ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 94

քաղ. Երևան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության դատարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում անցկացնելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին

 

Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »    ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝

1. 2025 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել Եվրասիական տնտեսական միության դատարանի և 2025 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021-2023 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում:

2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.

 

Բելառուսի Հանրապետությունից`

 

Տատյանա Գրիգորիի Լապտևա՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության՝ վերահսկողական աշխատանքի կազմակերպման վարչության խորհրդատու

(Եվրասիական տնտեսական միության դատարանում վերստուգման անցկացման հարցերով վերստուգող խմբի նախագահ)

Նատալյա Ստեփանի Պիլեց՝

Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության՝ վերահսկողական աշխատանքի կազմակերպման վարչության պետ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերստուգման անցկացման հարցերով վերստուգող խմբի նախագահ)

Հայաստանի Հանրապետությունից՝

 

Արմեն Մելքոնյան՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր վերահսկող

Ղազախստանի Հանրապետությունից`

 

Այգուլ Ամիրխանի Բակիրովա՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին պետական աուդիտի կոմիտեի համապատասխանության աուդիտի վարչության գլխավոր փորձագետ-պետական աուդիտոր

Ղրղզստանի Հանրապետությունից՝

 

Կենժեգուլ Մամբետժանի Աբդրազակովա՝

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի և ներքին վերահսկողության զարգացման բաժնի գլխավոր մասնագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Լյուդմիլա Ալեքսանդրի Կուդրյաշովա՝

Դաշնային գանձապետարանի ազգային անվտանգության, իրավապահ գործունեության, դատական համակարգի և պաշտպանական համալիրի ոլորտում վերահսկողության-վերստուգման վարչության արդարադատության, դատախազության, քննչական և դատական համակարգի մարմինների վերահսկողության-վերստուգման բաժնի պետ (Եվրասիական տնտեսական միության դատարանում վերստուգման անցկացման հարցերով վերստուգող խմբի կազմում)

Անաստասիա Պյոտրի Մյագկովա՝

Դաշնային գանձապետարանի ազգային անվտանգության, իրավապահ գործունեության, դատական համակարգի և պաշտպանական համալիրի ոլորտում վերահսկողության-վերստուգման վարչության արդարադատության, դատախազության, քննչական և դատական համակարգի մարմինների վերահսկողության-վերստուգման բաժնի գլխավոր վերահսկող-վերստուգող (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերստուգման անցկացման հարցերով վերստուգող խմբի կազմում)

 

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան