ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ինքնուրույն սահմանում են անասնաբուժական դեղապատրաստուկների ցանկը, իրենց տարածքում սույն որոշմանը համապատասխան նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) ենթակա անասնաբուժական դեղապատրաստուկների (այսուհետ՝ ապրանքներ) դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու դրոշմավորման կարգը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) այդ մասին ծանուցում են ոչ ուշ, քան դրոշմավորում սահմանելու օրվանից 6 ամիս առաջ։
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են, այդ թվում՝ այն ապրանքները, որոնք նշված են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում և գրանցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնների մասին» թիվ 1 որոշմանը համապատասխան.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.
դրոշմավորման ենթակա չեն այն անասնաբուժական պատվաստանյութերը, որոնց պահպանման և փոխադարման ջերմաստիճանային ռեժիմը կազմում է Ցելսիուսի սանդղակով -60 աստիճան կամ ավելի ցածր.
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի աշխատանքն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.
իրենց տարածքում սույն որոշմանը համապատասխան դրոշմավորում սահմանելիս անդամ պետություններն ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմանը համապատասխան:
3. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 118 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
|
3001 20 900 0 |
Կենդանական ծագման գեղձերի կամ այլ օրգանների կամ դրանց արտազատուկների լուծամզվածքներ |
|
3002 12 000 2 |
Շիճուկներ իմունային (բացի օձի հակաթույնից) |
|
3002 12 000 3 |
Հեմոգլոբին, արյան գլոբուլիններ և շիճուկային գլոբուլիններ |
|
3002 12 000 9 |
Կենդանական ծագման արյան այլ թորամասեր |
|
3002 15 000 0 |
Իմունաբանական արտադրանք՝ մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձևերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված |
|
3002 42 000 0 |
Պատվաստանյութեր անասնաբուժական (բացառությամբ այն պատվաստանյութերի, որոնց պահպանման և փոխադրման ջերմաստիճանային ռեժիմը կազմում է Ցելսիուսի սանդղակով -60 աստիճան կամ ավելի ցածր) |
|
3002 90 300 0 |
Կենդանական արյուն՝ պատրաստված թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար |
|
3004 |
Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից)՝ խառնուրդված կամ չխառնուրդված նյութերից կազմված, թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձևերով (ներառյալ՝ վերմաշկային համակարգերի ձևով դեղամիջոցները) կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված |
|
3006 60 000 1 |
Քիմիական հակաբեղմնավորիչ միջոցներ` 2937 ապրանքային դիրքում նշված հորմոնների, այլ միացությունների կամ սպերմիցիդների հիմքով, 2937 ապրանքային դիրքում նշված հորմոնների կամ այլ միացությունների հիմքով, մանրածախ վաճառքի համար կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված |
|
3808 91 800 0 |
Ինսեկտիցիդներ (բացի պիրետրոիդների, կարբամատների քլորացված ածխաջրածինների, ֆոսֆորօրգանական միացությունների հիմքով ինսեկտիցիդներից) |
__________________
<*> Տվյալ ցանկում ներառված ապրանքները ենթակա են նույնականացման միջոցներով դրոշմավորման այն դեպքում, երբ դրանք գրանցված են որպես անասնաբուժական դեղապատրաստուկներ և բաժնեծրարված են առաջնային և (կամ) երկրորդային (սպառողական) փաթեթվածքում:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 118 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Անասնաբուժական դեղապատրաստուկների (այսուհետ՝ ապրանքներ), այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված անասնաբուժական դեղապատրաստուկների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես GS1 կիրառման նույնականացուցիչների (AI) տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները.
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատիներենի այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’ * + -. /_,:; = <>?))։
Որպես առաջին պայմանանշան նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշաններից (թվանշաններից, լատիներենի այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշաններից (թվանշաններից, լատիներենի այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը երկրորդային (սպառողական) փաթեթվածքի կամ առաջնային փաթեթվածքի վրա (երկրորդային (սպառողական) փաթեթվածքի բացակայության դեպքում) այնպիսի եղանակով զետեղելու միջոցով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցը և (կամ) նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչն առանց վնասելու առանձնացնել ապրանքի փաթեթվածքից։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել այդ փաթեթվածքի՝ կառուցվածքի շնորհիվ առանց վնասվելու առանձնացվող մասերի վրա:
Ընդ որում՝
երկրորդային (սպառողական) փաթեթվածքն այնպիսի փաթեթվածք է, որի մեջ տեղադրվում է սպառողին իրացնելու համար նախատեսված առաջնային փաթեթվածքով ապրանքը.
առաջնային փաթեթվածքն ապրանքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող փաթեթվածքն է:
6. Խմբային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլեկտավորման ժամանակ այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
7. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլետկավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 118 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս փոխանցվում են դրոշմավորված անասնաբուժական դեղապատրաստուկների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված դրոշմավորված անասնաբուժական դեղապատրաստուկների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում ներկայացված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
Աղյուսակ 1
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ նախավիտամիններ, իմունային շիճուկներ և այլն) |
1 |
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
|
4 |
Առևտրային անվանումը |
անասնաբուժական դեղապատրաստուկի՝ գրանցման ժամանակ նշված առևտրային անվանումը |
1 | |
|
5 |
Միջազգային չարտոնագրված կամ քիմիական անվանումը |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող՝ ազդող նյութի անվանումը |
կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 71 որոշմանը համապատասխան |
1 |
|
6 |
Կենդանու տեսակը, որի համար նախատեսված է անասնաբուժական դեղապատրաստուկը |
կենդանու տեսակի անվանումը |
1 | |
|
7 |
Դեղաձևը |
անասնաբուժական դեղապատրաստուկի վիճակ, որը համապատասխանում է դրա ներմուծման ու կիրառման եղանակներին և ապահովում է անհրաժեշտ էֆեկտին հասնելը |
նշվում է դեղաձևերի անվանացանկին համապատասխան (կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 172 որոշմանը համապատասխան) |
1 |
|
8 |
Բացթողման ձևը |
տեղեկություններ բացթողման ձևի մասին |
նշվում է բացթողման ձևը։ Օրինակ՝ 5 մլ ծավալով սրվակ |
1 |
|
9 |
Փաթեթվածքում կիրառման միավորների քանակը |
սպառողական փաթեթվածքում դեղաչափված ձևերի քանակը |
նշվում է սպառողական փաթեթվածքում կիրառման միավորների քանակը։ Օրինակ՝ դեղապատիճների, դեղահաբերի և այլնի քանակը |
1 |
|
10 |
Քանակի չափման միավորը |
նշվում է դեղաչափված դեղաձևերի քանակի չափման միավորը |
0..1 | |
|
11 |
Պահպանման պայմանները |
տեղեկություններ պահպանման պայմանների մասին |
նշվում է ապրանքի պահպանման հնարավոր պայմանների ամբողջական տեքստային նկարագրությունը |
1 |
|
12 |
Առաջնային փաթեթվածքի տեսակը |
առաջնային փաթեթվածքի տեսակի նկարագրությունը |
պարտադիր նշվում է երկրորդային (սպառողական) փաթեթվածքի բացակայության դեպքում, կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 5 որոշմանը համապատասխան |
0..1 |
|
13 |
Երկրորդային փաթեթվածքի տեսակը |
երկրորդային (սպառողական) փաթեթվածքի տեսակի նկարագրությունը |
պարտադիր նշվում է երկրորդային (սպառողական) փաթեթվածքի առկայության դեպքում (կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 6 որոշմանը համապատասխան) |
0..1 |
|
14 |
Կիրառման ցուցումները |
տեղեկություններ կիրառման մասին |
նշվում են կիրառման հրահանգի մեջ բերված՝ անասնաբուժական դեղապատրաստուկի կիրառման ցուցումները |
1 |
|
15 |
Կիրառման հակացուցումները |
տեղեկություններ կիրառման հակացուցումների մասին |
նշվում են կիրառման հրահանգի մեջ բերված՝ անասնաբուժական դեղապատրաստուկի կիրառման հակացուցումները |
1 |
|
16 |
Մթերատու կենդանիների նկատմամբ անասնաբուժական դեղապատրաստուկի կիրառումից հետո կենդանական ծագման սննդային հումքի հնարավոր ստացման ժամկետը |
1 | ||
|
17 |
Կիրառման եղանակը և դեղաչափման ռեժիմը |
նշվում են կիրառման հրահանգի մեջ բերված՝ անասնաբուժական դեղապատրաստուկի կիրառման եղանակն ու դեղաչափերը |
1 | |
|
18 |
Կողմնակի ազդեցությունը |
նշվում է կիրառման հրահանգի մեջ բերված՝ անասնաբուժական դեղապատրաստուկի կողմնակի ազդեցությունը |
1 | |
|
19 |
Բաղադրությունը |
նշվում են ապրանքի սպառողական փաթեթվածքի (պիտակի) վրա առկա տեքստին համապատասխանող տվյալները |
1 | |
|
20 |
Ֆարմակոթերապևտիկ խումբը |
նշվում է անասնաբուժական դեղապատրաստուկի կիրառման հրահանգի մեջ բերված ֆարմակոթերապևտիկ խումբը |
1 | |
|
21 |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* |
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին, ներառյալ՝ ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար |
0..1 |
|
4 |
Արտադրման ամսաթիվը |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 | |
|
5 |
Պիտանիության ժամկետի լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետի լրանալու ամսաթվի մասին |
1 | |
|
6 |
Անասնաբուժական դեղապատրաստուկի գրանցման մասին տեղեկությունները |
տեղեկություններ անասնաբուժական դեղապատրաստուկի գրանցման համարի մասին |
նշվում են Եվրասիական տնտեսական միության ակտերին համապատասխան իրականացվող գրանցման համարն ու գրանցման ամսաթիվը |
1 |
|
7 |
Սերիայի համարը |
տեղեկություններ անասնաբուժական կիրառման դեղապատրաստուկի արտադրական սերիայի համարի մասին |
1 |
___________
<*> Տեղեկություններն արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող 18 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշային թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող 14 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
|
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող 13 պայմանանշանների չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետով տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ համակցությամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատիներենի այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + -. /_,:; = <>?)) |
|
91 |
Ստուգման բանալին |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..44 |
ասիմետրիկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնը | |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ առաջնային, երկրորդային (սպառողական) կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 4 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան) 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան) | |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | ||
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0-9), լատիներենի այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!) | |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 118 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Անասնաբուժական դեղապատրաստուկի առևտրային անվանումը։
8. Ապրանքի մասին տեղեկությունները՝
միջազգային չարտոնագրված կամ քիմիական անվանումը.
կենդանու տեսակը, որի համար նախատեսված է անասնաբուժական պատրաստուկը.
դեղաձևը.
բացթողման ձևը.
սպառողական փաթեթվածքում կիրառման միավորների քանակը.
պահպանման պայմանները.
մթերատու կենդանիների նկատմամբ անասնաբուժական դեղապատրաստուկի կիրառումից հետո կենդանական ծագման սննդային հումքի հնարավորստացման ժամկետը.
կիրառման ցուցումները.
կիրառման հակացուցումները.
կիրառման եղանակը և դեղաչափման ռեժիմը.
կողմնակի ազդեցությունը.
բաղադրությունը.
ֆարմակոթերապևտիկ խումբը.
Եվրասիական տնտեսական միության ակտերին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրականացվող՝ անասնաբուժական դեղապատրաստուկի գրանցման մասին տեղեկությունները.
արտադրման ամսաթիվը.
պիտանիության ժամկետի լրանալու ամսաթիվը.
սերիայի համարը։
9. Ապրանքի ծագման երկիրը:
10. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|