ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՆՆԴԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 99
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 99

քաղ. Երևան

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՆՆԴԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում սննդի կենսաբանական ակտիվ հավելումների (այսուհետ՝ ապրանքներ) նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը, և ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) այդ ամսաթվի մասին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ:

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են այն ապրանքները, որոնք ներառված են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ), և որոնք ունեն սննդի կենսաբանական ակտիվ հավելումների համար տրամադրված պետական գրանցման մասին գործող վկայական.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին) (այսուհետ՝ օպերատորներ).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով (այսուհետ՝ բազային մոդել) նախատեսված կարգով

անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրական պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրական պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան».

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այն անդամ պետությունների օպերատորները, որտեղ սահմանված է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, դրոշմավորման ծածկագրերը պատվիրելու և տրամադրելու նպատակով ապահովում են երկկողմանի համաձայնագրերի հիման վրա և բազային մոդելի դրույթներին համապատասխան՝ մյուս անդամ պետությունների օպերատորների հետ տեղեկատվական փոխգործակցության կազմակերպումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 24-ի

թիվ 99 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

1204 00 900 0, 1208 90 000 0, 1210 20 900 0, 1211 90 860 8, 1212 21 000 0, 1212 99 950 9, 1302 19 900 0, 1302 20, 1504 10 100 0, 1504 20, 1515 11 000 0, 1515 19 900 0, 1515 90 690 0, 1515 90 890 0, 1516 10, 1517 90 990 0, 1602 90 990 9, 1603 00 100 0, 1702 30 500 0, 1702 40 900 0, 1702 60 950 0, 1702 90 950 0, 1704 90 550 0,

1704 90 710 0, 1704 90 820 0, 1806 31 000 0, 1806 32, 1806 90 310 0, 1806 90 700 0, 1806 90 900 0, 1901 90 980 0, 1904 10 900 0,

2101 12 920 1, 2102 20 110 0, 2106 10 800 0, 2106 90 580 0,

2106 90 930 0, 2106 90 980 1,2106 90 980 3, 2106 90 980 8,

2202 10 000 0, 2202 99 180 0, 2202 99 910 0, 2922 41 000 0,

2922 42 000 0, 2922 49 850 0, 2923 20 000 0, 2923 90 000 9,

2925 29 000 0, 2936, 3001 20, 3002 49 000 1, 3002 90 300 0,

3502 90 700 0, 3503 00, 3802 10 000 0,3913 10 000 0

Սննդի կենսաբանական ակտիվ հավելումներ

 

Ծանոթագրություն. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել միայն սննդի կենսաբանական ակտիվ հավելումների համար տրամադրված պետական գրանցման մասին գործող վկայականի առկայությամբ և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ են

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 24-ի

թիվ 99 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոցը՝ պայմանանշանների եզակի հաջորդականությունը, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ինքնաբերաբար նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից․

տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?)): Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանարար պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանարար պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրական պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան» (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում)։

Եթե սպառողական փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը չունի հնարավորություն տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։

Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93))՝ ապրանքի անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և պարունակում է ստուգման ծածկագիրը։ Օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։

Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողները կամ ապրանքների շրջանառության մասնակիցները։

5. Ապրանքները դրոշմավորվում են՝ սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ սպառողական փաթեթվածքից դրանց առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթվածքի՝ կառուցվածքի շնորհիվ անվնաս անջատվող մասերի վրա:

6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

7. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների լրակազմման ժամանակ այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդպիսի տրանսպորտային փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների համալրում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ են

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 24-ի

թիվ 99 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված դրոշմավորված ապրանքների (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» и «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3 .org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում նշված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Աղյուսակ 1

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տեսակի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ ֆիտոթեյ, ձկան ճարպ և այլն)

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

1

3

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը

 

բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4

Հայտագրված ծավալը/զտաքաշը

ապրանքի հայտագրված ծավալը/զտաքաշը (մգ, գ, կգ, մլ, լ)

 

1

5

Սպառողական փաթեթվածքում կիրառման միավորի քանակը

սպառողական փաթեթվածքում դեղաչափված ձևերի քանակը

նշվում է սպառողական փաթեթվածքում դեղաչափված ձևերի քանակը (օրինակ՝ դեղապատիճների, դեղահատերի և այլնի քանակը)

0..1

6

Ապրանքի՝ սննդի կենսաբանական ակտիվ հավելումների շարքին պատկանելության հատկանիշը

ապրանքի պատկանելությունը սննդի կենսաբանական ակտիվ հավելումների շարքին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»

1

7

Պետական գրանցման վկայական

տեղեկություններ սննդի կենսաբանական ակտիվ հավելման համար տրամադրված պետական գրանցման վկայականի մասին

նշվում է սննդի կենսաբանական ակտիվ հավելման համար տրամադրված պետական գրանցման վկայականի համարը

1..*

8

Այն փաստաթուղթը (փաստաթղթերը), որին համապատասխան պատրաստված է ապրանքը

այն փաստաթղթի (փաստաթղթերի) մասին տեղեկությունները, որին (որոնց) համապատասխան պատրաստված է ապրանքը (նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր)

նշվում են այն նորմատիվ տեխնիկական փաստաթղթի տեսակը և համարը, որին համապատասխան պատրաստված է ապրանքը (օրինակ՝ ԳՕՍՏ, ազգային ստանդարտ, ՏՊ, մասնագրի համար և այլն)

1

9

Կիրառման ոլորտը

տեղեկություններ սննդի կենսաբանական ակտիվ հավելման կիրառման ոլորտի մասին

նշվում է պետական գրանցման վկայականին համապատասխան տեղեկատվությունը (օրինակ՝ «Բնակչությանը՝ որպես սննդի կենսաբանական ակտիվ հավելում՝ պրոբիոտիկ միկրոօրգանիզմների (բիֆիդոբակտերիաներ և լակտոբակտերիաներ) և կաթնաթթվային միկրոօրգանիզմների աղբյուր, իրացնելու համար»)

1

10

Թողարկման ձևը

տեղեկություններ թողարկման ձևի մասին

նշվում է թողարկման ձևը՝ պետական գրանցման վկայականում նշված տեղեկատվությանը համապատասխան (օրինակ՝

«700 մգ զանգվածով դեղահատեր»)

1

11

Պահպանման պայմանները

տեղեկություններ պահպանման պայմանների մասին

նշվում է ապրանքի պահպանման հնարավոր պայմանների տեքստային լրիվ նկարագրությունը՝ սպառողական փաթեթվածքի վրա կամ պետական գրանցման վկայականում նշված տվյալներին համապատասխան

1

12

Ապրանքի կիրառման եղանակը

տեղեկություններ սննդի կենսաբանական ակտիվ հավելման կիրառման եղանակի մասին

նշվում են օգտագործման/կիրառման վերաբերյալ ուղեցույցները՝ պետական գրանցման վկայականին, կիրառման հրահանգին կամ փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան

1

13

Ապրանքի պիտանիության ժամկետը

 

նշվում է արտադրանքի տվյալ տեսակի համար արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետը՝ պահպանման պայմանները պահպանելու դեպքում

1

14

Փաթեթվածքի տեսակը

սպառողական փաթեթվածքի տեսակի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տեսակների անվանումների օգտագործման հիման վրա

 

1

15

Փաթեթվածքի նյութը

սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ

 

1

16

Բաղադրությունը

ապրանքի որակական բաղադրության նկարագրությունը

ձևավորվում է ազատ ձևով

1

17

Հումքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը

 

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ ապրանքն արտադրվում է հսկողության ենթակա հումքից. «ոչ»՝ մնացյալ դեպքերում

1

 

Աղյուսակ 2

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

ապրանքի գնի մասին տեղեկությունները՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով

0..1

2

ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները

 

1

4

Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու մասին

 

1

 

___________________

< *> Տեղեկությունները փոխանցվում են արտահանողի կողմից կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 3

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI-ի ծածկագիրը

AI-ի լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական համարը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշանի թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 պայմանանշանների չափով թվային դաշտը պարունակում է օպերատորի կամ պատրաստողի կողմից ապրանքին շնորհված սերիական համարը՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + - ./_,:; = <>?))

91

Ստուգման բանալին

N2+X..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

92

Ստուգման ծածկագիրը

N2+X..44

ասիմետրիկ գաղտնագրական ալգորիթմների միջոցով ստեղծված ստուգման կոդի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

93

Ստուգման ծածկագիրը

N2+X..4

սիմետրիկ գաղտնագրական ալգորիթմներով ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

 

Աղյուսակ 4

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ «3»

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91», «92» կամ «93»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալու նույնականացուցիչը, ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան)

101 կամ 301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ «1»

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի սեպտեմբերի 24-ի

թիվ 99 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)).

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

6. Ապրանքային նշանը (բրենդը):

7. Ապրանքի մասին տեղեկությունները՝

կիրառության ոլորտը.

թողարկման ձևը.

պահպանման պայմանները.

ապրանքի կիրառման եղանակը.

ապրանքի պիտանիության ժամկետը.

բաղադրությունը.

փաթեթվածքի տեսակը.

փաթեթվածքի նյութը.

ներկայացված ծավալը/զտաքաշը։

8. Արտադրման ամսաթիվը։

9. Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։

10. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը)։

11. Տեղեկություններ այն նորմատիվային տեխնոլոգիական փաստաթղթի (փաստաթղթերի) մասին, որին (որոնց) համապատասխան պատրաստված են ապրանքները (փաստաթղթի տեսակը և համարը)։

12. Ապրանքի ծագման երկիրը։

13. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կարճ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

14. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի մասին (իրավաբանական անձի կարճ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան