ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 71 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական միջկառավարական |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության
I. Ընդհանուր դրույթներ
Սույն հիմնական ուղղությունները մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 92-րդ հոդվածին համապատասխան, միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթ է, և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության խնդիրները, ուղղությունները, մեխանիզմները, գործիքները (միջոցառումները), այն առաջնահերթ տեսակները, որոնք, թիվ 1 հավելվածով սահմանված ցանկի համաձայն, դասվում են մշակող արդյունաբերությանը (բացառությամբ սննդի վերամշակման), և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների ցանկը։
Սույն հիմնական ուղղությունները չեն տարածվում վառելիքաէներգետիկ օգտակար հանածոների արդյունահանման, կոքսի և նավթավերամշակման արտադրանքի արտադրության, սպառազինության և զինամթերքի արտադրության, սննդային և ծխախոտային արտադրության, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների մատակարարման վրա։
Պայմանագրի 92-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված նպատակների ձեռքբերման ու մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական համագործակցության զարգացման համար, հաշվի առնելով Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության ստացված արդյունքներն ու ներկայիս մակարդակը, ինչպես նաև անդամ պետությունների զարգացման ազգային առաջնահերթությունները, կպահանջվի հետևյալ խնդիրների լուծում՝
անդամ պետությունների արդյունաբերական արտադրության առաջանցիկ աճի խթանում՝ Միության ներքին շուկայի ներուժի օգտագործման հիման վրա.
անդամ պետությունների համար առաջնահերթ ուղղություններով արտադրությունների տեղայնացման ջանքերի միավորում՝ անդամ պետությունների տարածքներում.
արդյունաբերական ոլորտում կոոպերացիոն փոխգործակցության ամրապնդում.
արդյունաբերական ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանն օժանդակության մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ նշված նախագծերին ֆինանսական օժանդակության գործիքների կատարելագործում.
խոչընդոտների վերացում և բացառումների ու սահմանափակումների առավելագույն կրճատում՝ Միության ներքին շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի նպատակով.
աջակցություն՝ անդամ պետությունների փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավելուն.
պայմանների ստեղծում՝ տեխնոլոգիական զարգացման արդիական ուղղություններով եվրասիական կոմպետենցիաների ձևավորման համար.
համատեղ արտադրված արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարձրացում և աջակցություն դրա արտահանմանը երրորդ երկրների շուկաներ.
համագործակցության զարգացում հետևյալ ոլորտներում՝
«կանաչ» տեխնոլոգիաներ.
արդյունաբերական արտադրությունների էկոլոգիականության բարձրացում. բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում.
անդամ պետությունների արդյունաբերական արտադրության նորարարական և տեխնոլոգիական զարգացում.
արդյունաբերության թվային փոխակերպում։
Սույն հիմնական ուղղությունների իրագործման նպատակով՝ անդամ պետություններն ապահովում են Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացումը՝ Միության իրավունքին համապատասխան։
Սույն հիմնական ուղղությունների իրագործումը չպետք է խոչընդոտի արդյունաբերության ոլորտում անդամ պետությունների քաղաքականության մշակումը, ձևավորումը և իրագործումը։
II. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությունները
Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղություններով սահմանվում են մոտեցումներ՝ անդամ պետությունների փոխգործակցության դեպքում հարցերի մշակման և նախագծերի իրագործման նկատմամբ։
Կարելի է առանձնացնել Միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հետևյալ հիմնական ուղղությունները։
Ուղղություն 1։ Միության ներքին շուկայի ներուժի օգտագործումը
Միության շրջանակներում կոոպերացիոն կապերի, խոչընդոտների վերացման, համատեղ արտադրությունների տեղայնացման, փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկությունների՝ Միության շրջանակներում արտադրական շղթաների մեջ ներգրավման համար ավելի լիարժեք և արդյունավետ կօգտագործվի Միության ներքին շուկայի ներուժը՝ հնարավոր տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի օգտագործմամբ։
Մասնավորապես, Միության ներքին շուկայի ներուժն ուղղված կլինի հետևյալի վրա՝
անդամ պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի զարգացում և արտադրական շղթաների ձևավորում տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների մասով՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար.
Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման մեխանիզմի իրագործում՝ թիվ 2 հավելվածով սահմանված ցանկի համաձայն՝ թիվ 3 հավելվածով սահմանված կարգին համապատասխան.
անդամ պետությունների համար առաջնահերթ ուղղություններով համատեղ արտադրությունների զարգացում և տեղայնացում՝ անդամ պետությունների տարածքներում.
համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործմանը օժանդակության մեխանիզմների զարգացում՝ արդյունաբերական ճյուղերում.
Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման և բացառությունների ու սահմանափակումների առավելագույն կրճատման հետ կապված հարցերի մշակում.
աջակցություն՝ անդամ պետությունների փոքր և միջին ձեռնարկատիրությունների սուբյեկտներին արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավելուն։
Ուղղություն 2։ Միության շրջանակներում արդյունաբերատեխնոլոգիական համագործակցության զարգացում
Միության շրջանակներում արդյունաբերատեխնոլոգիական համագործակցության ոլորտում կիրականացվի անդամ պետությունների փոխգործակցություն՝ տեխնոլոգիական կանխատեսման, արդյունաբերական արտադրության մեջ տեխնոլոգիական գործընթացների նորարարությունների ներդրման, թվային տեխնոլոգիաների մասշտաբային օգտագործման հարցերի վերաբերյալ։ Պահանջվում է նաև համատեղ ջանքերի գործադրում՝ տեխնոլոգիական զարգացման՝ անդամ պետությունների համար արդիական ուղղություններով եվրասիական կոմպետենցիաների ձևավորման համար։
Նշված խնդիրները կլուծվեն հետևյալի միջոցով՝
Միության շրջանակներում տեխնոլոգիական կանխատեսում.
համագործակցության իրականացում «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում և արդյունաբերական արտադրությունների էկոլոգիականության բարձրացում.
փոխգործակցություն հետևյալ ոլորտներում՝
արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի ձևավորում.
արդյունաբերության թվային փոխակերպում և Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործում։
Ուղղություն 3։ Համագործակցության զարգացում արտահանման շուկաներում
Նոր արտադրությունների ստեղծմանը և գործող արտադրությունների բազմազանեցմանը (դիվերսիֆիկացմանը) նպաստող պայմանների ստեղծման համար հիմնական կողմնորոշիչներից է արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումն անդամ պետությունների սահմաններից դուրս։ Տվյալ ուղղության դեպքում պահանջվում է այնպիսի գործիքների գործարկում, որոնք կնպաստեն համատեղ արտադրված արտադրանքի դիրքավորմանը երրորդ երկրների շուկաներում, մշտական երկխոսությանը միջազգային մակարդակում, ինչպես նաև արդյունաբերական համագործակցության զարգացմանը՝ անդամ պետությունների ու երրորդ երկրների միջև կնքվող առևտրային համաձայնագրերի շրջանակներում։
Նշված առաջադրանքները կիրագործվեն հետևյալի միջոցով՝
փոխգործակցություն՝ երրորդ երկրների հետ արդյունաբերական համագործակցության զարգացման հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները.
փոխգործակցություն՝ անդամ պետությունների համատեղ արտադրված արդյունաբերական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու ոլորտում։
Սույն հիմնական ուղղությունների իրագործման վերլուծական ուղեկցումն իրականացվում է՝ հաշվի առնելով ըստ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ցանկի ցուցիչները, ինչպես նաև հաշվի առնելով սույն հիմնական ուղղությունների իրագործման տեղեկատվական-վերլուծական ուղեկցմանն ուղղված միջոցառումների պլանը՝ թիվ 5 հավելվածի համաձայն։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների
1. Ավիաշինություն։
2. Ավտոմոբիլաշինություն։
3. Մեքենաշինություն՝ ջրածնային էներգետիկայի մեջ։
4. Մեքենաշինություն՝ վերականգնվող էներգետիկայի մեջ և էներգիայի կուտակման աղբյուրներում։
5. Երկաթուղային մեքենաշինություն։
6. Տիեզերական տեխնոլոգիաներ։
7. Թեթև արդյունաբերություն։
8. Կահույքագործական արդյունաբերություն։
9. Մետալուրգիական արդյունաբերություն։
10. Նավթագազային մեքենաշինություն։
11. Փայտանյութի մշակում և փայտե արտադրատեսակների արտադրություն։
12. Ավտոմոբիլային էլեկտրատրանսպորտի, դրա համալրողների և լիցքավորման ենթակառուցվածքի արտադրություն։
13. Շինարարական նյութերի արտադրություն։
14. Թաղանթանյութի, թղթի և թղթից արտադրատեսակների արտադրություն։
15. Մասնագիտացված մեքենաշինություն (գյուղատնտեսական մեքենաշինություն. սննդամթերքի և հյութերի արտադրության համար մեքենաներ ու սարքավորումներ. ճանապարհաշինարարական մեքենաշինություն՝ ներառյալ հողափորման մեքենաները, ճանապարհների շինարարության և պահպանման մեքենաները, ճանապարհաշինարարական նյութերի տեղափոխման մեքենաները, ամբարձիչ-փոխադրող մեքենաները, շինարարական նյութերի արտադրության մեքենաներ և սարքավորումներ. լեռնային աշխատանքների մեքենաներ և սարքավորումներ. անտառատեխնիկա. աերոդրոմային տեխնիկա. հրդեհաշիջման տեխնիկա, կոմունալ մեքենաներ. աղբի տեսակավորման տեխնիկա, կցորդային տեխնիկա և ամրաշրջանակի վերնակառույցներ. մոտոցիկլային տեխնիկա. բարձր անցունակությամբ տեխնիկաներ. նավահանգստային տեխնիկա. պահեստավորման տեխնիկա, ինչպես նաև վերոթվարկյալ խմբերում չներառված այլ մեքենաներ և սարքավորումներ)։
16. Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն (այդ թվում՝ հաշվողական, էլեկտրոնային և օպտիկական տեխնիկայի արտադրություն և միկրոէլեկտրոնիկա)։
17. Հաստոցաշինություն։
18. Նավաշինական արդյունաբերություն։
19. Ծանր մեքենաշինություն։
20. Դեղագործական արդյունաբերություն և բժշկական արտադրատեսակների արտադրություն։
21. Քիմիական արդյունաբերություն։
22. Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն։
23. Ոսկերչական արդյունաբերություն։
24. Մեքենաշինություն՝ միջուկային ու ճառագայթային տեխնոլոգիաների ոլորտում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների
|
Դիրքի անվանումը |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը* | ||
|
I Ավտոմոբիլաշինություն | |||
|
Թեթև մարդատար ավտոմոբիլներ |
8703-ից | ||
|
Ավտոբուսներ |
8702-ից | ||
|
Ավտոմոբիլներ բեռնատար և հատուկ |
8704.8705-ից | ||
|
Բացահանքային ինքնաթափեր |
8704-ից | ||
|
Կցորդներ և կիսակցորդներ |
8716-ից | ||
|
Շարժիչային տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչներ, թափքեր և ամրաշրջանակներ |
8407-ից 8408 8706 00-8708-ից | ||
|
I.I Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն | |||
|
Դողեր ավտոմոբիլային |
4011-ից | ||
|
I.I.I. Թեթև արդյունաբերություն | |||
|
Մանվածք և գործվածքներ՝ բամբակե Մանվածք և գործվածքներ՝ բրդյա |
5205-5212 5106, 5107, 5109, 5111, 5112 | ||
|
Մանվածք և գործվածքներ՝ մետաքսե |
5004 00, 5005 00 5006 00-ից 5007 | ||
|
Մանվածք և գործվածքներ՝ վուշե |
5306,5309 | ||
|
Թելեր և մանրաթելեր՝ քիմիական |
5401-5406 00 000 0, 5501-5504 | ||
|
Գործվածքներ՝ սինթետիկ և արհեստական մանրաթելերից ու թելերից՝ ներառյալ համալիր (այդ թվում՝ շտապելային) մանրաթելերն ու թելերը Կարի թելեր քիմիական մանրաթելերից, մանվածք քիմիական մանրաթելերից (սինթետիկ և արհեստական) |
5407-5408, 5512-5516 5508-5511 | ||
|
Ծածկոցներ և ծածկոցաշալեր՝ ճանապարհորդական |
6301 | ||
|
Սպիտակեղեն՝ անկողնու, ճաշասենյակի, արդասենյակի և խոհանոցի |
6302 | ||
|
Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ |
5701-5705 00 | ||
|
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
6001-6006 | ||
|
Ոչ գործվածքային նյութեր |
5602, 5603 | ||
|
Մանածագործական նյութեր՝ ներծծված, այդ թվում՝ կորդային գործվածքներ դողերի համար |
5902, 5903-ից, 5906, 5907 00 000 0-ից | ||
|
Տրիկոտաժե արտադրատեսակներ՝ ներառյալ վերնահագուստը, մարմնահագի սպիտակեղենը, սվիտերները, ջեմպերները և նույնանման արտադրատեսակներ |
6101-6117 | ||
|
Մանածագործական նյութերից պատրաստված հագուստ (բացի տրիկոտաժից)՝ ներառյալ վերնահագուստը, մարմնահագի սպիտակեղենը և համանման արտադրատեսակները՝ բացի կորսետային արտադրատեսակներից |
6201-6217 | ||
|
Գլխի հարդարանքներ |
6504 00 000 0-6506 | ||
|
Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ իրեր՝ բնական մորթուց |
4303 | ||
|
Մշակված կաշի, այդ թվում՝ թավշակաշի |
4104-4107, 4112 00 000 0-4114 | ||
|
Կոշիկներ և կոշիկի մասեր |
6401-6406 | ||
|
Ճամպրուկներ, կանացի պայուսակներ և նույնանման արտադրատեսակներ |
4202-ից | ||
|
IV. Մետաղագործական արդյունաբերություն | |||
|
Պողպատե գլոցվածք |
7208-7217, 7219-7223 00, 7225-7229 | ||
|
Խողովակներ պողպատե |
7303 00-7306 | ||
|
V. Շինարարական նյութերի արդյունաբերություն | |||
|
Ապակի |
7002-7004, 7006 00, 7007 | ||
|
Ապակեթելք և ապակեգործվածք |
7019 | ||
|
Կերամիկական սալեր և սալիկներ |
6907-ից | ||
|
Ցեմենտ |
2523-ից | ||
|
Աղյուսներ շինարարական, բլոկներ հատակի համար, քարեր՝ կերամիկական կրող կամ հեծանային կոնստրուկցիաների լցման համար, և նույնանման արտադրատեսակներ կերամիկայից. |
6904 | ||
|
Սանիտարատեխնիկական արտադրատեսակներ կերամիկայից |
6910 | ||
|
Ապակի ջերմաողորկված և ապակի՝ հղկված կամ ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտ ունեցող կամ չունեցող, բայց այլ եղանակով չմշակված |
7005 | ||
|
Ապակե հայելիներ՝ շրջանակների մեջ կամ առանց շրջանակների՝ հետին տեսանելիության հայելիները ներառյալ |
7009 | ||
|
Ապակեկապոցներ |
7008 00 | ||
|
VI. Էլեկտրական սարքավորումների արտադրություն | |||
|
Սառնարաններ և սառցարաններ՝ կենցաղային |
8418 | ||
|
Մեքենաներ լվացքի, կենցաղային։ |
8450 | ||
|
Լամպեր շիկացման և լուսադիոդային լամպեր |
8539-ից | ||
|
VII. Գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն | |||
|
Տրակտորներ՝ թրթուրավոր և անվավոր |
8701-ից | ||
|
Կոմբայններ՝ հացահատիկահավաք |
8433-ից | ||
|
Հողի նախապատրաստման և մշակման համար գյուղատնտեսական, այգեգործական կամ անտառատնտեսական մեքենաներ |
8432-ից | ||
|
VIII. Այլ տրանսպորտային սարքավորումների արտադրություն | |||
|
Ամբողջագլոցված անիվներ՝ երկաթուղային շարժակազմի համար |
8607-ից | ||
|
IX. Արտադրանք փայտից ու թղթից | |||
|
Սալեր փայտատաշեղային |
4410 | ||
|
Սալեր փայտամանրաթելային |
4411 | ||
|
Նրբատախտակ |
4412 | ||
|
Անտառանյութեր |
4401, 4403 | ||
__________________________
* Սույն ցանկի կիրառման նպատակներով հարկավոր է ղեկավարվել արտադրանքի տեսակի անվանմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը բերված են տեղեկատու նպատակներով։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների անցկացման
I. Ընդհանուր պայմաններ
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների (այսուհետ՝ զգայուն ապրանքներ) մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով, և սահմանում է զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների (այսուհետ՝ խորհրդակցություններ) անցկացման և ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման (այսուհետ՝ փոխադարձ տեղեկացում) ժամանակ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակման բնագավառում լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների ժամկետներն ու հաջորդականությունը։
2. Անդամ պետության առաջարկով և մյուս անդամ պետությունների համաձայնությամբ՝ խորհրդակցությունների անցկացումը և փոխադարձ տեղեկացումը կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների ցանկում չներառված ապրանքների մասով (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2024 թիվ որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 2 հավելված):
3. Խորհրդակցությունների անցկացումն ու փոխադարձ տեղեկացումը չեն խոչընդոտում անդամ պետությունների կողմից նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներպետական համաձայնեցման իրականացումն ու նրանց կողմից այդպիսի ակտերի ընդունումը:
Սույն կարգի նպատակներով՝ նորմատիվ իրավական ակտեր (ակտերի նախագծեր) ասելով հասկանում ենք արդյունաբերության ոլորտում ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերով անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ակտերը (այդպիսի ակտերի նախագծերը), պետական և գերատեսչական ծրագրերը (այդպիսի ծրագրերի նախագծերը):
4. Խորհրդակցությունների անցկացման կազմակերպման և փոխադարձ տեղեկացման ժամանակ անդամ պետությունները և Հանձնաժողովը տեխնիկական հնարավորության առկայության դեպքում օգտագործում են օպերատիվ կապուղիներ (էլեկտրոնային փոստ, ֆաքսիմիլային կապ):
II. Խորհրդակցությունների անցկացումը
5. Խորհրդակցություններն անցկացվում են լիազորված մարմինների առաջարկների հիման վրա։
Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ, կարող է նախաձեռնել խորհրդակցությունների անցկացում այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) մասով անդամ պետությունների կողմից չի ապահովվել նախնական տեղեկացում՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան։
6. Խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկները լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով են ուղարկվում խորհրդակցությունների անցկացման առաջարկվող ամսաթվից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օր առաջ:
7. Խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ նշելով խորհրդակցությունների անցկացման առաջարկվող ամսաթիվը, տեղը և ձևաչափը:
8. Հանձնաժողովից տեղեկատվությունն ստանալու օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինները Հանձնաժողովին տեղեկացնում են խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկը համաձայնեցնելու վերաբերյալ կամ ուղարկում են խորհրդակցությունների անցկացման մասին իրենց առաջարկները, ինչպես նաև խորհրդակցությունների մասնակիցների մասին տեղեկատվությունը:
9. Խորհրդակցությունների տեղեկատվական ուղեկցումը (արձանագրության նախագծի կազմումը, անդամ պետությունների դիրքորոշումների մասին տեղեկատվության ուղարկումը) իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
10. Խորհրդակցությունները կարող են անցկացվել Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում և (կամ) Հանձնաժողովի հարթակում:
Խորհրդակցությունների անցկացումը կարող է իրականացվել նիստի անցկացման ճանապարհով՝ ինչպես առկա ձևաչափով, այնպես էլ տեսաժողովի ձևաչափով:
11. Տեսաժողովի ձևաչափով խորհրդակցությունների անցկացման ժամանակ տեսաժողովի կապի կազմակերպումն ինքնուրույն է ապահովվում լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից:
12. խորհրդակցություններին կարող են մասնակցել՝
ա) անդամ պետություններից՝ լիազորված մարմինների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև լիազորված մարմինների հրավերով՝ գործարար համայնքների, արդյունաբերական արտադրանք արտադրող կազմակերպությունների և սպառողների, արտադրողների ու սպառողների ասոցիացիաների և այլ միավորումների ներկայացուցիչները.
բ) Հանձնաժողովից՝ արդյունաբերական քաղաքականության հարցերին վերաբերվող իրավասություններ ունեցող դեպարտամենտի, ինչպես նաև Հանձնաժողովի այլ շահագրգիռ դեպարտամենտների ներկայացուցիչները:
13. Խորհրդակցությունների անցկացման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որն ուղղվում է անդամ պետություններ՝ խորհրդակցությունների անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Անդամ պետության առաջարկով՝ խորհրդակցությունների ընթացքում կարող է քննարկվել շահագրգիռ անդամ պետության կողմից Միության մարմնի ակտի համապատասխան նախագիծը մշակելու և Հանձնաժողով ներկայացնելու հարցը:
15. Խորհրդակցությունների անցկացման հետ կապված ծախսերն ինքնուրույն են իրականացվում անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից:
III. Փոխադարձ տեղեկացումը
16. Անդամ պետություններն ապահովում են զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների վերաբերյալ լիազորված մարմինների կողմից Հանձնաժողովի տեղեկացումը՝ ուղարկելով նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև դրանց մասին տեղեկատվություն ըստ ձևի՝ համաձայն հավելվածի։
17. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով են ուղարկվում անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների հետ նորմատիվ իրավական ակտերի այդ նախագծերը համաձայնեցնելուց հետո, իսկ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք չեն պահանջում անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմինների հետ համաձայնեցում և դրանց մասին տեղեկատվություն՝ ներգերատեսչական համաձայնեցում անցկացնելուց հետո:
18. Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմնից ստացված նորմատիվ իրավական ակտի նախագծի և դրա մասին տեղեկատվության ուղարկումը մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ նշված նախագիծը և տեղեկատվությունը Հանձնաժողովում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև լիազորված մարմնից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը ներմուծում է զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից ընդունված (մշակված) նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի)՝ փակ հասանելիությամբ Միության պաշտոնական կայքում արդյունաբերության պորտալում տեղադրված ռեեստր։
19. Լիազորված մարմինները նորմատիվ իրավական ակտի ստացված նախագծի վերաբերյալ դիտողությունները և առաջարկները (առկայության դեպքում) Հանձնաժողով են ուղարկում ակտի նախագիծը և դրա մասին տեղեկատվությունն իրենց կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրում կամ նորմատիվ իրավական ակտի նախագիծը սույն կարգի 18-րդ կետում նշված ռեեստր ներմուծելու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրում։
20. Լիազորված մարմիններից նորմատիվ իրավական ակտի ստացված նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը դրանք ներկայացնում է այդ նախագիծը ներկայացրած լիազորված մարմին, որն ուսումնասիրում է դրանք և դիտողությունների ու առաջարկների ստացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրում Հանձնաժողով է ներկայացնում դրանց ուսումնասիրման արդյունքների մասին տեղեկատվություն:
21. Հանձնաժողովը սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ։
22. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին Հանձնաժողովի և անդամ պետությունների տեղեկացումը չի խոչընդոտում ներպետական համաձայնեցման ընթացակարգն անցնելը և անդամ պետության կողմից այդ ակտերն ընդունելը։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների անցկացման կարգի |
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման
|
Նորմատիվ իրավական ակտի նախագծի անվանումը |
Ապրանքները (ճյուղը), որոնց մասով կիրառվելու է նորմատիվ իրավական ակտը |
Նորմատիվ իրավական ակտի մշակման ժամկետը, ընդունման պլանավորվող ամսաթիվը |
Նորմատիվ իրավական ակտի ընդունման նպատակը |
Նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված՝ արդյունաբերական քաղաքականության միջոցների նկարագրությունը |
Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը |
Լրացուցիչ տեղեկա-տվություն* |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
__________________
* Նշվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության լիազորված մարմնի հայեցողության տակ եղած՝ ապրանքի (ճյուղի) վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև ճյուղի վրա նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված միջոցների ազդեցության գնահատականը և այլ տեղեկատվություն։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության և կոոպերացիոն համագործակցության զարգացման ցուցիչների
I. Արդյունաբերական արտադրության աճի և կառուցվածքի ցուցիչները
1. Արդյունաբերական արտադրության աճի տեմպերն ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության մեջ մասնավորապես՝ համադրելի գներով
2. Հաշվետու ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալներն ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության աճի ծավալները՝՝ մասնավորապես
3. Արդյունաբերության կառուցվածքում մշակող արդյունաբերության մասնաբաժինն ըստ համախառն ավելացված արժեքի
4. Անդամ պետությունների համախառն ներքին արդյունքի մեջ մշակող արդյունաբերության համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը
5. Մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության մեջ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների մասնաբաժինը
6. Մշակող արդյունաբերության դինամիկայի համեմատ համադրելի գներով անդամ պետությունների մշակող արդյունաբերության աճի տեմպերը
7. Հիմնական կապիտալում ներդրումների աճի տեմպը համադրելի գներով՝ նախորդ տարվա համեմատ
8. ՀՆԱ-ի նկատմամբ մշակող արդյունաբերության հիմնական կապիտալում ներդրումների հարաբերակցությունը
II. Անդամ պետությունների մշակող արդյունաբերության աշխատանքի արդյունավետության ցուցիչները
1. Անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականությունն ըստ համախառն ավելացված արժեքի՝ մշակող արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության համաշխարհային մակարդակի համեմատ
2. Անդամ պետությունների արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության աճի տեմպերն ըստ համախառն ավելացված արժեքի՝ ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության մեջ՝ մասնավորապես․
3. Տեսակարար ներդրումներ մեկ միջին ցուցակային աշխատողի մասով
III. Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայի ներուժի օգտագործման ցուցիչները
1. Հաշվետու ժամանակահատվածում նախորդ ժամանակահատվածի համեմատ Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայում անդամ պետությունների մշակող արդյունաբերության ապրանքների մասնաբաժնի փոփոխությունը (ցուցանիշը հաշվարկվում է ընդհանուր առմամբ մշակող արդյունաբերության մասով և գործունեության առանձին տեսակների կտրվածքով)
2. Հաշվետու ժամանակահատվածում անդամ պետությունների մշակող արդյունաբերության արտադրված ապրանքների արժեքի մեջ ներմուծման (միջանկյալ սպառման) մասնաբաժինը
IV. Արտաքին առևտրի ցուցիչները
1. Երրորդ երկրներ՝ անդամ պետությունների մշակող արդյունաբերության ապրանքների արտահանման աճի ծավալները և տեմպերը
2. Երրորդ երկրներ՝ մշակող արդյունաբերության ապրանքների արտահանման հարաբերությունն անդամ պետություններում արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալի նկատմամբ
3. Երրորդ երկրներ՝ անդամ պետությունների մշակող արդյունաբերության ապրանքների արտահանման մեջ ապրանքների մասնաբաժինը՝ ըստ բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների
4. Երրորդ երկրներ՝ անդամ պետությունների մշակող արդյունաբերության ապրանքների արտահանման մասնաբաժինը համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալի մեջ
V. Կոոպերացիոն համագործակցության ցուցիչները
1. Անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների աճի ծավալն ու տեմպերը
2. Երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կոոպերացիոն մատակարարումների աճի ծավալը և տեմպերը
3. Անդամ պետությունների արդյունաբերության արտադրական կոոպերացիայի ինդեքսը, որը որոշվում է որպես անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների ծավալների հարաբերություն
4. Միության շրջանակներում կուտակված փոխադարձ ուղղակի ներդրումների ծավալները
5. Գլոբալ համաշխարհային շղթաներում ներգրավվածության ինդեքսը, որը որոշվում է որպես անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կոոպերացիոն մատակարարումների ծավալի հարաբերություն:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման տեղեկատվական-վերլուծական միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարող |
Կատարման ժամկետը |
Իրագործման ձևը |
|
Ուղղություն 1. Եվրասիական տնտեսական միության շուկայի ներուժի օգտագործում | |||
|
1.1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի զարգացում և արտադրական շղթաների ձևավորում տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների մասով՝ Եվրասիական տնտեսական Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար | |||
|
1.1.1. Արդյունաբերության ոլորտում ճյուղային վերլուծությունների նախապատրաստում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) |
յուրաքանչյուր տարի |
տեղեկատվական-վերլուծական ակնարկ |
|
1.1.2. Արդյունաբերության ոլորտում ճյուղային վերլուծությունների հիման վրա արդյունաբերական կոոպերացիայի մասով առաջարկների ձևավորում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողովի հանձնարարականներ (ըստ անհրաժեշտության) |
|
1.1.3. Անդամ պետություններում արդյունաբերական հզորությունների վերլուծության նախապատրաստում |
Հանձնաժողով |
յուրաքանչյուր տարի |
անդամ պետությունների հետ համաձայնեցված ակնարկ, Հանձնաժողովի կոլեգիայի արձանագրային գրառում |
|
1.1.4. Համառոտ տեղեկատվական վերլուծության նախապատրաստում անդամ պետությունների արդյունաբերության զարգացման միտումների վերաբերյալ՝ ներառյալ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների փոխադարձ և արտաքին առևտրի և արդյունաբերական ապրանքների ցուցանիշները |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
յուրաքանչյուր եռամսյակ |
Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում տեղադրված hամառոտ տեղեկատվական վերլուծություն |
|
1.1.5. Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայի մշտադիտարկում՝ ներառյալ կոոպերացիոն համագործակցության համար ներուժ ունեցող արտադրական հզորությունների հաշվառումը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
յուրաքանչյուր տարի |
զեկույց՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
|
1.1.6. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման մշտադիտարկում (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
յուրաքանչյուր տարի |
զեկույց՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին |
|
1.1.7. Ըստ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների՝ անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների ձևավորում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
յուրաքանչյուր տարի |
Տեղեկատվություն՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկելու համար |
|
1.1.8. Անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մշտադիտարկում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2 տարին 1 անգամ |
վերլուծական տեղեկատվություն (բաժին)՝ Հիմնական ուղղությունների իրագործման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի մեջ ներառելու համար |
|
1.1.9. Մասնակցություն «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի գործունեությանը |
Հանձնաժողով |
ըստ անհրաժեշտության |
տեղեկատվություն՝ Հիմնական ուղղությունների իրագործման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի մեջ ներառելու համար |
|
1.2. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման մեխանիզմի իրագործում (թիվ 2 հավելվածով սահմանված ցանկի համաձայն՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգին համապատասխան) | |||
|
1.2.1. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականությունների շրջանակներում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստում |
անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվություն (ծանուցումներ) |
|
1.2.2. Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում զգայուն ապրանքների մասով անդամ պետությունների կողմից ընդունված (մշակված) նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) ռեեստրի վարում |
Հանձնաժողով |
մշտական հիմունքներով |
Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում ռեեստրի վարում |
|
1.2.3. Զգայուն ապրանքների նկատմամբ անդամ պետությունների կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկում և վերլուծություն |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
տեղեկատվություն Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում ռեեստրի մեջ ներառելու համար |
|
1.2.4. Զգայուն ապրանքների մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ՝ անդամ պետությունների խորհրդակցությունների կազմակերպում (անհրաժեշտության դեպքում)՝ անդամ պետությունների փոխադարձ դիրքորոշումները հաշվի առնելու համար |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
ըստ անհրաժեշտության |
խորհրդակցությունների արձանագրություններ |
|
1.2.5. Անդամ պետությունների կողմից զգայուն ապրանքների նկատմամբ Միության մարմինների ակտերի կատարման մասին հաշվետվության նախապատրաստում |
Հանձնաժողով |
յուրաքանչյուր եռամսյակ, յուրաքանչյուր տարի |
անդամ պետություններ ուղարկելու համար հաշվետվություն՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկելու համար |
|
1.3. Անդամ պետությունների համար առաջնահերթ ուղղություններով համատեղ արտադրությունների զարգացում և տեղայնացում՝ անդամ պետությունների տարածքներում. | |||
|
1.3.1. Միության արդյունաբերականացման քարտեզի վարում |
Հանձնաժողով |
մշտական հիմունքներով |
տեղեկատվական ռեսուրսի ուղեկցություն Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում |
|
1.3.2. Միության արդյունաբերականացման քարտեզի համար նախագծերի վերաբերյալ արդիական տեղեկատվության տրամադրում |
անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
անդամ պետությունների կողմից ծանուցումների ներկայացում Հանձնաժողով |
|
1.3.3. Կոոպերացիոն արտադրական շղթաների կառուցմանն ու համատեղ արտադրությունների ստեղծմանն աջակցելուն ուղղված առաջարկների մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Անհրաժեշտության դեպքում |
առաջարկներ՝ Միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի նիստին քննարկելու համար |
|
1.3.4. Մասնակցություն այն ապրանքների ցանկի ձևավորմանը, որոնց մասով նպատակահարմար է սահմանել այն պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները, որոնք կատարելու դեպքում ապրանքը կհամարվի անդամ պետության ծագման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների շրջանակներում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
ըստ անհրաժեշտության |
տեղեկատվություն՝ Հիմնական ուղղությունների իրագործման մշտադիտարման վերաբերյալ զեկույցի մեջ ներառելու համար |
|
1.4. Համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործմանը օժանդակության մեխանիզմների զարգացում՝ արդյունաբերական ճյուղերում | |||
|
1.4.1. Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմի օգտագործման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստում՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման դեպքում |
Հանձնաժողով |
կիսամյակը մեկ անգամ |
զեկույց՝ Հանձնաժողովի խորհրդի նիստին |
|
1.4.2. Արդյունաբերական ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործմանը ֆինանսական օժանդակության գործիքների կատարելագործում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
ըստ անհրաժեշտության |
Միության մարմինների ակտերում փոփոխությունների կատարում (անհրաժեշտության դեպքում) |
|
1.4.3. Անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների, ֆինանսական կազմակերպությունների և զարգացման ինստիտուտների իրազեկվածության բարձրացում՝ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի՝ փոխշահավետ հիմունքներով ֆինանսավորման հարցերում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
Տեղեկատվական արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման վերաբերյալ ազդերիզի ու թեմատիկ բլոկի տեղադրում Միության պաշտոնական կայքում՝ «Ծառայություններ» բաժնում, բլոկի մեջ առկա նյութերի արդիականացում՝ ըստ անհրաժեշտության. Միության կայքում և սոցիալական ցանցերում Հանձնաժողովի էջերում տեսահոլովակների տեղադրում՝ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի օգտագործման ընթացքի վերաբերյալ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամի (նախարարի) արդիական մեկնաբանություններով. անդամ պետությունների հետ փորձագիտական խորհրդակցությունների ու խորհրդատվությունների անցկացում՝ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի իրագործման հարցերի շուրջ. մասնակցություն թեմատիկ միջոցառումներին (ցուցահանդեսներին, ֆորումներին, կոնգրեսներին և այլն) |
|
1.5. Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման և բացառությունների ու սահմանափակումների առավելագույն կրճատման հետ կապված հարցերի մշակում | |||
|
1.5.1. Միության ներքին շուկայում խոչընդոտների հայտնաբերում՝ ոլորտային աշխատանքային խմբերի գործունեության և համակարգաստեղծ ձեռնարկությունների մշտադիտարկման շրջանակներում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
տեղեկատվական-վերլուծական նյութեր՝ Հիմնական ուղղությունների իրագործման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի մեջ ներառելու համար |
|
1.5.2. Արդյունաբերական ձեռնարկությունների ու ասոցիացիաների դիմումների ուսումնասիրում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
խորհրդատվությունների արձանագրային գրառում (անհրաժեշտության դեպքում) |
|
1.5.3. Խոչընդոտների վերացմանն ու սահմանափակումների և բացառումների առավելագույն կրճատմանը, ինչպես նաև արտադրական կոոպերացիայի համար պայմանների ձևավորմանն ուղղված աշխատանքի շրջանակներում առաջարկների մշակում՝ Միության մարմինների կողմից ուսումնասիրման համար |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
ըստ անհրաժեշտության |
տեղեկատվություն՝ Հիմնական ուղղությունների իրագործման նկատմամբ մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի մեջ ներառելու համար |
|
1.6. Աջակցություն՝ անդամ պետությունների փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավելուն | |||
|
1.6.1. Մանր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների՝ արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավվածության աստիճանի գնահատման անցկացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2026 թվական |
տեղեկատվական զեկույց՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
|
1.6.2. Տեղեկատվության նախապատրաստում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին երրորդ երկրներում օժանդակության միջոցների մասին՝ լավագույն համաշխարհային փորձի հիման վրա |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2027 թվական |
տեղեկատվական զեկույց՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
|
1.6.3. Աջակցություն՝ անդամ պետությունների փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին արդյունաբերական կոոպերացիայի մեջ ներգրավելուն |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2028 թվական |
տեղեկատվություն՝ Միության պաշտոնական կայքում տեղադրման համար |
|
Ուղղություն II. Արդյունաբերական-տեխնոլոգիական համագործակցության զարգացում | |||
|
2.1. Միության շրջանակներում տեխնոլոգիական կանխատեսում | |||
|
2.1.1. Աշխարհում և Միության շրջանակներում տեխնոլոգիաների, նորարարական ապրանքների շուկաների զարգացման միտումների ուսումնասիրում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
վերլուծական ակնարկներ՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկելու համար |
|
2.1.2. Առաջարկների նախապատրաստում՝ Միության շրջանակներում տեխնոլոգիական համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
ըստ անհրաժեշտության |
հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականներ (անհրաժեշտության դեպքում) |
|
2.1.3. Փորձի փոխանակում՝ մշակող արդյունաբերության համար պահանջված տեխնոլոգիական սարքավորումների մշակման ու արտադրման, ինչպես նաև արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական գործընթացների մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման մասով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
առաջարկներ՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկելու համար |
|
2.1.4. Տնտեսավարող սուբյեկտների ու գիտական կազմակերպությունների փոխգործակցության տեղեկատվական ապահովում լիազորված մարմինների աջակցության դեպքում՝ Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում հետևյալ ցանկերի հրապարակման միջոցով՝ անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների, արդյունաբերության ոլորտում ավարտված, կատարվող և պլանավորվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, որոնց կատարման փաստը պետական կամ առևտրային գաղտնիք չէ, անդամ պետությունների տեխնոլոգիական ընկերությունների (ստարտափների), անդամ պետություններում գիտական սարքավորումների և եզակի գիտական կայանքների հավաքական օգտագործման կենտրոնների, անդամ պետությունների ճարտարագիտական կենտրոնների |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում տեղադրված տեղեկատվություն |
|
2.1.5. Համաշխարհային միտումների ակնարկի նախապատրաստում և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներին օժանդակության միջոցների մասով մոտեցումների վերաբերյալ առաջարկների մշակում՝ հաշվի առնելով լավագույն համաշխարհային փորձը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2026 թվական |
զեկույց՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
|
2.2. Համագործակցություն՝ «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում և արդյունաբերական արտադրությունների էկոլոգիականության բարձրացում | |||
|
2.2.1. Առաջարկների նախապատրաստում՝ աղտոտող նյութերի ու ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նոր արտադրական գործընթացների ու տեխնոլոգիաների մշակման և ներդրման վերաբերյալ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2026 թվական, (դրանից հետո՝ ըստ անհրաժեշտության) |
զեկույց՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին |
|
2.2.2. Երրորդ երկրների միջազգային փորձի վերլուծություն՝ բնական ռեսուրսների օգտագործման (հետազոտական, հետախուզական աշխատանքների ու արդյունահանման անցկացման, այդ թվում՝ հումքի առաջնային վերամշակման (մշակման)) ոլորտում տեխնոլոգիաների, տեխնիկայի ու սարքավորումների կիրառման մասով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2027 թվական |
զեկույց՝ անդամ պետություններ ուղարկելու համար |
|
2.2.3. Առաջարկների մշակում՝ բնական ռեսուրսների օգտագործման հետազոտական, հետախուզական աշխատանքների ու արդյունահանման անցկացման, այդ թվում՝ հումքի առաջնային վերամշակման (մշակման) դեպքում առաջատար տեխնոլոգիաների, տեխնիկայի ու սարքավորումների կիրառման վերաբերյալ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2028 թվական |
Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի արձանագրային գրառումը |
|
2.2.4. Փորձի փոխանակում՝ արտադրության և սպառման թափոնների վերամշակման ու ռացիոնալ օգտագործման հարցերի մասով |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
մշտական հիմունքներով |
համատեղ միջոցառումների (կլոր սեղաններ, համաժողովներ, ցուցահանդեսներ) կազմակերպում և դրանց մասնակցություն |
|
2.2.5. Երկրորդային հումքի տնտեսական շրջանառության մեջ ներգրավման հարցի ուսումնասիրում՝ արժեքավոր ռեսուրսների օգտագործման դեպքում կորուստների կրճատման նպատակով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2028 թվական |
ակնարկ՝ անդամ պետություններ ուղարկելու համար |
|
2.2.6. Առաջարկների մշակում՝ արտադրության և սպառման թափոնների վերամշակման ու օգտագործման ոլորտը տեխնոլոգիայով, տեխնիկայով ու սարքավորումներով ապահովելու վերաբերյալ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2028 թվական |
Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի արձանագրային գրառումը |
|
2.3. Փոխգործակցություն՝ արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի զարգացման ոլորտում | |||
|
2.3.1. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում փոխգործակցության կազմակերպում և դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկների մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
խորհրդի կարգադրություն (անհրաժեշտության դեպքում) |
|
2.3.2. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության մշտադիտարկման անցկացում |
Հանձնաժողով, անդամ պետություններ, եվրասիական տեխնոլոգիական հարթակներ, գործարար համայնքների ներկայացուցիչներ, գիտական ու արտադրական կազմակերպություններ (համաձայնեցմամբ) |
2 տարին 1 անգամ |
զեկույց Հանձնաժողովի կոլեգիայի նիստին (անհրաժեշտության դեպքում) |
|
2.3.3. առաջարկների ձևավորում՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջատար արդյունաբերական, գիտական կազմակերպությունների և եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների նախաձեռնությունները տեխնոլոգիական զարգացման արդիական ուղղություններով |
Հանձնաժողով, անդամ պետություններ, եվրասիական տեխնոլոգիական հարթակներ (համաձայնեցմամբ) |
մշտական հիմունքներով |
տեղեկատվություն՝ Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկելու համար (անհրաժեշտության դեպքում) |
|
2.3.4. Միջպետական ծրագրերի ու նախագծերի մասով նախաձեռնությունների մշակում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների կողմից |
Հանձնաժողով, անդամ պետություններ, եվրասիական տեխնոլոգիական հարթակներ (համաձայնեցմամբ) |
մշտական հիմունքներով |
նախաձեռնող առաջարկներ՝ միջպետական ծրագրերի ու նախագծերի մշակման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում) |
|
2.3.5. Պայմանների ստեղծում՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից եվրասիական տեխնոլոգիական հարթակների հիման վրա եվրասիական կոմպետենցիաների կենտրոնների ձևավորման համար |
Հանձնաժողով, անդամ պետություններ, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներ (համաձայնեցմամբ) |
անհրաժեշտության դեպքում |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական (անհրաժեշտության դեպքում) |
|
2.4. Արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում փոխգործակցություն և ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործում | |||
|
2.4.1. Միության պաշտոնական կայքում արդյունաբերության պորտալի ստեղծում |
Հանձնաժողով |
2025 թվական |
տեղեկատվական ռեսուրս՝ Միության պաշտոնական կայքում՝ արդյունաբերության պորտալում |
|
2.4.2. Աջակցություն՝ արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական գործընթացների մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերի մասով փոխգործակցությանը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքով (անհրաժեշտության դեպքում) |
մասնակցություն ֆորումներին, ցուցահանդեսներին, այլ միջոցառումների |
|
2.4.3. Արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության ներդրման համաշխարհային փորձի ուսումնասիրում՝ հաշվի առնելով տեխնիկական ու իրավական լուծումները |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2027 թվական |
զեկույց՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
|
Ուղղություն III։ Համագործակցության զարգացում արտահանման շուկաներում | |||
|
3.1. Փոխգործակցություն՝ երրորդ երկրների հետ արդյունաբերական համագործակցության զարգացման հարցերի շուրջ՝ հաշվի առնելով միջազգային գործունեության հիմնական ուղղությունները | |||
|
3.1.1. Երկխոսության իրականացում՝ արդյունաբերության ոլորտում միջազգային կազմակերպությունների ու միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
միջազգային կազմակերպությունների ու միջազգային ինտեգրացիոն միավորումների ներկայացուցիչների հետ բանակցային հարթակների կազմակերպում և (կամ) դրանց մասնակցություն և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող՝ Միջազգային գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ ներառելու համար տեղեկատվություն |
|
3.1.2. Երրորդ երկրների հետ համագործակցության զարգացում՝ արդյունաբերական ոլորտում փորձի փոխանակման ու միջազգային կոոպերացիոն փոխգործակցության հարցերի շուրջ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
համատեղ միջոցառումների կազմակերպում և (կամ) դրանց մասնակցություն և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացվող՝ Միջազգային գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ ներառելու համար տեղեկատվություն |
|
3.2. Փոխգործակցություն՝ անդամ պետությունների համատեղ արտադրված արդյունաբերական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու ոլորտում | |||
|
3.2.1. Անդամ պետությունների կողմից գործնական գործիքների օգտագործման մասով փորձի փոխանակում՝ արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման, դրա աշխարհագրության ընդլայնման ու միջազգային շուկայում դիրքերի ամրապնդման համար |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
մշտական հիմունքներով |
համատեղ միջոցառումների կազմակերպում և մասնակցություն դրանց |
|
3.2.2. Համատեղ արտադրված արտադրանքի արտահանմանն օժանդակության լավագույն համաշխարհային փորձի վերլուծություն |
Հանձնաժողով |
2 տարին 1 անգամ |
զեկույց Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
|
3.2.3. Միության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղադրում՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ ճյուղերում անդամ պետությունների արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ արտահանմանը ոչ ֆինանսական օժանդակության միջոցների կիրառման շրջանակներում երրորդ երկրներում ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների անցկացման վերաբերյալ |
Հանձնաժողով |
մշտական հիմունքներով |
անդամ պետություններ ուղարկվող և Միության պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվություն |
|
3.2.4. Հեռանկարային շուկաների և արդյունաբերության ճյուղերի վերլուծություն՝ անդամ պետությունների համատեղ արտահանման համար և անհրաժեշտության դեպքում՝ անդամ պետությունների համար համապատասխան առաջարկների մշակում |
Հանձնաժողով |
յուրաքանչյուր տարի |
զեկույց՝ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|