ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԵՎ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1225-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1225-Ա

 

ԳՈՒՅՔԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԵՎ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Վանաձոր երկաթուղային կայարանի սահմաններում, թիվ 12 երկաթուղային գծի վրա կառուցված, կոմիտեին ամրացված 118330 գույքահամարով, 0,0 դրամ մնացորդային արժեքով, վագոնային կշեռքը և կշռման սենյակը (այսուհետ՝ գույք), ինչպես նաև դրանց տեխնիկական փաստաթղթերը (նախագիծ, տեխնիկական անձնագիր) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ շահագործման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ընկերություն) փոխանցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նշված գույքը կոմիտեից ստանալուց հետո ներառել այն կոնցեսիոն ակտիվների կազմում և եռամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել գույքի և դրա տեխնիկական փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կոնցեսիոն ակտիվների կազմում գույքը ներառելու և 2008 թվականի փետրվարի 13-ին «Ռուսական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության երկաթուղային համակարգի փոխանցման կոնցեսիոն պայմանագրի շրջանակում կոնցեսիոն պարտավորությունների կատարման համար ընկերության տիրապետմանը, օգտագործմանը, կառավարմանը, շահագործմանը, սպասարկմանը, վերանորոգմանը և անհրաժեշտ բարելավմանը փոխանցելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան