ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1227-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

2․ Սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 273.210.04043/2005-06-07, այսուհետ՝ կազմակերպություն)։

3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ պայմանագրերում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքներ ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

4․ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում նախաձեռնել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ նախատեսելով նպատակային նշանակությունները՝ անտառային, գործառնական նշանակությունները կամ հողատեսքերը՝ անտառ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 28-ի N 1227-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը

Կադաստրային ծածկագիրը

Հողամասի մակերեսը (հեկտար)

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)

1.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր

թաղամաս 30

14042025-07-0022

07-010-0168-0002

0,4997

9 382 866.90

2.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 29

15042025-07-0192

07-010-0168-0003

0,5

9 388 500.0

3.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր

թաղամաս 8

15042025-07-0191

07-010-0169-0002

2

37 554 000.0

4.

Մարզ Կոտայք,

համայնք Ծաղկաձոր, ք. Ծաղակաձոր,

Մ. Մկրտչյան փողոց

32/1

17032025-07-0011

07-005-0021-0007

2,67

431 915 220.0

5.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք. Ծաղկաձոր,

Մ. Մկրտչյան փողոց

36/1

17032025-07-0169

07-005-0021-0096

2,64

427 062 240.0

6.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր

թաղամաս 27

03072024-07-0170

07-010-0168-0005

0,4997

9 382 866.90

7.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր

թաղամաս 28

03072024-07-0216

07-010-0168-0004

0,4997

9 382 866.90

8.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 2-րդ

թաղամաս 60

15042024-07-0121

07-017-0185-0002

2,0021

37 593 431.70

9.

Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, Հին

գյուղ թաղամաս 59

12032024-07-0196

07-017-0185-0001

2,4993

46 929 356.10

10.

Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ

Արզական

17032025-07-0149

07-015-0349-0002

3,0

86 625 000.00

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ