ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 93 |
քաղ. Երևան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնների հաստատման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
Ա. Կասիմալիև |
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ հոդվածի իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 21 հավելված) 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնները (այսուհետ՝ Կանոններ)։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ անդամ պետությունների հավաստագրման կենտրոնների կողմից տրվող էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) ստուգման բանալիների հավաստագրերը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում օգտագործելու համար սահմանել վստահված երրորդ կողմերին և ապահովել միջոցառումների համալիրի անցկացումը, որոնք ուղղված են նշված երրորդ կողմերի՝ Կանոններով նախատեսված գործառույթները՝ Կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից կատարելու պատրաստակամության ապահովմանը՝ հաշվի առնելով գրանցողի և կենտրոնացված առևտրի օպերատորի հետ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործունեության համատեղ թեստային փորձարկումների անցկացումը՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված Եվրասիական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) 13-րդ կետին համապատասխան։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկներ՝ միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին՝ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան լրացնելով անհրաժեշտ միջոցառումներ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից՝ բացառությամբ Կանոնների:
Կանոններն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից՝ բացառությամբ 1-ին կետի, 2-րդ կետի «զ» ենթակետի, 3-րդ կետի «դ» ենթակետի, 4-րդ, 44-րդ, 45-րդ և 71-րդ կետերի (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների Խորհրդին վերաբերող մասով), որոնք ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 19 որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի թիվ որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Կանոններով՝ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն, Պայմանագիր) 8-րդ կետին համապատասխան կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկա, Միություն), Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ ստեղծված՝ էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ Ղեկավարների խորհուրդ) միջև տեղեկատվական փոխգործակցությունը, ինչպես նաև սահմանվում են տվյալների կազմը և դրանց ներկայացման ընթացակարգերը՝ նման տեղեկատվական փոխգործակցության ժամանակ։
2. Սույն Կանոններով կարգավորվում են նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության հետևյալ գործընթացները.
ա) անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտների մասին սույն Կանոններով նախատեսված տեղեկատվության և այլ տեղեկությունների ներկայացումը գրանցողին՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում ընդգրկելու համար.
բ) էլեկտրական էներգիայի՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորների և էլեկտրական էներգիայի՝ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի (այսուհետ՝ կենտրոնացված առևտրի օպերատորներ) կողմից սույն Կանոններով նախատեսված՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների մասին տեղեկատվության ներկայացումը գրանցողին՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում ընդգրկելու համար․
գ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև՝ միջպետական հատույթների և ներքին հատույթների թողունակության որոշման և բաշխման համար օգտագործվող տվյալների, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման պլանավորման և իրականացման համար տվյալների տեղեկատվության փոխանակումը.
դ) տեղեկատվության փոխանակումն ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների՝ ազատ երկկողմանի պայմանագրերի կողմերի և գրանցողի միջև․
ե) տեղեկատվության փոխանակումն ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև՝ էլեկտրական էներգիայի ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի և էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտրի անցկացման ժամանակ․
զ) գրանցողի կողմից Հանձնաժողովին և Ղեկավարների խորհրդին սույն Կանոններով և (կամ) Ղեկավարների խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերով նախատեսված տեղեկատվության տրամադրումը․
է) անդամ պետությունների պետական մարմինների կողմից անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունների ներկայացումը, որոնց ընդունումը նախատեսված է Արձանագրությամբ կամ սույն Կանոններով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայություններին հասանելիության կանոններով (այսուհետ՝ Հասանելիության կանոններ), Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով (այսուհետ՝ Փոխադարձ առևտրի կանոններ), Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատույթների թողունակությունը որոշելու և բաշխելու կանոններով (այսուհետ՝ Թողունակությունը որոշելու և բաշխելու կանոններ) (այսուհետ՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններ)․
ը) սույն Կանոնների 6-րդ կետին համապատասխան անդամ պետությունների պետական մարմինների կողմից Հանձնաժողովին անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունների ներկայացումը, որոնցով սահմանվում են անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեության և զարգացման հիմքերը․
թ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից Հանձնաժողովին այն ներքին ակտերի (փաստաթղթերի) մասին տեղեկությունների ներկայացումը, որոնցում պարունակվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված պարտադիր պահանջները, մեթոդիկաները, կանոնակարգերը կամ կարգերը, և որոնք ենթակա են բացահայտման՝ սույն Կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան։
3. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման (այսուհետ՝ տեղեկատվական փոխանակում) մասնակիցներն են՝
ա) Հանձնաժողովը.
բ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտները․
գ) անդամ պետությունների այն պետական մարմինները (կազմակերպությունները), որոնք լիազորված են իրականացնել ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններով նախատեսված գործողությունները (այսուհետ՝ անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ))․
դ) Ղեկավարների խորհուրդը, այդ թվում՝ դրա կողմից ստեղծված աշխատանքային մարմինները․
ե) անդամ պետությունների օրենսդրությամբ և Միության ակտերով սահմանված՝ տեղեկատվության փոխանակման այլ մարմիններ։
4. Սույն Կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
առևտրի գոտի՝ անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից (այդ թվում՝ ելնելով տվյալ անդամ պետության՝ ներքին հատույթների հատկացման մասին որոշումներից) սահմանված անդամ պետության տարածք, որտեղ տեղակայված է այլ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ (այդ թվում՝ երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի միջոցով) զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգը (էլեկտրաէներգետիկական համակարգի մի մասը), որի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում և օգտագործվում է էլեկտրական էներգիայի առևտրի հնարավոր ուղղությունների և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի՝ պայմանագրերով մատակարարման ծավալի որոշման համար․
անձնական գրասենյակ՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում գրանցողի կամ կենտրոնացված առևտրի օպերատորի պաշտոնական կայքում մասնագիտացված բաժին, որը հասանելի է օգտատիրոջը նրա՝ սույն Կանոններին և (կամ) տվյալ կարգի տիրապետողի կողմից սահմանված կարգին համապատասխան հաջող իսկորոշում ու ավտորիզացում անցնելուց հետո, և նախատեսված է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի և գրանցողի կամ կենտրոնացված առևտրի օպերատորի միջև տեղեկատվության փոխանակման համար․
տեղեկատվության բացահայտում՝ տեղեկատվության փոխանակման մասնակիցների կողմից տեղեկատվության ներկայացում իրենց ֆունկցիոնալ պարտականություններին համապատասխան՝ Պայմանագրով, Հասանելիության կանոններով, Փոխադարձ առևտրի կանոններով, Թողունակության որոշման և բաշխման կանոններով, սույն Կանոններով, անդամ պետությունների օրենսդրությամբ և Ղեկավարների խորհրդի կողմից ընդունվող փաստաթղթերով սահմանված շրջանակներում։
Սույն Կանոններում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են Արձանագրությամբ, Հասանելիության կանոններով, Փոխադարձ առևտրի կանոններով և Թողունակության որոշման և բաշխման կանոններով սահմանված իմաստներով։
5. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման համակարգը՝ արձանագրության 37-րդ կետին համապատասխան համարվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի տեխնոլոգիական հիմքի մի մասը։
Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված՝ սույն Կանոններին, միանալու մասին պայմանագրին և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան, պահպանելով հետևյալ սկզբունքները.
տեղեկատվության փոխանակման մասնակիցների կողմից տվյալների՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններին համապատասխան ներկայացման պարտադիր լինելը․
ներկայացվող տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, հավաստիությունը և արդիականությունը.
տվյալների ժամանակին ներկայացումը․
տեղեկատվության փոխանակման մասնակիցների համար տվյալների, տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի և եղանակների հասանելիությունը՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում նրանց գործառույթներին և պարտականություններին համապատասխան․
տվյալների և տեղեկատվության փոխանակման եղանակների պաշտպանվածությունը, որը կանխում է երրորդ անձանց չթույլատրված հասանելիությունը տեղեկատվության փոխանակման տվյալներին և դրանց ոչ իրավաչափ օգտագործումը։
6. Հանձնաժողով ներկայացվող՝ անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները, որոնց ընդունումը նախատեսված է Արձանագրությամբ կամ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններով, ինչպես նաև անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները, որոնցով սահմանվում են անդամ պետության ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և զարգացման հիմքերը, ներառում են ակտերի անվանումները.
դրանց ընդունման ամսաթվերը, շնորհված համարները և անդամ պետությունների այն պետական մարմինների անվանումները, որոնք ընդունել են տվյալ ակտերը։
Նշված տեղեկություններն ուղարկվում են Հանձնաժողով՝ անդամ պետության պետական մարմնի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի հարցման հիման վրա։
Անդամ պետության ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և զարգացման հիմքերը սահմանող՝ անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնց մասին տեղեկություններն ուղարկվում են Հանձնաժողով, ձևավորվում է անդամ պետության պետական մարմինների կողմից ինքնուրույն, այդ թվում՝ հաշվի առնելով Հանձնաժողովի հարցումը։ Ընդ որում, նշված ցանկում պարտադիր ներառվում են այն ակտերը, որոնցում կատարվել են փոփոխություններ անդամ պետության օրենսդրությունը՝ Արձանագրությանը և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններին համապատասխանեցնելու նպատակով։
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ներքին ակտերի (փաստաթղթերի) մասին՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան բացահայտման ենթակա տեղեկությունների ներկայացումը Հանձնաժողով նշված կազմակերպությունների կողմից իրականացվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց) պաշտոնական կայքերում տեղադրված ներքին ակտերին (փաստաթղթերին) հղումների տեսքով կամ տեքստային ձևով՝ ռուսերեն։ Սույն պարբերությունում նշված հղումների ներկայացման նկատմամբ պահանջները տեղադրվում են Ինտերնետ ցանցում՝ Միության տեղեկատվական պորտալում՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում (այսուհետ՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժին)։
Սույն կետին համապատասխան ստացված տեղեկությունները, ինչպես նաև Միության մարմինների կողմից ընդունված՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումը կարգավորող ակտերի մասին տեղեկատվությունը Հանձնաժողովը տեղադրում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում։
7. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրվում են՝
Պայմանագիրը, այդ թվում՝ արձանագրությունը․
Հասանելիության կանոնները․
Փոխադարձ առևտրի կանոնները․
Թողունակության որոշման և բաշխման կանոնները.
սույն Կանոնները․
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության վրա ազդեցություն ունեցող՝ Միության մարմինների ակտերը․
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությանը վերաբերվող Հանձնաժողովի հանձնարարականները․
միանալու մասին պայմանագրի ձևը.
անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները, որոնց ընդունումը նախատեսված է արձանագրությամբ կամ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններով.
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների այն ներքին ակտերը (փաստաթղթերը), որոնք ենթակա են բացահայտման՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան.
անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները, որոնցով սահմանվում են անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեության և զարգացման հիմքերը.
այլ ակտեր կամ սույն Կանոնների 6-րդ կետին համապատասխան Հանձնաժողով ներկայացվող այլ ակտերի մասին տեղեկությունները, ինչպես նաև այլ տեղեկատվություն, որի տեղադրումը նախատեսված է սույն Կանոններով։
8. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնի գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։
9. Պայմանագրին համապատասխան՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ռուսերենով։
Տեղեկատվության փոխանակման շրջանակներում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից ուղարկվող տեղեկատվությունը և փաստաթղթերը, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրվող տեղեկատվությունը և փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ անդամ պետության լեզվով՝ կցելով ռուսերեն թարգմանությունը, եթե փաստաթուղթը համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կազմվել է անդամ պետության լեզվով։
10. Սույն Կանոններին համապատասխան տեղեկատվության բացահայտումն իրականացվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից տեղեկություններն Ինտերնետ ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում տեղադրելու միջոցով։
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից նշված տեղեկատվության հղումներն ուղարկվում են Հանձնաժողով և Հանձնաժողովի կողմից տեղադրվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում։
11. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում սույն Կանոններին համապատասխան տեղեկատվության ներկայացումն իրականացվում է իրավաբանական նշանակալիություն ունեցող փաստաթղթերը՝ էլեկտրոնային ձևով փոխանակելու միջոցով։ Սույն Կանոնների նպատակներով իրավաբանական նշանակալի՝ էլեկտրոնային ձևով փաստաթղթեր են համարվում՝
ա) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի կողմից՝ գրանցողի կայքում այդ սուբյեկտի հաջող իսկորոշումից հետո անձնական գրասենյակի միջոցներով ձևավորված փաստաթղթերը՝ սույն Կանոնների 59-րդ կետով սահմանված կարգով․
բ) սույն Կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված դեպքերում՝ էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու օգտագործմամբ, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է գրանցողի հավաստագրման կենտրոնի կողմից, ստեղծված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ) (այսուհետ՝ էլեկտրոնային ստորագրություն) ստորագրված փաստաթղթերը՝ միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով տվյալ ստորագրության իսկությունը (վավերականությունը) հաստատելու պայմանով․
գ) սույն Կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված դեպքերում՝ էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու օգտագործմամբ, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է անդամ պետության հավաստագրման կենտրոնի կողմից, ստեղծված էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը՝ միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով տվյալ ստորագրության իսկությունը (վավերականությունը) անդամ պետության այն վստահված երրորդ կողմի կողմից հաստատելու պայմանով, որի իրավասության շրջանակներում է գործունեություն իրականացնում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ այդ փաստաթուղթը ստացող սուբյեկտը։
II. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրը
12. Անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից արձանագրության 16-րդ կետին համապատասխան ներկայացված՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այն սուբյեկտների մասին տեղեկատվությունը, որոնց կազմը սահմանվել է արձանագրության 17-21-րդ կետերով, գրանցողի կողմից տեղադրվում է Ինտերնետ ցանցում՝ գրանցողի պաշտոնական կայքում հրապարակվող ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում։
13. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրի ձևավորման և վարման նպատակներով սահմանվում են՝
ա) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝
անդամ պետությունների այն մարմինները (կազմակերպությունները), որոնք լիազորված են գրանցողին ներկայացնել տեղեկություններ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այն սուբյեկտների մասին, որոնք անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտներ են, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխանակման ընթացքում մասնակից այլ մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկատու տեղեկություններ, որոնք ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներ չեն.
անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտներ համարվող սուբյեկտների մասին տեղեկությունների, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխանակման ընթացքում մասնակից այլ մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկատու տեղեկությունների ձևավորման կարգը․
անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտներ համարվող սուբյեկտներին, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներ չհամարվող՝ տեղեկատվության փոխանակման մասնակից մարմիններին (կազմակերպություններին)՝ սույն Կանոնների 19-25-րդ կետերով նախատեսված տեղեկությունները գրանցողին ներկայացնելու և տվյալ տեղեկությունները էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր մուտքագրելու մասին տեղեկացման կարգը․
բ) սույն Կանոններին համապատասխան՝
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների մասին տեղեկությունների կազմը․
անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտներ համարվող սուբյեկտների մասին տեղեկությունների, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական փոխանակման ընթացքում մասնակից այլ մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկատու տեղեկությունները գրանցողին ներկայացնելու կարգը.
գրանցողի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տեղադրվող՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներ չհամարվող՝ տեղեկատվության փոխանակմանը մասնակից մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկությունների կազմը.
տեղեկատվության փոխանակման մասնակիցներին ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների մասին տեղեկատվության ներկայացման համար անհրաժեշտ այլ դրույթներ։
14. Գրանցողի և անդամ պետությունների այն մարմինների (կազմակերպությունների) միջև, որոնք լիազորված են գրանցողին ներկայացնել տեղեկություններ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այն սուբյեկտների մասին, որոնք անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտներ են, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման ընթացքում մասնակից այլ մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկատու տեղեկությունների, որոնք ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներ չեն, տեղեկատվության ձևաչափերին, ձևերին և փոխանակման եղանակներին ներկայացվող պահանջները (այսուհետ՝ տեղեկատվության ներկայացմանը ներկայացվող պահանջները) մշակում է գրանցողը և ուղարկում հանձնաժողով՝ անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում պետական քաղաքականության իրացման համար լիազորված պետական մարմինների հետ (այսուհետ՝ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիազորված մարմիններ) հետագա համաձայնեցման համար։
Անդամ պետության՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիազորված մարմինը՝ տեղեկատվության ներկայացման մասով գրանցողի կողմից մշակված պահանջները Հանձնաժողովից ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովին ուղարկում է համաձայնեցման կամ համաձայնեցումը՝ պատճառաբանված մերժելու մասին ծանուցում, նշելով իր դիտողությունները։
Այն դեպքում, երբ նշված ժամկետի ընթացքում անդամ պետության՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիազորված մարմինը չի ուղարկում Հանձնաժողով տեղեկատվության ներկայացման մասով պահանջների համաձայնեցման կամ համաձայնեցման՝ պատճառաբանված մերժման մասին ծանուցում, Հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված մարմին է ուղարկում կրկնակի հարցում։
Այն դեպքում, երբ կրկնակի հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետության՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիազորված մարմինը չի ուղարկում Հանձնաժողով տեղեկատվության ներկայացման նկատմամբ պահանջների համաձայնեցման կամ համաձայնեցման՝ պատճառաբանված մերժման մասին ծանուցում, նշված պահանջները համարվում են անդամ պետության այդ լիազորված մարմնի կողմից համաձայնեցված։
Տեղեկատվության ներկայացման մասով պահանջների համաձայնեցման՝ պատճառաբանված մերժման մասին ծանուցումը Հանձնաժողովն ուղարկում է գրանցողին։ Գրանցողի կողմից տեղեկատվության ներկայացման նկատմամբ պահանջները լրամշակելուց հետո սույն կետով նախատեսված՝ դրանց համաձայնեցման ընթացակարգն անցկացվում է կրկնակի։
Անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում բոլոր լիազորված մարմիններից՝ տեղեկատվության ներկայացման նկատմամբ պահանջները համաձայնեցնելու մասին ծանուցումն ստանալուց հետո Հանձնաժողովը ծանուցում է գրանցողին այդ մասին և նշված պահանջները կիրառելու հնարավորության մասին։
15. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրի վարումն իրականացվում է գրանցողի կողմից՝ անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից սույն Կանոնների 19-25-րդ կետին համապատասխան ներկայացվող տեղեկությունները (արդիականացված տեղեկությունները), ինչպես նաև կենտրոնացված առևտրի օպերատորների կողմից սույն Կանոնների 17-րդ կետին համապատասխան ներկայացվող տեղեկությունները ռեեստր մուտքագրելու միջոցով։
Գրանցողի կողմից նշված տեղեկությունները մուտքագրելու, ինչպես նաև տեղեկությունները ներկայացրած անձին՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր տեղեկությունները մուտքագրելու մասին տեղեկացնելու ժամկետը կազմում է այդ տեղեկություններն ստանալու օրվանից գրանցողի 2 աշխատանքային օր։
16. Անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից իրականացվում է անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտների ռեեստրների ձևավորումը և վարումը, ինչպես նաև սույն Կանոնների 14-րդ կետին համապատասխան գրանցողին սույն Կանոններով նախատեսված տեղեկությունների, այդ թվում՝ անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների այն սուբյեկտների մասին տեղեկությունների ներկայացումը, որոնց համար անդամ պետությունը սահմանել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի կարգավիճակ՝ սույն Արձանագրության 18-րդ և 19-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան։
Կենտրոնացված առևտրի օպերատորներին անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տեղեկացումը՝ ներքին հատույթ հատկացնելու և այն մասին, թե անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման որ ուղղություններով (միջպետական որ հատույթների մասով) է ներքին հատույթն ազդեցություն թողնում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում այլ անդամ պետությունների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների վրա, իրականացվում է նշված տեղեկությունները գրանցողի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում ներառելու միջոցով։
17. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի հետ միանալու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկությունները և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում գրանցման մասին գրառման համարը, որը շնորհվում է մասնակցին գրանցողի կողմից տվյալները ռեեստրում ընդգրկելիս, գրանցողի կողմից մուտքագրվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցից միանալու մասին ստորագրված պայմանագիրը գրանցողի կողմից ստանալու օրվանից գրանցողի երկու աշխատանքային օրվա ընթացքում։
Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակների մասով օպերատորների կողմից ներկայացվող՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակի (էլեկտրական էներգիայի ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կամ էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտրի) նկատմամբ հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ պահանջների կատարման մասին տեղեկությունները գրանցողի կողմից մուտքագրվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր՝ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի համապատասխան օպերատորից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին Փոխադարձ առևտրի կանոնների 28-րդ կետին համապատասխան էլեկտրական էներգիայի ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կամ էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակցի կարգավիճակ շնորհելու մասին տեղեկություններն էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի համապատասխան օպերատորից գրանցողի կողմից ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմումատուին՝ միանալու մասին պայմանագիր կնքելու առնչությամբ՝ Փոխադարձ առևտրի կանոնների 28-րդ կետով նախատեսված հիմքերով գրանցողի մերժման դեպքում, գրանցողը իր մերժման պատճառների մասին միաժամանակ տեղեկացնում է անդամ պետության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տեղեկություններ ներկայացնելու համար լիազորված մարմնին։
Միանալու մասին պայմանագիրը Փոխադարձ առևտրի կանոնների 30-րդ կետով նախատեսված հիմքերով և կարգով լուծելու դեպքում գրանցողը միաժամանակ տեղեկացնում է այդ մասին անդամ պետության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տեղեկություններ ներկայացնելու համար լիազորված մարմնին և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի համապատասխան մասնակցին։
18. Անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր մուտքագրելու համար գրանցողին ներկայացվող տեղեկությունների կազմի մեջ ներառվում են՝
ա) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի մասին ընդհանուր տեղեկությունները՝ սույն Կանոնների 19-րդ կետին համապատասխան․
բ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իրականացվող գործառույթների (գործունեության տեսակների) մասին տեղեկությունները՝ սույն Կանոնների 20-րդ և 22-24-րդ կետերին համապատասխան.
գ) անդամ պետությունների այն կազմակերպությունների մասին տեղեկատու տեղեկությունները, որոնք լիազորված են անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում հաշվառելու ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալները, ինչպես նաև անդամ պետությունների այն այլ մարմինների (կազմակերպությունների) մասին տեղեկությունները, որոնք ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իրականացնում են անդամ պետությունների կողմից սահմանված գործառույթները և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներ չեն՝ սույն Կանոնների 21-րդ կետին համապատասխան.
դ) տեղեկություններ առևտրի գոտիների մասին՝ սույն Կանոնների 25-րդ կետին համապատասխան։
19. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի մասին ընդհանուր տեղեկությունների կազմի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները.
ա) իրավաբանական անձի լրիվ անվանումը.
բ) իրավաբանական անձի համառոտ անվանումը.
գ) իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի անվանումը.
դ) իրավաբանական անձի եզակի նույնականացման համարը (Հայաստանի Հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների համար՝ հարկ վճարողի եզակի համարը, Ղազախստանի Հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների համար՝ բիզնես նույնականացման համարը կամ անհատական նույնականացման համարը (անհատ ձեռնարկատերերի համար), Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը).
ե) գրանցման իրավաբանական հասցեն․
զ) իրավաբանական անձի կառավարման մարմնի գտնվելու վայրի փաստացի (փոստային) հասցեն․
է) իրավաբանական անձի պաշտոնական կայքի հասցեն Ինտերնետ ցանցում.
ը) հեռախոսահամարները, ֆաքսերի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն (հասցեները)՝ իրավաբանական նշանակալիություն ունեցող փաստաթղթերն ուղարկելու համար, աշխատելու ժամերը և այլ տեղեկատվություն, որը նախատեսված է կոնտակտների իրականացման և դիմումների ուղարկման համար.
թ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում գրանցման գրառման համարը, որը շնորհվում է սուբյեկտին գրանցողի կողմից՝ տվյալները նշված ռեեստր մուտքագրելիս։
20. Անդամ պետության՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակից իրավաբանական անձի գործունեության մասին տեղեկությունների կազմում ներառվում են տվյալ անձի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իրականացվող գործառույթների (գործունեության տեսակների) մասին տեղեկությունները, այդ թվում՝
ա) այն առևտրի գոտու (գոտիների) անվանումը, որտեղ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցն իրականացնում է էլեկտրական էներգիայի վաճառքին և (կամ) գնմանն ուղղված գործունեություն.
բ) առևտրի յուրաքանչյուր գոտու նկատմամբ էլեկտրական էներգիայի վաճառքը և (կամ) գնումը.
գ) էլեկտրական էներգիայի վաճառքը և (կամ) գնումն էլեկտրահաղորդման միջպետական գծերով «փակուղային սխեմայով»՝ նշելով համապատասխան միջպետական հատույթի անվանումը.
դ) պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորումը որպես ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում լիազորված կազմակերպություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
ե) անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից արձանագրության 18-րդ կետին համապատասխան գրանցողին տրամադրվող անդամ պետության ակտի վավերապայմանները, որոնց համապատասխան տվյալ իրավաբանական անձը սահմանված է որպես ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակից.
զ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի հետ միանալու մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկությունները, որոնք գրանցողի կողմից մուտքագրվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր․
է) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ առևտրի համապատասխան տեսակին միանալու մասին տեղեկությունները (ազատ երկկողմ պայմանագրերով, էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի ժամկետային կամ օր առաջ պայմանագրերով), որոնք մուտքագրվում են գրանցողի կողմից կենտրոնացված առևտրի օպերատորների ներկայացմամբ։
21. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր մուտքագրելու համար անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից գրանցողին ներկայացվում են տեղեկատու տեղեկություններ՝ անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալները հաշվառելու համար լիազորված կազմակերպության մասին։ Տվյալ տեղեկությունները ներկայացվում են սույն Կանոնների 19-րդ կետով սահմանված կազմով, բացառությամբ գրանցման գրառման համարի, որը փոխարինվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրի տեղեկատու բաժնում գրանցման հերթական համարով։
22. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի գործունեության մասին տեղեկությունների կազմի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները.
ա) այն գործառույթները (գործունեության տեսակները), որոնց կատարման համար անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտը լիազորված է որպես ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն (համակարգային օպերատոր, ցանցային օպերատոր, էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային և (կամ) արտաառևտրային (այսուհետ՝ առևտրային և (կամ) արտաառևտրային) միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպություն՝ Հասանելիության կանոնների 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան)․
բ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և արժեքը․
գ) անդամ պետության նորմատիվ իրավական ակտերի վավերապայմանները, որոնց համապատասխան նշված անձին վերապահվել են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ենթակառուցվածքային կազմակերպության գործառույթներ կատարելու լիազորություններ․
դ) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տվյալ ենթակառուցվածքային կազմակերպության կողմից միանալու մասին պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունը։
23. Անդամ պետությունների տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային (արտաառևտրային) միջպետական փոխանցում իրականացնելու համար լիազորված կազմակերպությունների մասին տեղեկություններն անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից ներկայացվում են գրանցողին և հրապարակվում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի գործունեության մասին տեղեկությունների կազմում, ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում՝ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության դրույթները։
Անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից գրանցողին՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի գործունեության մասին ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տեղեկությունների կազմում ընդգրկելու համար՝ անդամ պետությունների տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական փոխանցում իրականացնելու համար լիազորված կազմակերպությունների մասին տեղեկությունների կազմի մեջ լրացուցիչ ներկայացվում են էլեկտրահաղորդման գծերի կազմի մասին տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական փոխանցման համար։
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական փոխանցման պայմանագրի օրինակելի ձևն անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից գրանցողին ներկայացվում է Ինտերնետ ցանցում էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կայքի հղման տեսքով՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի գործունեության մասին տեղեկություններում ընդգրկելու համար։
Անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից Հանձնաժողովին՝ սույն Կանոնների 6-րդ կետին համապատասխան ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրելու համար լրացուցիչ ներկայացվում են տեղեկություններ էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային (արտաառևտրային) միջպետական հաղորդում իրականացնելու մասով ծառայությունների մատուցման կարգը կանոնակարգող, ինչպես նաև տվյալ ծառայությունների սակագների սահմանման մասին նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկություններ։
24. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման համար լիազորված կազմակերպությունների համար ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների գործունեության մասին տեղեկությունների կազմում գրանցողի կողմից նշվում են պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման կնքված պայմանագրերի վավերապայմանները և գործողության ժամկետները, ինչպես նաև այդ պայմանագրերով կոնտրագենտների անվանումները, որոնք ներկայացվում են գրանցողին անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպությունների) կողմից։
25. Առևտրի գոտիների մասին տեղեկությունների կազմում ներառվում են ներքին հատույթների անվանումը (դրանց հատկացման դեպքում)․ առևտրի գոտու (գոտիների) անվանումը՝ առևտրի գոտու սահմանի երկայնքով միջպետական և (կամ) ներքին հատույթների (դրանց հատկացման դեպքում) նշումով։ Առևտրի գոտու սահմանը որոշելիս միևնույն միջպետական հատույթը չի կարող նշվել մեկից ավելի առևտրի գոտու համար․
առևտրի գոտու համար առևտրի հնարավոր ուղղությունները (տվյալ անդամ պետության պետական սահմանին միջպետական հատույթները նշելու միջոցով)․
տեղեկատվություն՝ առևտրի յուրաքանչյուր ուղղության մասով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների վրա ներքին հատույթների (դրանց հատկացման դեպքում) ազդեցության մասին (նշելով ներքին հատույթների հաջորդականությունը, որոնց միջոցով իրականացվում է էլեկտրական էներգիայի մատակարարումն առևտրի գոտուց՝ առևտրի յուրաքանչյուր ուղղության մասով)։ Ընդ որում, միևնույն առևտրի գոտու և միևնույն առևտրի ուղղության համար պետք է սահմանված լինի ներքին հատույթների մեկ հաջորդականություն․
տեղեկատվություն՝ անդամ պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման վրա ներքին հատույթների ազդեցության մասին (դրանց հատկացման դեպքում) (նշելով այդպիսի ներքին հատույթների հաջորդականությունն էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման յուրաքանչյուր ուղղության մասով (միջպետական հաղորդման նկատմամբ))։ Ընդ որում, անդամ պետության տարածքով միջպետական հաղորդման վրա ներքին հատույթների ազդեցության որոշման համար պետք է սահմանված լինի ներքին հատույթների մեկ հաջորդականություն։
Միմյանց միջև էլեկտրական կապեր ունեցող առևտրի բոլոր գոտիների համար առևտրի ուղղությունները որոշելու նպատակով նշվում է միջպետական հատույթը՝ առևտրի գոտու և սահմանակից անդամ պետության սահմանին, իսկ այն դեպքում, երբ մեկ կամ մի քանի նման գոտիներ սահմանակցում են մի քանի սահմանակից անդամ պետությունների, ապա նշվում են այդպիսի առևտրի գոտիների և սահմանակից անդամ պետությունների սահմաններին բոլոր միջպետական հատույթները։
Այն անդամ պետության համար, որը չունի ընդհանուր սահման սահմանակից անդամ պետությունների հետ, միջպետական հատույթները որոշվում են հաշվի առնելով՝ Արձանագրությամբ և Միության օրգանների՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կարգավորող ակտերով սահմանված առանձնահատկությունները։
26. Ներքին հատույթի հատկացման (այդպիսի հատույթի առկայության հատկանիշի) և ըստ առևտրի եղանակների (տեսակների) էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների վրա դրա ազդեցության մասին տեղեկատվությունը մուտքագրվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր՝ նշելով տվյալ ռեեստրում այն առևտրի գոտիները, որոնց առաջացման համար հիմք է ներքին հատույթի հատկացման մասին անդամ պետության որոշումը։
Առևտրի հնարավոր ուղղությունների մասին տեղեկատվությունը մուտքագրվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր՝ համապատասխան միջպետական հատույթները նշելու միջոցով։
Սույն Կանոնների 20-րդ և 25-րդ կետերին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա գրանցողը, ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի յուրաքանչյուր մասնակցի մասով ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր մուտքագրում է տեղեկատվություն առևտրի այն յուրաքանչյուր գոտու մասով առևտրի հնարավոր ուղղությունների և համապատասխան միջպետական հատույթների մասին, որտեղ գործում է այդ մասնակիցը։
27. Սույն Կանոնների 22-րդ կետի «գ» ենթակետում նշված ակտերի մասին տեղեկություններն անդամ պետության լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ներկայացվում են գրանցողին ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրը ձևավորվելիս՝ դրա պաշտոնական հարցման հիման վրա։
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տվյալ տեղեկությունների տեղադրումը գրանցողի կողմից իրականացվում է գրանցողի երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ դրանց ստացման օրվանից։
Նշված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխությունների մասին տեղեկությունները ներկայացվում են գրանցողին փոփոխությունների պաշտոնական հրապարակման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում։
28. Սույն Կանոնների 19-26-րդ կետերում նշված տեղեկությունների, այդ թվում՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների մասին տեղեկությունների արդիականացումն ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի նկատմամբ հասանելիությունը կամ առևտրի առանձին եղանակների (տեսակների) նկատմամբ թույլտվությունը Փոխադարձ առևտրի կանոններով սահմանված հիմքերով դադարելու դեպքում իրականացվում է անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) և կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից գրանցողին համապատասխան փոփոխությունների մասին տեղեկություններ ներկայացնելու միջոցով։
Արդիականացված տեղեկությունները տեղադրվում են գրանցողի կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում դրանք ստանալու օրվանից երկու աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
III. Միջպետական հատույթների, ներքին հատույթների և «փակուղային հատույթների» մասին տեղեկատվության բացահայտումը
29. Անդամ պետությունների համակարգային օպերատորների և (կամ) ցանցային օպերատորների կողմից ձևավորվող՝ միջպետական հատույթների կազմի և ներքին հատույթների (դրանց հատկացման դեպքում) կազմի մասին տեղեկատվության բացահայտումն իրականացվում է միանալու մասին պայմանագրով սահմանված կարգով՝ գրանցողի կողմից այն միջպետական հատույթների կազմի և ներքին հատույթների կազմի ռեեստրում տեղադրելու միջոցով։
30. Սույն Կանոնների 29-րդ կետում նշված ռեեստրների ձևավորման նպատակով, սահմանավում են՝
ա) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝
անդամ պետությունների համակարգային և (կամ) ցանցային օպերատորները, որոնք լիազորված են բացահայտելու միջպետական հատույթների կազմի և ներքին հատույթների (դրանց հատկացման դեպքում) կազմի մասին տեղեկատվությունը․
ներքին հատույթների (դրանց հատկացման դեպքում) կազմը․
բ) սույն Կանոններին համապատասխան՝
տեղեկություններ միջպետական հատույթների կազմի և ներքին հատույթների կազմի մասին․
անդամ պետությունների համակարգային օպերատորների և (կամ) ցանցային օպերատորների կողմից միջպետական հատույթների կազմի և ներքին հատույթների կազմի մասին տեղեկատվությունը գրանցողին՝ սույն Կանոնների 29-րդ կետում նշված ռեեստրներում տեղադրելու համար ներկայացման կարգը։
31. Սույն Կանոնների 29-րդ կետում նշված ռեեստրների ձևավորումը և վարումն իրականացվում է գրանցողի կողմից՝ նշված ռեեստրներում համակարգային օպերատորների և (կամ) ցանցային օպերատորների կողմից ներկայացված տեղեկությունները տեղադրելու միջոցով։
32. Սույն Կանոնների 29-րդ կետում նշված ռեեստրներ մուտքագրելու համար անդամ պետությունների համակարգային և (կամ) ցանցային օպերատորների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմի մեջ ներառվում են՝
միջպետական հատույթներում ներառված՝ սահմանակից անդամ պետությունների համակարգային և (կամ) ցանցային օպերատորների միջև կնքված պայմանագրերում (համաձայնագրերում) համաձայնեցված միջպետական էլեկտրահաղորդման գծերի անվանումների ցանկը՝ նշելով դրանց լարման դասը (Հայաստանի Հանրապետություն - Ռուսաստանի Դաշնություն միջպետական հատույթի առնչությամբ տվյալ ցանկը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության համակարգային օպերատորի կողմից), որոնք ընդգրկված են այն միջպետական հատույթների ցանկում, որոնցում իրականացվում է էլեկտրական էներգիայի առևտուրը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում (Փոխադարձ առևտրի կանոնների հավելված)․
ինքնուրույն միջպետական հատույթների (փակուղային հատույթների) կազմում ընդգրկված այն միջպետական էլեկտրահաղորդման գծերի անվանումների ցանկը, որոնցով էլեկտրական էներգիայի սպառողների էլեկտրամատակարարումն իրականացվում է «փակուղային սխեմայով»՝ նշելով դրանց լարման դասը․
ներքին հատույթների մեջ մտնող (դրանց հատկացման դեպքում) էլեկտրահաղորդման գծերի անվանումների և լարումների դասերի ցանկը, որոնց մասին տեղեկատվությունն ուղարկված է գրանցողին՝ սույն Կանոնների 25-րդ կետին համապատասխան։
33. Միջպետական հատույթների կազմի փոփոխության դեպքում անդամ պետությունների համակարգային և (կամ) ցանցային օպերատորները տեղեկացնում են գրանցողին այդ փոփոխությունների մասին՝ տեղի ունեցած փոփոխության օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթուղթը միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով ուղարկելու ճանապարհով։
Միջպետական հատույթների կազմի փոփոխության դեպքում անդամ պետությունների համակարգային և (կամ) ցանցային օպերատորները տեղեկացնում են գրանցողին այդ փոփոխությունների մասին՝ թողունակության որոշման և բաշխման Կանոնների 9–րդ կետով սահմանված ժամկետում սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթուղթը միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով ուղարկելու միջոցով։
Համակարգային և (կամ) ցանցային օպերատորներից ստացված տվյալների հիման վրա գրանցողի կողմից սույն Կանոնների 29-րդ կետում նշված ռեեստրներում փոփոխությունների կատարումն իրականացվում է տեղեկատվությունն ստանալու օրվանից գրանցողի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
34. Միջպետական հատույթների կազմի ռեեստրը և ներքին հատույթների կազմի ռեեստրը տեղադրվում են Ինտերնետ ցանցում՝ գրանցողի պաշտոնական կայքում, և գրանցողի կողմից ուղարկվում են Հանձնաժողով՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրելու համար։
IV. Միջպետական հատույթների և ներքին հատույթների թողունակության մասին տեղեկատվության բացահայտումը
35. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատված՝ միջպետական հատույթների (բացառությամբ «փակուղային սխեմայով» մատակարարումների համար միջպետական հատույթներով սահմանակից անդամ պետությունից էլեկտրական էներգիայի գնում իրականացնող էլեկտրական էներգիայի գնորդներին էլեկտրական էներգիայի մատակարարման համար նախատեսված միջպետական հատույթների) հասանելի թողունակության որոշման մեթոդիկաների և ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման կարգերի, ինչպես նաև նշված փաստաթղթերում կատարված փոփոխությունների հրապարակումն իրականացվում է անդամ պետությունների համակարգային օպերատորների կողմից՝ Ինտերնետ ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում, դրանց պաշտոնական հրապարակման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
36. Անդամ պետությունների համակարգային օպերատորների (լիազորված կազմակերպությունների) կողմից միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության մեծությունների՝ Թողունակության որոշման և բաշխման կանոնների 11-րդ կետին համապատասխան ներկայացումը, ինչպես նաև նշված Կանոնների 14-րդ կետին համապատասխան արդիականացված միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության մեծությունների ներկայացումը գրանցողին իրականացվում է միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով։
Թողունակության որոշման և բաշխման կանոնների 14-րդ կետին համապատասխան միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության արդիականացված մեծությունները և այդպիսի արդիականացման անհրաժեշտություն առաջացրած իրադարձությունների մասին տեղեկատվությունն անդամ պետությունների համակարգային օպերատորների (լիազորված կազմակերպությունների) կողմից ներկայացվում են գրանցողին միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության արդիականացված մեծությունների սահմանման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով։
Գրանցողն ապահովում է սույն կետում նշված տեղեկությունների հրապարակումն Ինտերնետ ցանցում՝ իր պաշտոնական կայքում, միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության արդիականացված մեծությունների մասին տեղեկատվությունը և այդպիսի արդիականացման անհրաժեշտություն առաջացրած իրադարձությունների մասին տեղեկատվությունն ստանալու օրվանից գրանցողի մեկ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
37. Թողունակության որոշման և բաշխման կանոնների 15-րդ կետում նշված տեղեկությունները գրանցողի կողմից հրապարակվում են Ինտերնետ ցանցում՝ պաշտոնական կայքում, նշված կանոնների 16-րդ կետում սահմանված ժամկետներում աղյուսակի տեսքով՝ շահագրգռված անձանց կողմից դրանց հետագա վերլուծության և մշակման համար ավտոմատացված կերպով արտահանման հնարավորությամբ։
38. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների տեղեկացումը մատակարարման համապատասխան ժամանակահատվածի համար՝ առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության մասին իրականացվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից՝ սակարկությունների սկզբի դրությամբ մատակարարման համապատասխան ժամանակահատվածի համար ժամկետային պայմանագրերով առևտրի մասնակիցներին միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության մեծությունների (արդիականացված մեծությունների) մասին տեղեկությունները՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգով տրամադրելու միջոցով։
Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների տեղեկացումը միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության մեծությունների (արդիականացված մեծությունների) մասին ժամկետային պայմանագրեր կնքելուն զուգահեռ իրականացվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգով, առևտրային շրջանի ընթացքում՝ հաշվի առնելով առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության մասով սահմանափակումների պահպանումը։
39. Օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցներին օր առաջ կենտրոնացված առևտրի համար միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության արդիականացված մեծությունների մասին տեղեկացումն իրականացվում է գրանցողի կողմից՝ Թողունակության որոշման և բաշխման կանոնների 26-րդ կետում նշված ժամկետում և միանալու մասին պայմանագրով սահմանված կարգով։
40. Գրանցողի կողմից ազատ երկկողմ պայմանագրերի կողմերին և ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորներին առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության մեծությունների (արդիականացված մեծությունների) տրամադրումը, ինչպես նաև պլանավորվող ժամանակահատվածի համապատասխան ժամին (ժամերին) էլեկտրական էներգիայի փոխհոսքի համապատասխան ուղղությամբ համապատասխան միջպետական հատույթի միջոցով էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանային ժամային ծավալների հնարավոր նվազեցման մասին ծանուցումների ուղարկումը Թողունակության որոշման և բաշխման կանոնների 26-րդ կետով նախատեսված դեպքերում իրականացվում են նշված կանոնների 14-րդ կետին համապատասխան իր կողմից տեղեկություններն ստանալու օրվանից գրանցողի մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը տվյալներն ավտոմատ եղանակով արտահանման հնարավորությունն ապահովող ձևաչափով ուղարկելու միջոցով։
41. Գրանցողի և անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) միջև Թողունակության որոշման և բաշխման կանոնների 29-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխանակումն էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների և էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի ստուգման ժամանակ իրականացվում է սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը տվյալներն ավտոմատ եղանակով արտահանման հնարավորությունն ապահովող ձևաչափով փոխանակելու միջոցով։
42. Էլեկտրական էներգիայի մատակարարման պլանային ժամային ծավալների մասին ազատ երկկողմ պայմանագրերի կողմերին, կենտրոնացված առևտրի օպերատորներին, անդամ պետությունների լիազորված կազմակերպություններին (համակարգային (ցանցային) օպերատորներին)՝ Թողունակության որոշման և բաշխման կանոնների 30-րդ կետին համապատասխան տեղեկացումն իրականացվում է սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը՝ տվյալներն ավտոմատ եղանակով արտահանման հնարավորությունն ապահովող ձևաչափով գրանցողի կողմից ուղարկելու միջոցով։
43. Թողունակության որոշման և բաշխման կանոնների 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված տեղեկատվության բացահայտումն իրականացվում է գրանցողի կողմից՝ տվյալներն ավտոմատ եղանակով արտահանման հնարավորությունն ապահովող ձևաչափով։
Գրանցողի արխիվում հրապարակված տվյալների պահպանման ժամկետը կազմում է հրապարակման օրվանից 5 տարի։
44. Գրանցողը յուրաքանչյուր ամսվա 10-րդ օրվանից ոչ ուշ Հանձնաժողով է ներկայացնում հաշվետվություն, որում պարունակվում են տեղեկություններ՝
անցած ամսվա ընթացքում համակարգային օպերատորների կողմից անցկացված՝ միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության մեծությունների արդիականացման մասին․
գրանցողի կողմից որոշված՝ առևտրի եղանակների (տեսակների) համար միջպետական (ներքին) հատույթների ազատ թողունակության մեծությունների (արդիականացված մեծությունների) մասին․
միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության մեծությունների արդիականացման անհրաժեշտություն առաջացրած իրադարձությունների մասին․
պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին.
գրանցողին ներկայացված՝ միջպետական (ներքին) հատույթների հասանելի թողունակության մեծությունների մասին տեղեկատվությունը կամ պլանավորվող օրացուցային տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ այն չներկայացնելու դեպքերի մասին տեղեկատվությունը գրանցողի կողմից ներկայացվում է Հանձնաժողով՝ նրա կողմից պլանավորվող օրացուցային տարվան նախորդող տարվա դեկտեմբերին ուղարկվող հաշվետվության մեջ։
Նշված տեղեկությունների ներկայացումը ղեկավարների խորհրդին և նրանց կողմից ստեղծվող աշխատանքային մարմիններին իրականացվում է գրանցողի կողմից ղեկավարների խորհրդի հարցման հիման վրա։
45. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները ղեկավարների խորհրդի կամ նրանց կողմից ստեղծված աշխատանքային մարմինների հարցման հիման վրա ներկայացնում են պայմանագրով և Միության մարմինների ակտերով նախատեսված ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իրենց կողմից կատարվող պարտականությունների (գործառույթների) առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ այդպիսի հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
46. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներն իրավունք ունեն գրանցողից պահանջելու պարզաբանումներ սույն Կանոնների 44-րդ կետում նշված տեղեկատվության վերաբերյալ։
Ըստ հարցի էության պատասխանը կամ պատասխանը ներկայացնելու առնչությամբ պատճառաբանված մերժումը պետք է ներկայացվի դիմումատուին դիմելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
V. Տեղեկատվության փոխանակումը և տեղեկատվության բացահայտումն ըստ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի և էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտրի
47. Փոխադարձ առևտրի կանոնների 34-րդ կետին համապատասխան ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման, ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման՝ կողմերի կողմից հայտարարված ծավալների փոփոխության, ազատ երկկողմ պայմանագրերը խզելու և ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների հաշվառումը՝ Փոխադարձ առևտրի կանոնների 38-րդ և 39-րդ կետերին համապատասխան դադարեցնելու մասին տեղեկատվության փոխանակումը գրանցողի և կողմերի միջև իրականացվում է նշված կանոններով սահմանված ժամկետների պահպանմամբ՝ սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերն ուղարկելու միջոցով։
48. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի և ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների միջև կատարված գնային հայտերի և ժամկետային պայմանագրերով կոնտրագենտների զույգերի, ժամկետային պայմանագրերի ռեեստր համապատասխան տեղեկությունների մուտքագրման, պայմանագրերի ռեեստրից քաղվածքի նախապատրաստման մասին տեղեկատվության, ինչպես նաև Փոխադարձ առևտրի կանոնների 65-րդ կետին համապատասխան՝ գնային հայտերի ընտրության արդյունքներով (ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքներով) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից ներկայացվող տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների փոխանակումն իրականացվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգին համապատասխան՝ սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերն ուղարկելու միջոցով։
49. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի և գրանցողի միջև՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքներով կնքված ժամկետային պայմանագրերի գրանցման մասին տեղեկատվության փոխանակումը՝ Փոխադարձ առևտրի կանոնների 55-րդ կետին համապատասխան, համապատասխան ժամկետային պայմանագրով մատակարարման ծավալի փոփոխության և մատակարարումը դադարեցնելու մասին տեղեկատվության փոխանակումը՝ նշված կանոնների 58-րդ և 63-րդ կետերին համապատասխան, իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը միանալու մասին պայմանագրով սահմանված կարգով ուղարկելու միջոցով։
50. Օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցներին օր առաջ գործարքների կնքման մասին տեղեկացումն իրականացվում է կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից՝ գրանցողի կողմից ձևավորված՝ պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների հանրագումարային ժամային ծավալների սալդոյի արժեքներն անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից հաստատելուց հետո՝ գործարքի կողմերին գործարքների ռեեստրից քաղվածքը՝ սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթի ձևով օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված ձևաչափով ուղարկելու միջոցով։
51. Ազատ երկկողմ պայմանագրերով բացահայտման ենթակա տեղեկատվության կազմի մեջ ներառվում են՝
կնքված ազատ երկկողմ պայմանագրերի քանակը և դրանցով էլեկտրական էներգիայի մատակարարման համախառն ծավալները միջպետական հատույթներից յուրաքանչյուրի մասով՝ ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամսվա դրությամբ և տարվա դրությամբ՝ հանրագումարային․
ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման գրանցված ծավալների և գրանցողի կողմից համապատասխան ժամերին էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների կրճատման մասին տեղեկությունները։
Բացահայտման ենթակա՝ ազատ երկկողմ պայմանագրերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է գրանցողի կողմից Ինտերնետ ցանցում՝ պաշտոնական կայքում, հաշվետու ժամանակահատվածի (ամիս և տարի) ավարտի օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ և դրա հետ միաժամանակ ներկայացվում է Հանձնաժողով՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրելու համար։
52. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի ժամանակ բացահայտման են ենթակա հետևյալ տեղեկությունները.
առևտրային նստաշրջանների արդյունքներով միջպետական հատույթներում կնքված գործարքների ծավալները՝ ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամսվա դրությամբ և տարվա դրությամբ՝ հանրագումարային․
ժամկետային պայմանագրերով միջպետական հատույթներից և ներքին հատույթներից յուրաքանչյուրի մասով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ տվյալները՝ նշելով նման կրճատման պատճառները՝ ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամսվա դրությամբ և տարվա դրությամբ՝ հանրագումարային․
առևտրային շրջանների արդյունքներով էլեկտրական էներգիայի միջին կշռված գները․
առևտրային շրջանների արդյունքներով կնքված ժամկետային պայմանագրերով միջպետական հատույթներից յուրաքանչյուրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների մասին ամփոփ տեղեկատվությունը և ժամկետային պայմանագրերով միջպետական հատույթներից և ներքին հատույթներից յուրաքանչյուրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ տվյալները (նշելով կրճատման պատճառները) ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամսվա և հանրագումարային տարվա համար կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից տեղադրվում են Ինտերնետ ցանցում՝ պաշտոնական կայքում, հաշվետու ժամանակաշրջանը (ամիս և տարի) ավարտվելու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ և միաժամանակ ներկայացվում են Հանձնաժողով՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրելու համար։ Առևտրային շրջանների արդյունքներով էլեկտրական էներգիայի միջին կշռված գների մասին տեղեկատվությունը ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից տեղադրվում է Ինտերնետ ցանցում՝ պաշտոնական կայքում, համապատասխան առևտրային նստաշրջանն անցկացնելու օրվանից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ և միաժամանակ ներկայացվում է Հանձնաժողով՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի թեմատիկ բաժնում տեղադրելու համար։
53. Հավասարակշիռ գների և առևտրային շրջանների արդյունքներով միջպետական հատույթներում կնքված գործարքների ծավալների մասին տեղեկատվությունն օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից տեղադրվում է Ինտերնետ ցանցում՝ պաշտոնական կայքում, համապատասխան առևտրային շրջանն անցկացնելու օրվանից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
VI. Տեղեկատվության փոխանակումն էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման պլանավորման և իրականացման ժամանակ
54. Էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային (արտաառևտրային) միջպետական փոխանցում իրականացնելու համար լիազորված կազմակերպությունն Ինտերնետ ցանցում՝ իր պաշտոնական կայքում, հրապարակում և միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով կենտրոնացված առևտրի օպերատորներին է ներկայացնում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցում իրականացնելու համար հերթական օրացուցային տարվա գները (սակագները)՝ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրությունը, սակայն ոչ ուշ, քան օրացուցային տարվան նախորդող այն տարվա նոյեմբերի 1-ը, որում պլանավորվում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցումը, կամ հայտնում է նշված օրվա դրությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման մասով հաստատված գների (սակագների) բացակայության մասին և հրապարակում նշված գները (սակագները) դրանք հաստատելուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում։
Օրացուցային տարվա ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային (արտաառևտրային) միջպետական փոխանցում իրականացնելու գների (սակագների) փոփոխության դեպքում առևտրային (արտաառևտրային) միջպետական փոխանցում իրականացնելու համար լիազորված կազմակերպությունը հրապարակում է նշված գները (սակագները) Ինտերնետ ցանցում՝ իր պաշտոնական կայքում։ Միևնույն ժամանակ առևտրային միջպետական փոխանցում իրականացնելու համար լիազորված կազմակերպությունը ներկայացնում է նշված գները (սակագները) կենտրոնացված առևտրի օպերատորներին՝ միանալու մասին պայմանագրով նախատեսված կարգով, սակայն հերթական օրացուցային ամիսը (հաշվարկային ժամանակահատվածը) սկսվելուց ոչ ուշ, քան 10 օրացուցային օր առաջ։
Ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը, ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուրը և էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտուրը՝ անդամ պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման օգտագործմամբ, չեն իրականացվում համապատասխան ժամանակահատվածի համար տվյալ անդամ պետության լիազորված մարմնի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու համար սահմանված գների (սակագների) բացակայության դեպքում։
55. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական փոխանցման պլանավորման և իրականացման ժամանակ տեղեկատվության փոխանակման շրջանակներում շահագրգիռ ցանցային (համակարգային) օպերատորների տեղեկացումը էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական փոխանցման պլանավորվող ծավալների մասին իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման ծավալների առնչությամբ դիմումատուի համաձայնությունն ստանալուց հետո՝ Հասանելիության կանոնների 16-րդ կետով սահմանված ժամկետում փաստաթուղթը շահագրգիռ ցանցային (համակարգային) օպերատորների և էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից համաձայնեցված տեսքով ուղարկելու միջոցով։
56. Շահագրգիռ համակարգային օպերատորների տեղեկացումն էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդում իրականացնելու ծառայություն մատուցելու սկզբի օրվա մասին իրականացվում է արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից Հասանելիության կանոնների 18-րդ կետով սահմանված ժամկետում Հասանելիության կանոնների 18-րդ կետով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը շահագրգիռ համակարգային օպերատորների և էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից համաձայնեցված տեսքով ուղարկելու միջոցով։
57. Անդամ պետության և համապատասխան սահմանակից անդամ պետության լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների)՝ Հասանելիության կանոնների 30-րդ կետին համապատասխան էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական փոխանցման մասին պայմանագրերի կնքման և (կամ) լուծման մասին տեղեկացումն իրականացվում է արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից փաստաթուղթն անդամ պետության և համապատասխան սահմանակից անդամ պետության լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների), ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) արտաառևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության կողմից համաձայնեցված տեսքով ուղարկելու միջոցով։
VII. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի և էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) օգտագործման կազմակերպումն ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների՝ կենտրոնացված առևտրի գրանցողի և օպերատորների հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ
58. Գրանցողի և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի միջև սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխանակումը (տեղեկատվական փոխգործակցությունը) իրականացվում է Ինտերնետ ցանցում՝ գրանցողի կայքում՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի անձնական գրասենյակում (բացառությամբ սույն Կանոնների 62-64-րդ կետերով և VIII բաժնով կամ միանալու մասին պայմանագրով նախատեսված տեղեկատվական փոխգործակցության)։ Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի հասանելիությունը գրանցողի կայքում իրենց անձնական գրասենյակին իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով նրա իսկորոշումից հետո.
ա) էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է գրանցողի հավաստագրման կենտրոնի կողմից, և գրանցողի կողմից ընտրված՝ տեղեկատվության գաղտնագրման պաշտպանության միջոցների, որոնք ներառված են ծածկագրման (գաղտնագրման) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցումների միասնական ռեեստրում, օգտագործմամբ․
բ) էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է անդամ պետության հավաստագրման կենտրոնի կողմից՝ տվյալ ստորագրության իսկությունը (վավերականությունը) (այդ թվում՝ այդ սուբյեկտի կողմից էլեկտրոնային ստորագրության տվյալ փակ (անձնական) բանալուն տիրապետելու փաստը) անդամ պետության այն վստահված երրորդ կողմի հաստատելու պայմանով, որի իրավասության շրջանակներում է գրանցողն իրականացնում գործունեությունը։
59. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների համար գրանցողի կողմից Ինտերնետ ցանցում՝ գրանցողի կայքում, ապահովվում են անձնական գրասենյակում օգտատիրոջ կողմից գործողությունների կատարման հավասար պայմաններ՝ սույն Կանոնների 58-րդ կետում նշված՝ անձնական գրասենյակ մուտք գործելու համար իսկորոշման եղանակներից անկախ։
60. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի անձնական գրասենյակում գրանցողի և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի միջև սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխանակման (տեղեկատվության փոխգործակցության) դեպքում գրանցողը պետք է ապահովի հետևյալ գործառույթների կատարումը.
տեղեկատվական (էլեկտրոնային) փոխգործակցությունը գրանցողի և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև.
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ներկայացուցիչների նույնականացումը և իսկորոշումը․
տվյալների (սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի) փոխանցումը․
տեղեկատվական (էլեկտրոնային) փոխգործակցության անձանց կողմից իրենց կողմից կատարված գործողություններից չհրաժարվելը (11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հեղինակությունը և ամբողջականությունը).
սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ձևավորման, պահպանման և փոխանակման ժամանակ տեղեկատվության գաղտնիության ապահովումը․
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվական (էլեկտրոնային) փոխգործակցության շրջանակներում՝ սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվա և ժամի ֆիքսումը․
ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի ներկայացուցիչների լիազորությունների ստուգումը՝ տեղեկատվական (էլեկտրոնային) փոխգործակցության ժամանակ․
սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի իսկության ստուգումը՝ միանալու մասին պայմանագրով սահմանված ժամանակը լրանալուց հետո (արխիվային փաստաթղթերի)՝ հաստատելով դրանց ամբողջականությունը (անփոփոխությունը) և հեղինակությունը․
սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված առանձին փաստաթուղթը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս բերելու հնարավորությունը։
Նշված գործառույթների կատարումն գրանցողի կողմից ապահովվում է միանալու մասին պայմանագրին համապատասխան։
Սույն Կանոնների 58-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված եղանակով իսկորոշման դեպքում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտին Ինտերնետ ցանցում գրանցողի կայքի անձնական գրասենյակ հասանելիությունը տրամադրվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի ստորագրության իսկությունը (վավերականությունը) անդամ պետության այն վստահված երրորդ կողմի հաստատման պայմանով, որի իրավասության շրջանակներում է գրանցողն իրականացնում գործունեությունը։
61. Գրանցողի և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի միջև սույն Կանոնների 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխանակման (տեղեկատվական փոխգործակցության) կարգը սահմանվում է միանալու մասին պայմանագրին համապատասխան։
62. Գրանցողի հավաստագրման կենտրոնի կողմից տրվող էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների տրամադրման կարգը սահմանվում է գրանցողի և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի միջև կնքվող ծառայությունների մատուցման առանձին երկկողմ պայմանագրերով։
Անդամ պետությունների հավաստագրման կենտրոնների կողմից տրվող էլեկտրոնային ստորագրության ստուգման բանալիների սերտիֆիկատների տրամադրման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
63. Կենտրոնացված առևտրի օպերատորի և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների, ինչպես նաև կենտրոնացված առևտրի օպերատորի և էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդման համար լիազորված կազմակերպության միջև էլեկտրոնային ձևով փաստաթղթերի փոխանակման (տեղեկատվական փոխգործակցության) կարգը սահմանվում է կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից։
Լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպության և ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների, այդ թվում՝ գրանցողի միջև էլեկտրոնային ձևով փաստաթղթերի փոխանակման (տեղեկատվական փոխգործակցության) կարգը սահմանվում է կենտրոնացված առևտրի լիազորված քլիրինգային կազմակերպության (լիազորված հաշվարկային կազմակերպության) կողմից։
Կենտրոնացված առևտրի օպերատորները և լիազորված քլիրինգային կազմակերպությունը (լիազորված հաշվարկային կազմակերպությունը) պետք է ապահովեն սույն Կանոնների 60-րդ կետում նշված գործառույթների կատարումը։
64. Եթե ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի շրջանակներում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից ձևակերպման ենթակա առաջնային հաշվապահական (հաշվառման) փաստաթղթերի և հաշիվ ապրանքագրերի ստորագրման համար Միության իրավունքով և (կամ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված են էլեկտրոնային ստորագրության համապատասխան տեսակի օգտագործման նկատմամբ պահանջներ, ապա ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից համապատասխան փաստաթղթերը ստորագրվում են այդպիսի պահանջներին համապատասխանող էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում դրա իսկությունը (վավերականությունը) հաստատում է անդամ պետության այն վստահված երրորդ կողմը, որի իրավասության շրջանակներում գործունեություն է իրականացնում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ այդ փաստաթուղթն ստացող սուբյեկտը։
Առաջնային հաշվապահական (հաշվառման) փաստաթղթերի և հաշիվ ապրանքագրերի փոխանակման կարգը, ներառյալ՝ թղթային կրիչով կամ էլեկտրոնային ձևով դրանք կազմելը, սահմանվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև համաձայնագրով կամ միանալու մասին պայմանագրով։
65. Տեղեկատվական փոխանակման շրջանակներում էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու օգտագործմամբ, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է մեկ անդամ պետության հավաստագրման կենտրոնի կողմից, ստեղծված էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ձևով փաստաթուղթն այլ անդամ պետությունում ճանաչվում է հավասարազոր թղթային կրիչով՝ սեփական ստորագրությամբ ստորագրված փաստաթղթին՝ էլեկտրոնային ձևով փաստաթուղթը ստորագրած անձի անհրաժեշտ լիազորությունները և տվյալ էլեկտրոնային ստորագրության իսկությունը (վավերականությունը) այդ անդամ պետության վստահված երրորդ կողմի հաստատելու պայմանով։
VIII. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից էլեկտրոնային ձևով միանալու մասին պայմանագրի կնքում
66. Էլեկտրոնային ձևով միանալու մասին պայմանագիր ստորագրելու համար գրանցողը Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված ձևով գրանցողի և օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից (եթե գրանցողի և օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի գործառույթներն իրականացնում է միևնույն անձը) էլեկտրոնային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրություններով) ստորագրված՝ տվյալ պայմանագրի նախագիծն էլեկտրոնային փոստով ուղարկում է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հետևյալ ենթակառուցվածքային կազմակերպություններին.
անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորներին․ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորներին․ լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպություններին․ էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդում իրականացնելու համար լիազորված կազմակերպություններին։
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի նշված ենթակառուցվածքային կազմակերպությունները ստորագրում են գրանցողից ստացված՝ միանալու մասին պայմանագրի նախագիծն առանձնացված էլեկտրոնային ստորագրության ձևաչափով կատարված էլեկտրոնային ստորագրությամբ՝ հաշվի առնելով սույն Կանոնների 68-րդ կետի դրույթները, և էլեկտրոնային փոստով ուղարկում այն գրանցողին՝ գրանցողից միանալու մասին պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից իրենց 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի բոլոր ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից ստորագրված՝ միանալու մասին պայմանագրի նախագիծն ստանալու դեպքում գրանցողն ուղարկում է պայմանագրի նշված նախագիծն ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին՝ ստորագրելու համար։
Էլեկտրոնային ձևով միանալու մասին պայմանագրի նախագծի ուղարկումն իրականացվում է իրավաբանորեն նշանակալի հաղորդագրություններ ուղարկելու համար՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում նշված ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների էլեկտրոնային փոստի հասցեների օգտագործմամբ։
67. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի անունից միանալու մասին պայմանագրի ստորագրման համար լիազորված անձի էլեկտրոնային նույնականացումն իրականացվում է սույն Կանոնների 68-րդ կետում նշված էլեկտրոնային ստորագրությունների օգտագործմամբ։
68. Միանալու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի ընտրությամբ՝ այն էլեկտրոնային ստորագրությամբ, որը ստեղծվել է էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու օգտագործմամբ, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է գրանցողի հավաստագրման կենտրոնի կողմից, և գրանցողի կողմից որոշվող տեղեկատվության գաղտնագրման պաշտպանության միջոցների օգտագործմամբ, կամ այն էլեկտրոնային ստորագրությամբ, որը ստեղծվել է էլեկտրոնային ստորագրության փակ (անձնական) բանալու օգտագործմամբ, որի ստուգման բանալու սերտիֆիկատը տրվել է անդամ պետության հավաստագրման կենտրոնի կողմից (էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի ստորագրության իսկությունը (վավերականությունը) անդամ պետության վստահված երրորդ կողմի հաստատելու պայմանով), որն այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվում է ձեռագիր ստորագրության անալոգ։
69. Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտն իր կողմից ստորագրված միանալու մասին պայմանագրի հետ գրանցողին թույլատրելի ձևով ուղարկում է այդ միանալու մասին պայմանագիրը ստորագրած անձի լիազորությունները հաստատող փաստաթուղթը։ Նշված փաստաթղթերի ներկայացման թույլատրելի եղանակների մասին տեղեկատվությունը գրանցողի կողմից տեղադրվում է Ինտերնետ ցանցում՝ գրանցողի կայքում՝ հանրամատչելի բաժնում։
IX. Եզրափակիչ դրույթներ
70. Այն դեպքում, երբ անդամ պետությունների՝ Թողունակության որոշման և բաշխման կանոնների 11-րդ կետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնող համակարգային օպերատորները (լիազորված կազմակերպությունները) և (կամ) սույն Կանոնների 29-րդ կետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնող համակարգային օպերատորները և (կամ) ցանցային օպերատորները սահմանված ժամկետներում չեն ներկայացրել տվյալ տեղեկատվությունը, գրանցողը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին համապատասխան անդամ պետության այն պետական մարմիններին, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված են էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում և (կամ) հսկողություն իրականացնելու հարցում։
71. Սույն Կանոնների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Պայմանագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան բնական մենաշնորհի սուբյեկտ հանդիսացող՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն Կանոնների խախտումն առաջացնում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը։
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն Կանոնների չպահպանումը, ինչի արդյունքն է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի խախտումը, հանգեցնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը, որի տարածքում գրանցված է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունը, ինչպես նաև միանալու մասին պայմանագրով նախատեսված պատասխանատվությանը։
Գրանցողի կողմից սույն Կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված՝ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գործառույթների (պարտականությունների) կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ղեկավարների խորհուրդը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթին համապատասխան։
Սույն Կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված գործառույթները (պարտականությունները) գրանցողի կողմից չկատարվելու մասին վկայող հանգամանքների առաջացման դեպքում ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներն իրավունք ունեն դիմելու ղեկավարների խորհուրդ:
Ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցություն թույլ չտալը, սահմանափակմանը կամ վերացմանն ուղղված գործողությունների կատարումը հանգեցնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը, որի տարածքում գրանցված է այդ կազմակերպությունը, կամ Պայմանագրով նախատեսված պատասխանատվությանը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|