմինն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրումն ու ստուգումը, որոշում է ընդունում հանքային պարարտանյութի գրանցման կամ դրա գրանցումը մերժելու մասին և ընդունված որոշման մասին հայտատուին տեղեկացնում է գրավոր (թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով)՝ լիազորված մարմնում հանքային պարարտանյութի գրանցման մասին հայտի գրանցման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտատուի կողմից ներկայացվել է փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ և (կամ) հանքային պարարտանյութի գրանցման մասին որոշում ընդունելու համար սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեղեկությունները բավարար չեն։

13. Հանքային պարարտանյութի գրանցումը մերժելու մասին որոշում ընդունելու համար հիմք են՝

ա) հանքային պարարտանյութի անհամապատասխանությունը ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի և ուժի մեջ մտած Միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա․

բ) բացահայտված անհամապատասխանությունները և (կամ) հակասությունները հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում և (կամ) հանքային պարարտանյութի մասին տեղեկություններում․

գ) հայտատուի կողմից հանքային պարարտանյութի վերաբերյալ ոչ ամբողջական և (կամ) ոչ հավաստի տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացնելը․

դ) հայտատուի կողմից սույն կարգի 8-րդ կետին համապատասխան՝ լիազորված մարմնի հարցումով հանքային պարարտանյութի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ չներկայացնելը՝ սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում.

ե) հանքային պարարտանյութի գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած անձի անհամապատասխանությունը հայտատուին ներկայացվող պահանջներին։

14. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից ներկայացվել է փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ և (կամ), եթե սույն կարգի 8-րդ կետով նախատեսված՝ հանքային պարարտանյութի մասին տեղեկությունները բավարար չեն՝ որոշում ընդունելու համար, լիազորված մարմինը հանքային պարարտանյութի գրանցման անցկացման մասին դիմումի գրանցման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ուղարկում է հարցում՝ անհրաժեշտ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու մասին: Նշված հարցումը հայտատուին հանձնվում է անմիջականորեն կամ ուղարկվում է նրան գրավոր (թղթային կրիչով), պատվիրված փոստային առաքանիով՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ և (կամ) էլեկտրոնային եղանակով։

15. Հայտատուի կողմից սույն կարգի 14-րդ կետում նշված հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը չպետք է գերազանցի հայտատուի կողմից այդպիսի հարցում ստանալու օրվանից 30 աշխատանքային օրը:

Լիազորված մարմնի հարցումով հայտատուի կողմից փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելու ժամանակը հաշվի չի առնվում՝ սույն կարգի 12-րդ կետում նշված՝ լիազորված մարմնի կողմից հանքային պարարտանյութի գրանցման կատարման համար սահմանված ժամկետը հաշվարկվելիս:

16. Հայտատուի կողմից սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետում բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չներկայացվելու դեպքում լիազորված մարմինը մերժում է հանքային պարարտանյութի գրանցումը։ Ընդունված որոշման մասին լիազորված մարմինը հայտատուին տեղեկացնում է գրավոր (թղթային կրիչով), պատվիրված փոստային առաքանիով՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ և (կամ) էլեկտրոնային եղանակով՝ նշված որոշումն ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Հանքային պարարտանյութի գրանցումը մերժելու համար հիմք հանդիսացած դիտողությունները վերացվելու դեպքում հայտատուն իրավունք ունի կրկին դիմելու լիազորված մարմին՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ին և սույն կարգին համապատասխան՝ հանքային պարարտանյութը գրանցելու համար։

18. Հանքային պարարտանյութի գրանցումը մերժվելու մասին որոշումը կարող է բողոքարկվել հայտատուի կողմից այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի լիազորված մարմինն ընդունել է այդպիսի որոշում։

19. Հանքային պարարտանյութի գրանցման մասին որոշում ընդունվելու դեպքում լիազորված մարմինն այդպիսի որոշման ընդունման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանքային պարարտանյութին տրամադրում է անհատական գրանցման համար, ներառում է միասնական ռեեստրի ազգային մասում տեղեկություններ և փաստաթղթեր՝ թիվ 2 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան և հայտատուին տրամադրում է հանքային պարարտանյութի գրանցման վկայական՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի թիվ 3 հավելվածով նախատեսված ձևով՝ թղթային կրիչով, որն ունի այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված պաշտպանության աստիճան, որի լիազորված մարմինը որոշում է ընդունել հանքային պարարտանյութը գրանցելու մասին։

20. Հանքային պարարտանյութի անհատական գրանցման համարը ձևավորվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ հանքային պարարտանյութի մասին տեղեկությունները միասնական ռեեստրի ազգային մասում ներառելիս և այն հանքային պարարտանյութի հերթական համարն է՝ միասնական ռեեստրի ազգային մասում։

21. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականը կազմվում է ռուսերենով և այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում են հանքային պարարտանյութերը (նշված պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում):

22. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողության ժամկետը սահմանափակված չէ:

23. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականի համարը ձևավորվում է հետևյալ կարգով՝

 

хх.

хх.

хххххххх.

х.

хххххх,

1

2

3

4

5

որտեղ՝

1-ին տարրը՝ այն անդամ պետության 2-նիշ տառային միջազգային ծածկագիրն է, որտեղ կատարվել է հանքային պարարտանյութի գրանցումը.

2-րդ տարրը՝ անդամ պետության տարածաշրջանի 2-նիշ թվային ծածկագիրն է (01-ից մինչև 99-ը), որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

3-րդ տարրը՝ հանքային պարարտանյութի 8-նիշ անհատական գրանցման համարն է միասնական ռեեստրում.

4-րդ տարրը՝ հայտատուի կատեգորիայի նշումն է (արտադրող (Р), արտադրողի կողմից լիազորված անձ (А) կամ ներմուծող (I))

5-րդ տարրը՝ հանքային պարարտանյութի գրանցման 6-նիշ հերթական համարն է։

24. Հանքային պարարտանյութի գրանցման մեկ վկայականում թույլատրվում է նշել հանքային պարարտանյութի մի քանի տեսակներ, հետևյալ պայմանները կատարվելու դեպքում՝

արտադրություն՝ միասնական տեխնիկական պահանջներով, տեխնոլոգիական կանոնակարգով (տեխնոլոգիական հրահանգով)․

հիմնական սննդանյութերի միասնական նշված կազմ.

հանքային պարարտանյութի բոլոր տեսակների վտանգավորության միասնական դաս.

հանքային պարարտանյութի բոլոր տեսակների ագրեգատային վիճակի միատեսակություն:

Թույլատրվում է հանքային պարարտանյութերի միկրոտարրերով տեսակների ներառումն առանց միկրոտարրերի հանքային պարարտանյութի համանման տեսակներով հանքային պարարտանյութի գրանցման վկայականում՝ այն պայմանով, որ գրանցվող հանքային պարարտանյութի վտանգավորության դասը չի փոխվում:

Հանքային պարարտանյութի գրանցման վկայականում հանքային պարարտանյութի ներառվող տեսակների վերաբերյալ տեղեկատվության զգալի ծավալի դեպքում դրանց մասին տեղեկատվությունը բերվում է հանքային պարարտանյութի գրանցման վկայականի հավելվածում: Հավելվածը հանքային պարարտանյութի գրանցման վկայականի անբաժանելի մասն է։ Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է և պարունակում է հանքային պարարտանյութի գրանցման վկայականի համարը, հանքային պարարտանյութի գրանցման վկայականը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը, անվան սկզբնատառերը և ազգանունը, նշված մարմնի կնիքը: Հանքային պարարտանյութի գրանցման վկայականում կատարվում է հղում հավելվածին (նշելով հավելվածում թերթերի քանակը):

25. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականում հանքային պարարտանյութի լրացուցիչ տեսակների վերաբերյալ տեղեկատվություն ներառելու համար հայտատուն պետք է հանքային պարարտանյութի գրանցման վկայականը տրամադրած լիազորված մարմին ներկայացնի ազատ ձևով դիմում՝ հանքային պարարտանյութի գրանցման վկայականում անհրաժեշտ տեղեկություններ ներառելու մասին (կցելով փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնք հաստատում են սույն կարգի 24-րդ կետով սահմանված պայմանների պահպանումը): Նշված հայտը կարող է ներկայացվել թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային ձևով։

26. Լիազորված մարմինը որոշում է ընդունում հանքային պարարտանյութի գրանցման վկայականում և միասնական ռեեստրի ազգային մասում հանքային պարարտանյութի լրացուցիչ տեսակի վերաբերյալ տեղեկությունները ներառելու մասին՝ սույն կարգի 25-րդ կետում նշված հայտի գրանցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հանքային պարարտանյութի գրանցման վկայականում և միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխան փոփոխություններ կատարվելու դեպքում հանքային պարարտանյութի անհատական գրանցման համարը չի փոփոխվում և տրամադրվում է հանքային պարարտանյութի գրանցման նոր վկայական։

27. Հանքային պարարտանյութը ենթակա է վերագրանցման՝ հանքային պարարտանյութի վտանգավորության դասի փոփոխման համար հիմք հանդիսացած հումքի և տեխնոլոգիայի փոփոխման դեպքում՝ սույն կարգի III բաժնին համապատասխան։

28. «Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան ձևակերպված անվտանգության անձնագրում այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք չեն ազդում հանքային պարարտանյութի վտանգավորության դասի վրա, հանքային պարարտանյութի վերագրանցում չի պահանջվում։

«Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան ձևակերպված անվտանգության անձնագրում հայտատուի կողմից փոփոխություններ կատարվելու դեպքում այդ անվտանգության անձնագրի արդիական տարբերակը պետք է հայտատուի կողմից էլեկտրոնային ձևով ուղարկվի այն լիազորված մարմին, որը գրանցել է հանքային պարարտանյութը, նշված անձնագրում փոփոխություններ կատարելու ամսաթվից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու համար։

29. Թույլատրվում է հանքային պարարտանյութի գործող գրանցման վկայականի փոխարինումն առանց վերագրանցում անցկացնելու հետևյալ դեպքերում՝

հանքային պարարտանյութի գրանցման վկայականում սխալների (վրիպակների) հայտնաբերում.

հանքային պարարտանյութի առևտրային անվանման փոփոխում և (կամ) հանքային պարարտանյութի նոր տեսակի ներառում՝ սույն կարգի 24-րդ կետում նշված պայմաններին համապատասխան.

կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) փոփոխում՝ իրավաբանական անձի համար կամ բնակության վայրի փոփոխում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, հայտատուի հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխում.

արտադրողի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) փոփոխում:

Հանքային պարարտանյութի նոր տեսակը հանքային պարարտանյութի գրանցման վկայականում ներառվելու դեպքում վկայականում նշվում է այդ տեսակի ներառման ամսաթիվը։

30. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողությունը կարող է դադարեցվել, եթե հանքային պարարտանյութի բաղադրամասերից մեկը ներառված է եղել Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելու համար արգելված քիմիական նյութերի ցանկում, կամ կասեցվել՝ անդամ պետություններից մեկի հսկող (վերահսկող) մարմնի պահանջով (կարգադրագրով)՝ հայտատուին համապատասխան ծանուցում ուղարկելու միջոցով։ Այդ դեպքում միասնական ռեեստրի ազգային մասում կատարվում է համապատասխան գրառում։

Նշված ծանուցումը հայտատուին ուղարկվում է գրավոր (թղթային կրիչով) պատվիրված փոստային առաքանիով՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ և (կամ) էլեկտրոնային ձևով՝ հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

31. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման պատճառ հանդիսացած դիտողությունները վերացվելու դեպքում հայտատուն իրավունք ունի դիմելու հանքային պարարտանյութի գրանցման վկայականը տրամադրած լիազորված մարմին այդ վկայականի գործողությունը վերսկսելու համար՝ ներկայացնելով դիտողությունների վերացման փաստը հաստատող փաստաթղթեր։

32. Հայտատուի կողմից ներկայացված՝ սույն կարգի 31-րդ կետում նշված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներով լիազորված մարմինը որոշում է ընդունում հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողությունը վերսկսելու կամ այն մերժելու մասին և տեղեկացնում է հայտատուին ընդունված որոշման մասին՝ լիազորված մարմնում փաստաթղթերի մուտքագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

IV. Միասնական ռեեստրի ձևավորում և վարում

 

33. Միասնական ռեեստրը բաղկացած է ազգային մասերից, որոնց ձևավորումն ու վարումն իրականացվում են լիազորված մարմինների կողմից հանքային պարարտանյութերի գրանցման ընթացքում՝ միմյանց միջև լիազորված մարմինների, լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

34. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են ռուսերենով (լատինական այբուբենի տառերի օգտագործման հնարավորությամբ) կառուցվածքավորված ձևով՝ լիազորված մարմինների ծրագրաապարատային միջոցների հիման վրա՝ միասնական ռեեստրի ազգային մասերի և Միության պաշտոնական կայքի միջև էլեկտրոնային ձևով տեղեկությունների փոխանակման հնարավորության ապահովմամբ։

35. Միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումն իրականացվում է լիազորված մարմինների կողմից հանքային պարարտանյութերի գրանցման ընթացքում՝ ըստ սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի՝ հանքային պարարտանյութի մասին այն տեղեկությունները և փաստաթղթերը միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու միջոցով, որոնք ստացվել են ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի պահանջներին և Միության՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հանքային պարարտանյութի համապատասխանության գնահատման շրջանակներում, որոնց գործողությունը տարածվում է այդ հանքային պարարտանյութի վրա:

36. Շահագրգիռ անձանց համար թիվ 3 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան՝ միասնական ռեեստրի բաց մասում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի հասանելիությունը Միության պաշտոնական կայքում և լիազորված մարմինների պաշտոնական կայքերում իրականացվում է անհատույց հիմունքներով։

37. Լիազորված մարմինները՝

ա) ապահովում են Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի մասին տեղեկությունների հավաքագրումը, պահպանումը, համակարգումը և արդիականացումը՝ հայտատուի ներկայացրած տեղեկությունների հիման վրա միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորման և վարման շրջանակներում, ինչպես նաև դրանց նկատմամբ չթույլատրված մուտքից պաշտպանությունը.

բ) Հանձնաժողով են ներկայացնում սույն կարգի թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկի համաձայն միասնական ռեեստրի բաց մասում ներառվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ Միության պաշտոնական կայքում դրանք հրապարակելու համար և պատասխանատվություն են կրում դրանց հավաստիության համար.

գ) ապահովում են միասնական ռեեստրի ազգային մասերում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի արդիականությունը և ժամանակին դրանք ներկայացնում են Հանձնաժողով՝ Միության պաշտոնական կայքում հրապարակման համար

դ) իրականացնում են տեղեկատվական փոխգործակցություն մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների հետ՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի իրականացման և, ըստ վտանգավոր գործոնների, հանքային պարարտանյութերի դասակարգման հարցերով:

38. Այն տեղեկությունները, որոնք ենթակա չեն հրապարակման միասնական ռեեստրի բաց մասում, դասվում են գաղտնի տեղեկատվության շարքին։

39. Լիազորված մարմինների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարցումով՝ հաշվի առնելով գաղտնիության ռեժիմի պահպանումը՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի և սույն կարգի ապահովման նպատակով։

40. Լիազորված մարմիններն ապահովում են գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը չարտոնված մուտքից, այդ թվում՝ վիրուսներից և հաքերային հարձակումներից:

41. Գաղտնի տեղեկատվության հրապարակման սպառնալիք առաջանալու դեպքում լիազորված մարմիններն օգտագործում են բոլոր հասանելի միջոցները՝ տվյալ սպառնալիքը վերացնելու կամ այդպիսի հրապարակման հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Նման իրավիճակներ առաջանալու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է հայտատուին անհապաղ տեղեկացնել տեղեկատվության գաղտնիության խախտման ռիսկի մասին։

42. Լիազորված մարմնի պաշտոնատար անձինք գաղտնի տեղեկատվության հրապարակման համար պատասխանատվություն են կրում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

____________

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական

տնտեսական միության շուկայում շրջանառության համար

թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական

ռեեստրի ձևավորման և վարման կարգի

 

(ձև)

 

___________________ ղեկավարին

________________________________

(Եվրասիական տնտեսական միության           

անդամ պետության լիազորված մարմնի անվանումը)

 

ՀԱՅՏ

 

հանքային պարարտանյութի գրանցում կատարելու մասին*

_________________________________________________________ հայտատուից

(հայտատուի լրիվ և կրճատ անվանումը՝ իրավաբանական անձի համար կամ Ա.Ա.Հ (հայրանունը

նշվում է առկայության դեպքում)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար)

______________________________________________________________________,

 

որը __________________________________________________________________,

(հայտատուի գործունեության տեսակը (կարգավիճակը))

 

հաշվառված ________________________________________________ հասցեում՝

______________________________________________________________________

(հայտատուի գտնվելու հասցեն (իրավաբանական անձի հասցեն, փաստացի հասցեն՝

իրավաբանական անձի համար կամ բնակության վայրի հասցեն՝ որպես անհատ ձեռնարկատեր

գրանցված ֆիզիկական անձի համար))

______________________________________________________________________

(հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը

տրամադրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական

գրանցման ժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)

______________________________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Խնդրում եմ կատարել գրանցում՝

_____________________________________________________________________

(հանքային պարարտանյութի անվանումը՝ ներառյալ տեսակները (առկայության դեպքում),

 առևտրային անվանումը (առկայության դեպքում), հանքային պարարտանյութի տիպը)

______________________________________________________________________

 

որը նախատեսված է ___________________ ___________ օգտագործելու համար

______________________________________________________________________

(կիրառության ոլորտը՝ գյուղատնտեսական արտադրություն, անձնական օժանդակ տնտեսություն և այլն)

 

Հանքային պարարտանյութն արտադրողը՝

_____________________________________________________________________

(լրիվ անվանումը և կրճատ (կրճատված) անվանումը (առկայության դեպքում), գտնվելու

վայրի հասցեն (իրավաբանական անձի հասցեն, հանքային պարարտանյութի արտադրության

փաստացի հասցեն, հասցեն (հասցեները), եթե հասցեն (հասցեները) տարբերվում են իրավաբանական

 անձի հասցեից)՝ իրավաբանական անձի համար կամ Ա.Ա.Հ.(հայրանունը նշվում է

առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական

անձի պետական գրանցման մասին տեղեկությունները՝ ֆիզիկական անձի համար)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Այն փաստաթղթի անվանումը, որին համապատասխան արտադրվում է հանքային պարարտանյութը՝

_____________________________________________________________________

 

Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

 

անվտանգության անձնագիր՝ ձևակերպված «Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան

__ թերթից

դրոշմավորման նախագիծ, որը պետք է պարունակի «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական

կանոնակարգի 21-րդ կետում նշված տեղեկատվությունը (ԵԱՏՄ ՏԿ 039/2016)՝ բացառությամբ նշված կետի «ժ» ենթակետի․

__ թերթից

այն փաստաթղթի պատճենը, որին համապատասխան արտադրվում է հանքային պարարտանյութը

__ թերթից

փաստաթղթեր, որոնք հաստատում են հանքային պարարտանյութի մասին հայտագրված տեղեկությունները (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների պատճեններ և հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի 8-րդ կետի «գ», «դ», «ե», «զ», «է» և «ժ» ենթակետերում նշված այլ փաստաթղթեր ու տեղեկություններ), այդ թվում՝

 

______________________________________________________

__ թերթից

______________________________________________________

__ թերթից

______________________________________________________

__ թերթից

______________________________________________________

__ թերթից

______________________________________________________

__ թերթից

______________________________________________________

__ թերթից

______________________________________________________

__ թերթից

 

Հայտատու՝

 

____________________

(պաշտոն)

_____________________

(ստորագրություն)

___________________________

(Ա.Ա.Հ. (հայրանունը նշվում է առկայության

դեպքում))

 

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի աշխատակցի կողմից՝

 

Հայտն ընդունվել է 20_____ թ. ___________ի ___ին, գրանցման համարը՝ ___

 

Հայտն ընդունած աշխատակիցը՝

 

____________________

(պաշտոն)

_____________________

(ստորագրություն)

___________________________

(Ա.Ա.Հ. (հայրանունը նշվում է առկայության դեպքում))

______________________

* Հայտը ձևակերպվում է հայտատուի ձևաթղթի վրա:

 

_____________

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական

տնտեսական միության շուկայում շրջանառության համար

թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական

ռեեստրի ձևավորման և վարման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ազգային մասերում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի

 

1. Հանքային պարարտանյութի մասին տեղեկությունները՝

ա) հանքային պարարտանյութի անվանումը՝ ներառյալ տեսակները (առկայության դեպքում).

բ) հանքային պարարտանյութի տիպը․

գ) հանքային պարարտանյութի նշանակությունը.

դ) հանքային պարարտանյութի կիրառման սահմանափակումները (համատեղելիությունը բույսերի պաշտպանության միջոցների հետ, բուսաթունավորությունը)

ե) առևտրային անվանումը (առկայության դեպքում).

զ) սննդարար տարրերի կազմը (պարունակությունը).

է) պատրաստուկային ձևը։

2. Հանքային պարարտանյութի գրանցման մասին տեղեկությունները՝

ա) հանքային պարարտանյութի անհատական գրանցման համարը․

բ) հանքային պարարտանյութի գրանցման վկայականի համարը․

գ) հանքային պարարտանյութի գրանցման վկայականի տրամադրման ամսաթիվը.

դ) հանքային պարարտանյութի գրանցման վկայականի կարգավիճակը (գործում է, գործողությունը կասեցվել է, գործողությունը դադարեցվել է)։

3. Հայտատուի մասին տեղեկությունները՝

ա) հայտատուի գործունեության տեսակը (կարգավիճակը)․

բ) հայտատուի լրիվ անվանումը (հիմնադիր փաստաթղթերին համապատասխան)․

գ) հայտատուի կրճատ (կրճատված) անվանումը (առկայության դեպքում)․

դ) հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը շնորհվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ե) գտնվելու վայրի հասցեն (իրավաբանական անձի հասցեն, փաստացի հասցեն)՝ իրավաբանական անձի համար կամ Ա․Ա․Հ․-ն (հայրանունը նշվում է առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար․

զ) փոստային հասցեն․

է) հեռախոսահամարը․

ը) էլեկտրոնային փոստի հասցեն։

4. Հանքային պարարտանյութ արտադրողի մասին տեղեկությունները՝

ա) արտադրողի լրիվ անվանումը (հիմնադիր փաստաթղթերին համապատասխան)․

բ) արտադրողի կրճատ (կրճատված) անվանումը (առկայության դեպքում)․

գ) գտնվելու վայրի հասցեն (իրավաբանական անձի հասցեն, հանքային պարարտանյութի արտադրության փաստացի հասցեն, հասցեն (հասցեները), եթե հասցեն (հասցեները) տարբերվում են իրավաբանական անձի հասցեից)՝ իրավաբանական անձի համար կամ Ա․Ա․Հ․ն (հայրանունը նշվում է առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն և հանքային պարարտանյութի արտադրության վայրի հասցեն (հասցեները), եթե հասցեները տարբերվում են՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար․

դ) հեռախոսահամարը.

ե) էլեկտրոնային փոստի հասցեն։

5. Փաստաթղթերը՝

ա) հանքային պարարտանյութի գրանցում կատարելու մասին հայտ.

բ) «Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան ձևակերպված անվտանգության անձնագիր․

գ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ, որոնք հաստատում են հանքային պարարտանյութի համապատասխանությունը ճառագայթային և քիմիական անվտանգության նորմերին՝ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016) համաձայն․

դ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում) կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ և (կամ) հաշվետվություններ, և (կամ) եզրակացություններ, և (կամ) հաշվետվություններ, որոնք հաստատում են, ըստ վտանգավոր գործոնների, հանքային պարարտանյութի դասակարգումը՝ ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի 4-րդ կետին համապատասխան (նշված փաստաթղթերը կազմվում են՝ հաշվի առնելով քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից ստացված տեղեկությունները)․

ե) հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում) և (կամ) արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիաներում կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ, որոնք հաստատում են հանքային պարարտանյութի արտաքին տեսքի, կազմի, սննդարար տարրերի, այդ թվում՝ մակրո- և միկրոտարրերի պարունակության համապատասխանությունը փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի վրա և ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալներին․

զ) հանքային պարարտանյութի կիրառման վերաբերյալ հանձնարարականներ.

է) բուսաթունավորության մասին եզրակացություն (առկայության դեպքում)․

ը) դրոշմավորման նախագիծ, որը պետք է պարունակի ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի 21-րդ կետում նշված տեղեկատվությունը՝ բացառությամբ նշված կետի «ժ» ենթակետի․

թ) այն փաստաթղթի պատճենը, որին համապատասխան արտադրվում է հանքային պարարտանյութը․

ժ) այլ փաստաթղթեր և տեղեկություններ (առկայության դեպքում), որոնք հաստատում են հանքային պարարտանյութի համապատասխանությունը ԵԱՏՄ ՏԿ 039/2016-ի պահանջներին և Եվրասիական տնտեսական միության այլ՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա՝ որպես լրացուցիչ ապացուցողական նյութեր։

_______________

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական

տնտեսական միության շուկայում շրջանառության համար

թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական

ռեեստրի ձևավորման և վարման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի բաց մասում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի

 

1. Հանքային պարարտանյութի մասին տեղեկությունները՝

ա) հանքային պարարտանյութի անվանումը՝ ներառյալ տեսակը (առկայության դեպքում)․

բ) հանքային պարարտանյութի տիպը․

գ) հանքային պարարտանյութի նշանակությունը․

դ) հանքային պարարտանյութի կիրառման սահմանափակումները (համատեղելիությունը բույսերի պաշտպանության միջոցների հետ, բուսաթունավորությունը)

ե) առևտրային անվանումը (առկայության դեպքում)․

զ) սննդարար տարրերի կազմը (պարունակությունը)․

է) պատրաստուկային ձևը։

2. Հանքային պարարտանյութի գրանցման մասին տեղեկությունները՝

ա) հանքային պարարտանյութի անհատական գրանցման համարը․

բ) հանքային պարարտանյութի գրանցման վկայականի համարը․

գ) հանքային պարարտանյութի գրանցման վկայականի տրամադրման ամսաթիվը․

դ) հանքային պարարտանյութի գրանցման վկայականի կարգավիճակը (գործում է, գործողությունը կասեցվել է, գործողությունը դադարեցվել է)։

3. Հայտատուի մասին տեղեկությունները՝

ա) հայտատուի գործունեության տեսակը (կարգավիճակը)․

բ) հայտատուի լրիվ անվանումը (հիմնադիր փաստաթղթերին համապատասխան)․

գ) հայտատուի կրճատ (կրճատված) անվանումը (առկայության դեպքում)․

դ) գտնվելու վայրի հասցեն (իրավաբանական անձի հասցեն, փաստացի հասցեն)՝ իրավաբանական անձի համար կամ Ա․Ա․Հ․ն (հայրանունը նշվում է առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար․

ե) փոստային հասցեն․

զ) հեռախոսահամարը.

է) էլեկտրոնային փոստի հասցեն։

4. Հանքային պարարտանյութ արտադրողի մասին տեղեկությունները՝

ա) արտադրողի լրիվ անվանումը (հիմնադիր փաստաթղթերին համապատասխան)․

բ) արտադրողի կրճատ (կրճատված) անվանումը (առկայության դեպքում)․

գ) գտնվելու վայրի հասցեն (իրավաբանական անձի հասցեն, հանքային պարարտանյութի արտադրության փաստացի հասցեն, հասցեն (հասցեները), եթե հասցեն (հասցեները) տարբերվում են իրավաբանական անձի հասցեից)՝ իրավաբանական անձի համար կամ Ա․Ա․Հ․ն (հայրանունը նշվում է առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն և հանքային պարարտանյութի արտադրման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար․

դ) հեռախոսահամարը.

ե) էլեկտրոնային փոստի հասցեն։

5. Անվտանգության անձնագիր՝ ձևակերպված «Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր։ Ընդհանուր պահանջներ» միջպետական ստանդարտին համապատասխան:

_____________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան