ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1222-Ա

 

ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառուների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով «Հայբիզնեսբանկ» (իրավահաջորդը՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ») փակ բաժնետիրական ընկերության միջոցով ծրագրի շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված վճարման ժամանակացույցերին համապատասխան, եթե հիփոթեքային վարկի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի բոլոր սեփականատերերը (համասեփականատերերը) ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Նկատի ունենալ, որ սույն որոշման ընդունման պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անդամով ընտանիքների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից.

2) «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով ծրագրի շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի վերաբերյալ տեղեկատվության (վարկային պայմանագրեր, վճարման ժամանակացույցեր և այլն) տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) իրականացվելու է բանկի և նախարարության միջև կնքված համաձայնագրով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո ամսական պարբերականությամբ ապահովել հիփոթեքային վարկերի մարումները՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան.

3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիփոթեքային վարկերի մարման գործընթացը մեկնարկել 2025 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև դրանց ամբողջական մարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 28-ի N 1222-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ա. Ա. Հ.

1.

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀԻԴ ԺՈՐԱՅԻ

2.

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԼՅՈՒԲԼԵՆԻ

3.

ԴԱԴԱՄՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍՏԵՓԱՆԻ

4.

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ՅՈՒՐԻԻ

5.

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՄԵՍՏ ԷԴԻԿԻ

6.

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԿԻՄ ՍՈՒՐԵՆԻ

7.

ՂՈՒԼՅԱՆ ԲԱՂԴԱՍԱՐ ՄԻՔԱՅԵԼԻ

8.

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԴԻԱՆԱ ՄԱՆՎԵԼԻ

9.

ԲԱՂԻՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ ԳՐԻՇԱՅԻ

10.

ԱՄԶԱՅԱՆ ԷԼԻՆԱ ՄԻՐԶԱՅԻ

11.

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԼԱՎԻԿԻ

12.

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԼԻԼՅԱ ԳԱՉԱՅԻ

13.

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԲՈՂԴԱՆԻ

14.

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ԼԵՆՍԵՐԻ

15.

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻԿԻ

16.

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԱՔՍԻՄ ՄԵԽԱԿԻ

17.

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԶԻՆԱ ԱԼԲԵՐՏԻ

18.

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՍԻԼՎԱ ՎԱԳԻՖԻ

19.

ԲԱԼԱՅԱՆ ԱՐՓԵՆՅԱ ԿԱՄՈՅԻ

20.

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՄԻԿՈՆԻ

21.

ԱՎԱԳՅԱՆ ՆԱԻՐՈՒՀԻ ՅՈՒՐԻԿԻ

22.

ՍԱՖԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱՐԹՈՒՐԻ

23.

ԱՎԱԳԻՄՅԱՆ ՌԱՏԽԱ ԱՆԱՏՈԼԻԻ

24.

ՎԵՐԴՅԱՆ ԱՇՈՏ ՌԻԿՈՅԻ

25.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷՄՄԱ ԱԼԲԵՐՏԻ

26.

ԴԱԴԱՄՅԱՆ ԱՐԻՆԱ ՀՐԱՆՏԻ

27.

ԲԱԼԱՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԵՐԳԵՅԻ

28.

ՍԱՐԿԻՍՈՎԱ ՍՈՒՍԱՆՆԱ ԱԼԲԵՐՏԻ

29.

ԱԲԱՂՅԱՆ ԷԼՄԻՐԱ ԱՐՄԻԿԻ

30.

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՐԻԿ ՎԻԼԱՅԻ

31.

ՀԱԿՈԲՅԱՆ ՌԵՆԱ ԼԵՎՈՆԻ

32.

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՍԵՅՐԱՆԻ

33.

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍԱՄՎԵԼԻ

34.

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԱՄ ԱԼՅՈՇԱՅԻ

35.

ԱՎԱԳՅԱՆ ԴԻԱՆԱ ԷՌՆԻԿԻ

36.

ԱՎԱԳՅԱՆ ԱԻԴԱ ՀԱՄԼԵՏԻ

37.

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԶԱՐԻՖԱ ԱՆԴՐԵՅԻ

38.

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԼԱՎՐԵՆՏ ԼԵՎՈՆԻ

39.

ԴԱՎԻԹՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ

40.

ՄՈՎՍԵՍՅԱՆ ԱԴԵԼԻՆԱ ՍԵՐԳԵՅԻ

41.

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԱՐԿԱԴԻԻ

42.

ԽԱՍԱՊԵՏՅԱՆ ՆՈՐԱ ՄՈՒՐԱԴԻ

43.

ԱՍԱՏՐՅԱՆ ԾԱՂԻԿ ՎԱՉԵՆԻ

44.

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԻՍԿՈՒՀԻ ԲԱԳՐԱՏԻ

45.

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱԿՈԲ ԱՐԱՄԱՅԻՍԻ

46.

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆՈՒՇ ԼԵՎՈՆԻ

47.

ԹԵՎՈՍՅԱՆ ՎԱԳԻՖ ԱՆԴՐԵՅԻ

48.

ԻՍՐԱԵԼՅԱՆ ՍՈՒՍԱՆ ԳԱԳԻԿԻ

49.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԻԿԻ

50.

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԷԼԼԱ ԹԵՄՈՒՐԻ

51.

ՀԱԿՈԲՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՇՈՏԻ

52.

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՎԱԳԻՖԻ

53.

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼԻ

54.

ՄԱՅԻԼՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ԳԵՂԱՄԻ

55.

ՇԵԳՈՒՆՑ ԱՆՈՒՇ ՍԱՍՈՒՆԻ

56.

ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԷԴՎԱՐԴԻ

57.

ՄԵԼԻՔՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԳՐԱՏԻ

58.

ՇԱՀԻՆՅԱՆ ՇՈՂԵՐ ԳՐԻԳՈՐԻ

59.

ՍՈՒԼԹԱՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՎՈՐԳԻ

60.

ԲՈՒԴԱՂՅԱՆ ԿԱՏՅԱ ԼԵՎՈՆԻ

61.

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՍԵՐՈԺԻ

62.

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ

63.

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՆՈՐԻԿԻ

64.

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԴԱՎԻԹԻ

65.

ԱՎԱԳՅԱՆ ՄԱՐԻՆԵ ԳԵՂԱՄԻ

66.

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՉԻԿ ԱՍԱՏՈՒՐԻ

67.

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՄԱՐԻ ԵՂԻԱՅԻ

68.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐՏՈՒՇԻ

69.

ԱԴԱՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՍԱՆԱՍԱՐԻ

70.

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՐԹՈՒՐԻ

71.

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ԳԱԳԻԿԻ

72.

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍԻ

73.

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԻ ՄԵՐՍԻԿԻ

74.

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ

75.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԱՐՄԵՆԻ

76.

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՐԻՄԱ ԹԱՐԽԱՆԻ

77.

ԲԱԴԱԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՆԱՐԻԲԵԿԻ

78.

ՍԱՖՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ ԳՈՒՐԳԵՆԻ

79.

ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՌՈՒԲԻԿԻ

80.

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԼԵՎՈՆԻ

81.

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ՊԱՐԳԵՎԻ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ