ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 95

քաղ. Երևան

 

«2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «2024-2026 թվականների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«   »         ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

2024-2026 թվականների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների ԵՎ իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել կցվող՝ 2024-2026 թվականների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը») (այսուհետ՝ միջոցառումների պլան)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել միջոցառումների պլանի ժամանակին կատարումը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից միջոցառումների պլանի կատարման մոնիթորինգի անցկացումը և 2027 թվականի առաջին կիսամյակում դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը, մշակել միջոցառումների պլանում լրացուցիչ միջոցառումներ ներառելու հարցը և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել միջոցառումների պլանում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին անդամ պետությունների կողմից համաձայնեցված առաջարկները։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20 թվականի           ի

թիվ կարգադրությամբ

 

ՊԼԱՆ

 

2024-2026 թվականների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)

 

Միջոցառումը

Իրագործման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Պլանավորվող արդյունքը (փաստաթուղթը)

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրների և առաջնահերթությունների իրագործմանն ուղղված միջոցառումներ

1. Տրանսպորտի ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ձեռնարկում և միջազգային լավագույն գործելակերպերի իրականացում, այդ թվում՝ Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ տրանսպորտային-տնտեսական կապերն իրագործելիս Միության աշխարհագրական առավելությունների առավել ամբողջական իրականացմանն աջակցում, արտասահմանյան առաջադեմ փորձի վերլուծություն և համաձայնեցված ներդրում

1. Միջազգային առաջադեմ փորձի ներդրման վերլուծություն, միջազգային լավագույն գործելակերպերի իրականացում՝ տրանսպորտային ոլորտի զարգացման գերակա ուղղությունների մասով, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ի՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման նպատակների իրագործման, խառը և բեռնարկղային փոխադրումների զարգացման, տրանսպորտային գործունեության մեջ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման մասով

2024-2026 թվականներ

անդամ պետություններ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)

անդամ պետությունների տեղեկատվություն, վերլուծական նյութեր

2. Անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրում համաշխարհային տրանսպորտային համակարգին

 

2. Միության իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության զարգացում ու կատարելագործում՝ Միությունում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման նպատակով, այդ թվում՝

Միության շրջանակներում տրանսպորտային տեղեկատվական համակարգերի ու ծառայությունների համատեղելիության ապահովում՝ միջազգային ստանդարտների կիրառման հիման վրա.

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմինների ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր

տրանսպորտի ոլորտում թղթային կրիչով փաստաթղթերի օգտագործումից հրաժարում.

անցում տրանսպորտի ոլորտում տվյալների էլեկտրոնային փոխանակման.

     

3. 2025 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 2035 թվականը անդամ պետություններում բեռնարկղային փոխադրումները զարգացնելու առաջարկների մշակում՝ հաշվի առնելով ազգային ծրագրային փաստաթղթերը

2025-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի հանձնարարական

4. Տրանսպորտային գործունեության մեջ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի ներդրման պիլոտային (փորձնական) (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով) նախագծերի իրագործում

2024-2026 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

փորձարկումների արդյունքներ, հաշվետվություններ

5. Տրանսպորտի բնագավառում միջազգային այն պայմանագրերի ցանկի սահմանում, որոնցով հնարավոր է համակարգված դիրքորոշումների մշակում՝ միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների շահերը հաշվի առնելու նպատակով՝

տրանսպորտի բնագավառում միջազգային պայմանագրերում անդամ պետությունների մասնակցության մոնիթորինգ.

միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների համակարգված դիրքորոշման ձևավորման նպատակներով խորհրդակցությունների անցկացում

ամեն տարի ըստ անհրաժեշտության

Հանձնաժողով, անդամ պետություններ

անդամ պետություններ, Հանձնաժողով

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի բնագավառում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ (այսուհետ՝ Ղեկավարների խորհուրդ) ներկայացվող՝ մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվություն՝

խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների, Ղեկավարների խորհրդի որոշումներ, Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման արդյունքների մասին տեղեկատվություն

3. Տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացում

6․ Միության ներքին շուկայում արգելքների հայտնաբերում և վերացում, ինչպես նաև բացառումների և սահմանափակումների առավելագույն կրճատում՝ ներառյալ ավտոմոբիլային, ջրային, օդային և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների ոլորտային շուկաների գործունեության վրա ազդող խոչընդոտների մոնիթորինգը

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ծառայությունների որակի ցուցիչների ցանկի մասին» թիվ 41 հանձնարարականով սահմանված ցուցիչներին համապատասխան՝ տրանսպորտային ծառայությունների որակի ցուցանիշների փոփոխության դինամիկայի մասին տեղեկատվության նախապատրաստում

մշտական հիմունքով ամեն տարի

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողով, անդամ պետություններ

խորհրդակցությունների նյութեր, արձանագրություններ, խորհրդատվական մարմինների որոշումներ, տեղեկատվություն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացվող՝ խոչընդոտների վերացման մասին ամենամյա զեկույցում ներառելու համար

տեղեկատվություն՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ՝ Միության պաշտոնական կայքում տեղադրելու համար

8. Միությունում տրանսպորտային ծառայությունների որակի գնահատման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկների նախապատրաստում

2024 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, Ղեկավարների խորհրդի որոշում

4. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծում և զարգացում

9. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասին» զեկույցի նախապատրաստում (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 7.4.1 կետին համապատասխան)

ամեն տարի

Հանձնաժողով, անդամ պետություններ

Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից քննարկման համար զեկույց

10. Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքի շրջանակներում, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանի փուլային իրագործման շրջանակներում համաձայնեցված դիրքորոշումների մշակում

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

խորհրդակցությունների արձանագրություններ

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 175 կարգադրությամբ հաստատված՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկի (այսուհետ՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկ) արդիականացում

ըստ անհրաժեշտության

Հանձնաժողով, անդամ պետություններ

Կոլեգիայի կարգադրություն

12. «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի «նեղ հատվածների» ցանկի ձևավորում

2024-2026 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

Ղեկավարների խորհրդի որոշում

5. Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգում

13. Անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրագործման մոնիթորինգ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 կարգադրությամբ հավանության արժանացած՝ գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկին համապատասխան

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, Հանձնաժողովի կոլեգիայի նիստի արձանագրային գրառում

6. Տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացում

14. Տրանսպորտում (ավտոմոբիլային, ջրային, օդային և երկաթուղային) նոր (նորարարական) տեխնոլոգիաների ներդրման վերլուծություն

2024-2026 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

վերլուծական նյութեր, խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների և աշխատանքային խմբերի որոշումներ

II. Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ

15. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս ծանրաքաշ և (կամ) խոշորաեզրաչափ տրանսպորտային միջոցների անցման համար հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման առանձին ընթացակարգերի ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների պլանի նախապատրաստում և ընդունում

2024 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

միջոցառումների պլան, Միության մարմնի ակտ

16. Եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս վտանգավոր բեռների փոխադրման համար հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման առանձին ընթացակարգերի ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների պլանի նախապատրաստում և ընդունում

2024 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

միջոցառումների պլան, Միության մարմնի ակտ

17. Միության շրջանակներում անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի նախապատրաստում և ընդունում

2024 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտ

18. Անդամ պետությունների ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ստեղծման և գործառության ապահովման մասով նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և մեթոդոլոգիական հիմքեր մշակելու առաջարկների նախապատրաստում

2024-2025 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

խորհրդակցությունների արձանագրություններ

19. «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման մոնիթորինգ

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտե ներկայացվող՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն

20. «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում» ընդհանուր գործընթացը կատարելագործելու առաջարկների նախապատրաստում

2026 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների որոշումներ

21. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնու բեռնվածությունների և եզրաչափերի մասին համաձայնագրի իրագործման մոնիթորինգ (Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու դեպքում)

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Ղեկավարների խորհուրդ ներկայացվող՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն

22. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ 2016 թվականից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրի իրագործման մոնիթորինգ

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Ղեկավարների խորհուրդ ներկայացվող՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ ներկայացվող տեղեկատվություն

III. Ջրային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ

23. «Նավագնացության մասին» 2019 թվականի փետրվարի 1-ի համաձայնագրով նախատեսված՝ նավերի անձնակազմի նվազագույն կազմին ներկայացվող պահանջների մասին միջազգային միջգերատեսչական պայմանագրի մշակում (հաշվի առնելով նշված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը)

2024-2025 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

միջազգային միջգերատեսչական պայմանագրի նախագիծ

24. «Նավագնացության մասին» 2019 թվականի փետրվարի 1-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելը

2024-2025 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

««Նավագնացության մասին» 2019 թվականի փետրվարի 1-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն

25. «Նավագնացության մասին» 2019 թվականի փետրվարի 1-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ապահովումը

2024-2025 թվականներ

Բելառուսի Հանրապետություն, Հանձնաժողով

անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նոտա, Հանձնաժողովի նոտաներ

IV. Օդային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված)տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ

26. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Օդային տարածքի օգտագործման և օդային երթևեկության կազմակերպման պլանավորման մասով համաձայնեցված մոտեցումների մասին» թիվ 22 հանձնարարականի դրույթների իրագործման մոնիթորինգի անցկացում

2024-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների, Ղեկավարների խորհրդի որոշումներ

27. Անդամ պետությունների թռիչքների անվտանգության կառավարման համակարգերի համար ավիացիոն իրադարձությունների ինտեգրված տեղեկատվական տվյալների բազայի ստեղծման նպատակահարմարության հարցի մշակում

2025 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների, Ղեկավարների խորհրդի որոշումներ

V. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցառումներ

28. Անդամ պետությունների երկաթուղային ենթակառուցվածքի ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը կատարելագործելու առաջարկների նախապատրաստում

2025 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

Ղեկավարների խորհուրդ ներկայացվող զեկույց

29. Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումները զարգացնելու առաջարկների նախապատրաստում

2024-2026 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

խորհրդակցությունների արձանագրություններ

30. Միության շրջանակներում երկաթուղային տրանսպորտով անդամ պետությունների քաղաքացի ուղևորների տեղափոխման վրա ազդող ընթացակարգերը պարզեցնելու առաջարկների նախապատրաստում

2025 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի հանձնարարական

31. Արագընթաց (ճեպընթաց) ուղևորային հաղորդակցության կազմակերպման միջազգային փորձի վերլուծության անցկացում

2025 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների որոշումներ

32. Արագընթաց (ճեպընթաց) ուղևորային հաղորդակցություն կազմակերպելու առաջարկների մշակում (հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և տնտեսական նպատակահարմարությունը)

2026 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի հանձնարարական

33. Անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ եվրասիական զբոսաշրջային երթուղիներ զարգացնելու առաջարկների նախապատրաստում

2026 թվական

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, խորհրդակցությունների արձանագրություններ, Հանձնաժողովի խորհրդատվական մարմինների որոշումներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան