ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1220-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ․ Երևան, Նոր-Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 հասցեում գտնվող՝ 1182.5 քառ. մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.3495 հա մակերեսով հողամասից և շենքի 2026.8 քառ. մ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ 118250/906350 կազմող բաժնեմասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122022-01-0213 վկայական, այսուհետ՝ գույք), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 367 289 132 դրամ, օտարել դասական աճուրդով։
2. Սահմանել՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ 2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 425 000 000 դրամ.
2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև՝
ա․ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 451 800 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ․ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թվականի մայիսի 29-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |