ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1219-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ քաղ․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Գ․ Շերամի փողոց 103/3 հասցեում գտնվող՝ 778,3 քառ. մետր մակերեսով մարզադահլիճը, 40,1 քառ․ մետր (80,2 խոր․ մ) պարիսպը, 11,7 քառ․ մետր (24,6 խոր․ մ) պարիսպը, 1,1 քառ․ մետր (1,5 խոր․ մ) պարիսպը, 14,4 քառ․ մետր (7,2 խոր․ մ) պարիսպը, 18,8 քառ․ մետր (18,8 խոր․ մ) պարիսպը, 27,1 քառ․ մետր (27,1 խոր․ մ) պարիսպը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06032025-01-0341, այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի Ս․ Խանզադյանի անվան հ․ 184 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 290.210.02816 / 2002-12-20, այսուհետ՝ կազմակերպություն)։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով N 06032025-01-0341 սեփականության իրավունքի գրանցման վկայականի տվյալները, կազմակերպության հետ կնքել 2009 թվականի ապրիլի 8-ին կնքված՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 24/009 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ