ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 96 |
քաղ. Երևան |
ԳԱՐԵՋՐԻ ԵՎ ԳԱՐԵՋՐԻ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԽՄԻՉՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում գարեջրի և գարեջրի հիմքով պատրաստվող խմիչքների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են ցանկում ներառված ապրանքները.
անդամ պետություններն իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս կարող են սահմանել ապրանքների վրա՝ կեղծումից պաշտպանության տարրեր (միջոցներ) պարունակող նյութական կրիչի (այսուհետ՝ պաշտպանված նյութական կրիչ) զետեղման պահանջ, այն դեպքում, երբ ապրանքը՝ այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դասվում է ենթաակցիզային ապրանքների կատեգորիային։ Նման պաշտպանված նյութական կրիչի զետեղման կարգը, ձևաչափը և բնութագրերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ, որում ներառված են այդպիսի կրիչների զետեղման վերաբերյալ պահանջները․
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ․
անդամ պետությունները ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան»
անդրսահմանային առևտրի շրջանակներում մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք, որտեղ դրա օրենսդրությանը համապատասխան ապրանքը դասվել է ենթաակցիզային ապրանքների կատեգորիային, ներմուծված դրոշմավորված ապրանքը շրջանառության մեջ դնելն իրականացվում է այն պայմանով, որ՝
ներմուծողի կողմից ներմուծողի անդամ պետության ազգային օպերատորին փոխանցվել են ներմուծված ապրանքների մասով ակցիզի ամբողջական վճարումը հավաստող տեղեկությունները, եթե ներմուծողի անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ
սպառողական փաթեթվածքի վրա առկա են պաշտպանված նյութական կրիչը և ներմուծողի կողմից ներմուծողի անդամ պետության ազգային օպերատորին փոխանցվել են այդպիսի զետեղված կրիչի մասին տեղեկությունները՝ այն դեպքում, երբ ներմուծողի անդամ պետության տարածքում ապրանքների շրջանառությունը թույլատրվում է դրանց փաթեթվածքի վրա պաշտպանված նյութական կրիչի զետեղման և նշված տեղեկությունների փոխանցման պայմանով
անդրսահմանային առևտրի շրջանակներում այն անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների վրա պաշտպանված նյութական կրիչի զետեղումը, որում սահմանված է այդպիսի պահանջ, ապահովվում է ներմուծողի կողմից մինչև ներմուծողի անդամ պետության տարածք ներմուծումը կամ ներմուծողի անդամ պետության տարածքում՝ ներմուծողի անդամ պետության օրենսդրությամբ՝ ապրանքների դրոշմավորման համար սահմանված վայրերում։
3. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
դրոշմավորված ապրանքների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Այն անդամ պետությունները, որտեղ սահմանված են ապրանքների դրոշմավորումը նույնականացման միջոցներով՝ սույն որոշմանը համապատասխան, և պաշտպանված նյութական կրիչի զետեղմանը ներկայացվող պահանջները, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում կքննարկեն նման կրիչի զետեղմանը ներկայացվող պահանջների չեղարկման մասին հարցը։
5. Այն անդամ պետությունները, որտեղ սահմանվել է ապրանքների դրոշմավորում՝ նույնականացման միջոցներով, կքննարկեն դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) (այսուհետ՝ օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման հնարավորությունը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում դրոշմավորման ծածկագրեր պատվիրելու և ստանալու նպատակով՝ այդպիսի փոխգործակցությանը օպերատորների պատրաստ լինելու պայմանով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 96 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
|
2202 91 000 0 |
Ոչ ալկոհոլային գարեջուր |
|
2203 00 |
Գարեջուր և գարեջրի հիմքով պատրաստվող խմիչքներ (գարեջրային խմիչքներ) |
_______________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, և ապրանքի անվանումով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ՏԿ 047/2018-ի II բաժնով սահմանված հասկացությունները:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 96 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 22202 91 000 0 և 2203 00 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից․
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի փաթեթվածքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 7 պայմանանշաններից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’ * + -. /_,:; = <>?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (93))՝ ստուգման ծածկագիրն է, որը բաղկացած է 4 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ խումբն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի կամ կեգի, կամ դրանց խցանափակման միջոցի, կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի վրա նույնականացման միջոց, կամ նույնականացման միջոցներ պարունակող պիտակ, կամ սթիքեր, կամ պաշտպանված նյութական կրիչ զետեղելու միջոցով՝ նույնականացման միջոցի առանձնացումն առանց վնասելու բացառող եղանակով: Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթվածքի, կեգի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի՝ կառուցվածքի շնորհիվ անվնաս անջատվող մասերի վրա:
Սպառողական փաթեթվածքի, կեգի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի մակերևույթի վրա չի կարող գտնվել մեկից ավելի նույնականացման միջոց։
Ընդ որում՝
«կեգ»՝ ապրանքների պահպանման, փոխադրման և հետագա իրացման, այդ թվում և շշալցված իրացման համար նախատեսված պոլիմերային կամ մետաղական տարողություն է․
«պոլիմերային կեգի փաթեթվածք»՝ պոլիմերային կեգի փոխադրման, պահպանման, ինչպես նաև իրացման համար նախատեսված՝ առանց կրկնակի օգտագործման հնարավորության, փաթեթվածք է։
6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող պիտակը կամ սթիքերը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդպիսի փաթեթվածքի վրա տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 96 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ներկայացվող դրոշմավորված ապրանքների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս տեղեկություններ են փոխանցվում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2202 91 000 0 և 2203 00 դիրքերում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին (այսուհետ ՝ տեղեկություններ)՝ XML ձևաչափով, հետևյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ h http://www.w3.org/TR/xmlschema-l/ и http://www.w3.оrg/ТR/хmlschema-2 հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում, բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2202 91 000 0 և 2203 00 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշումների կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը՝ ը/կ |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. | ||
|
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տեսակի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ գարեջուր, գարեջրային ըմպելիք) |
1 | ||
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան |
1 | |||
|
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 | ||
|
4 |
Ապրանքի ծավալը |
նշվում է փաթեթվածքով արտադրանքի անվանական ծավալը՝ լիտրերով |
1 | |||
|
5 |
Փաթեթվածքի տեսակը |
սպառողական փաթեթվածքի տեսակի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տեսակների անվանումների օգտագործման հիման վրա |
1 | |||
|
6 |
Փաթեթվածքի նյութը |
սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ |
1 | |||
|
7 |
Ապրանքի բաղադրությունը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշումով |
ապրանքի որակական բաղադրության նկարագրությունը |
ձևավորվում է ազատ ձևով՝ ապրանքի մասով կիրառվող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին համապատասխան |
1 | ||
|
8 |
Էթիլ սպիրտի ծավալային մասը |
նշվում է էթիլ սպիրտի ծավալային մասը |
նշվում է հետևյալ ձևաչափով՝ «ծավ %» կամ «%» կամ «ալկ:՝ ….ծավ…%-ից ոչ ավելի» կամ «սպիրտ՝ ….ծավ…%-ից ոչ ավելի» կամ «ալկ:՝ ….ծավ..%-ից ոչ պակաս» կամ «սպիրտ՝ …ծավ․…%-ից ոչ պակաս» |
1 | ||
|
9 |
Չտում |
ապրանքը նկարագրվում է մշակման ձևի տեսանկյունից |
նշվում է՝ 1. «զտված» 2. «չզտված» 3. «չզտված բաց» 4. «չզտված չպարզեցված» 5. «սառը մանրէազերծման (անբերրիացված)» |
1 | ||
|
10 |
Պաստերացում |
ապրանքը նկարագրվում է մշակման ձևի տեսանկյունից |
նշվում է «այո»՝ եթե պաստերացված է, «ոչ»՝ պաստերացված չէ |
1 | ||
|
11 |
Ապրանքի լուսապատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* | ||
|
12 |
Պիտանիության ժամկետը |
նշվում է արտադրանքի տվյալ տեսակի համար արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի պահպանման պայմանները պահպանելու դեպքում |
նշվում է ամբողջ թվով արժեքը՝ արտահայտված օրերով |
1 | ||
|
13 |
Փաթեթվածքի բնութագիրը |
նշվում է փաթեթվածքի բնութագիրը |
նշվում է արժեքներից մեկը՝ 1.՝ «փաթեթվածք սպառողական ապակե կամ պոլիմերային» 2.՝ «փաթեթվածք սպառողական՝ բացառությամբ ապակե կամ պոլիմերայինի» 3. «կեգ» |
1 | ||
|
14 |
Կեգով գարեջրի իրացման առավելագույն ժամկետը՝ այն գարեջուր լցնելու սարքավորմանը միացնելուց հետո |
նշվում է կեգով գարեջրի իրացման՝ արտադրողի կողմից սահմանված առավելագույն ժամկետը՝ այն գարեջուր լցնելու սարքավորմանը միացնելուց հետո |
տարրը պարտադիր է կեգով մատակարարվող ապրանքի համար նշվում է ամբողջ թվով արժեքը՝ չափման հետևյալ միավորների ընտրությամբ՝ «ժ» կամ «օր» կամ «սահմանված չէ» (տեղեկատվության բացակայության դեպքում) |
0..1 | ||
|
15 |
Խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների քանակը (խմբային փաթեթվածքների համար) |
խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների ներդիրների քանակը |
0..1 | |||
|
16 |
Ապրանքային նշանի գրանցման համարը |
նշվում է ապրանքային նշանի գրանցման համարը կամ միջազգային ապրանքային նշանի գրանցման համարը |
0..1 | |||
|
17 |
Ապրանքի ծագման վայրի աշխարհագրական նշումը կամ տեղանվանումը |
տեղեկություններ ապրանքի ծագման վայրի աշխարհագրական նշման կամ տեղանվանման մասին |
0..1 | |||
|
18 |
Ապրանքի ծագման վայրի աշխարհագրական նշման կամ տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքի վկայականի համարը |
նշվում են ապրանքի ծագման վայրի տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքի վկայականի վավերապայմանները |
0..1 | |||
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1. |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով* |
ապրանքի գնի մասին տեղեկությունները՝ ներառյալ ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով |
0..1 |
|
2. |
ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու մասին |
1 | |
|
5 |
Կեգով ապրանքի փաստացի ծավալը |
նշվում են տեղեկություններ ապրանքի փաստացի ծավալի մասին՝ լիտրով |
տարրը պարտադիր է կեգով մատակարարվող ապրանքի համար |
0..1 |
________________
<*> Տեղեկությունները արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2202 91 000 0 և 2203 00 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիր |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
АI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշանի թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
|
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..7 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 7 պայմանանշանների չափով թվային դաշտը պարունակում է օպերատորի կամ պատրաստողի կողմից ապրանքին շնորհված սերիական համարը՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնացուցիչն է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 7 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! + -./_,:; = <>?)) |
|
93 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմներով ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան: |
Աղյուսակ 4
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, սպառողական փաթեթվածքի, խմբային փաթեթվածքի, կեգի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
|
2202 91 000 0, 2203 00 |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 3 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «93». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան): |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | ||
|
2202 91 000 0, 2203 00 |
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան և բաղկացած լինել թվանշաններից (0 -9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&’"()* + , -_./:;< = >?!) |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 96 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ազգային բաղադրիչների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Տեղեկություններ ապրանքի մասին՝
ապրանքի ծավալը․
փաթեթվածքի տեսակը․
փաթեթվածքի նյութը.
ապրանքի բաղադրությունը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշումով
էթիլ սպիրտի ծավալային մասը
զտում.
պաստերացում
պիտանիության ժամկետը.
փաթեթվածքի բնութագիրը
արտադրության ամսաթիվը.
պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։
8. Ապրանքի ծագման երկիրը:
9. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը):
10. Տեղեկատվություն դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի մասին (իրավաբանական անձի կարճ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում Է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: