ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1221-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 2/3 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 139.44 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի անշարժ գույքի տարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 29042025-06-0068, այսուհետ նաև՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը` Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի նստավայր տեղակայելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Պրոբացիայի ծառայության պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մակերեսի ճշգրտման աշխատանքներն իրականացնել այդ տարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնելիս:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |