ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 հունվարի 2025 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մինսկ |
ԱՅՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԸ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ԵՎ (ԿԱՄ) ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԳՈՒՅՔԻՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ, ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՒՄ ԴՐԱ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և այդ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի թիվ 1 հավելվածի 427 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ այն վտանգավոր արտադրանքի, որը վնաս է հասցրել և (կամ) վնաս է պատճառել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, և որի նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել, շրջանառության բացահայտված դեպքերի մասին տեղեկատվության հավաքման, ընդհանրացման և ներկայացման և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրա տեղադրման մասին կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
Դ. Ամանգելդիև |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 14 որոշմամբ |
ԿԱՐԳ
այն վտանգավոր արտադրանքի, որը վնաս է հասցրել և (կամ) վնաս է պատճառել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, և որի նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել, շրջանառության բացահայտված դեպքերի մասին տեղեկատվության հավաքման, ընդհանրացման և ներկայացման և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրա տեղադրման
1. Սույն կարգով սահմանվում են այն վտանգավոր արտադրանքի, որը վնաս է հասցրել և (կամ) վնաս է պատճառել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, և որի նկատմամբ վնասը հասցնելու կանխման միջոցներ են ձեռնարկվել (այդ թվում՝ վտանգավոր արտադրանքի շրջանառությունից դուրսբերման և հետկանչման մասով) (այսուհետ՝ վնաս պատճառած արտադրանք) շրջանառության բացահայտված դեպքերի մասին տեղեկատվության հավաքման, ընդհանրացման և ներկայացման և Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Միություն, տեղեկատվական ռեսուրս) դրա տեղադրման մասին կանոնները։
Սույն կարգը մշակվել է արտադրանքի միասնական ցանկում ներառված՝ վնաս պատճառած այն արտադրանքի շրջանառությունը կանխելու նպատակով, որի նկատմամբ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, սակայն որի նկատմամբ չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել Միության տեխնիկական կանոնակարգերը և չեն սահմանվել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան` անվտանգության պարտադիր պահանջներ, ինչպես նաև նշված Միասնական ցանկում չներառված՝ վնաս պատճառած արտադրանքի շրջանառությունը կանխելու նպատակով։
Սույն կարգը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որի նկատմամբ պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և այդ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված արտադրանքի և սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի վրա։
2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և սույն կարգի 1-ին կետի երրորդ պարբերության մեջ նշված համաձայնագրով սահմանված իմաստներով։
3. Վնաս պատճառած արտադրանքի շրջանառության մասին տեղեկատվության հավաքումը և ընդհանրացումն անցկացվում են սույն կարգի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված արտադրանքի անվտանգության մշտադիտարկման իրականացման համար լիազորված անդամ պետությունների մարմինների կողմից (այսուհետ՝ լիազորված մարմիններ)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
4. Վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված վնաս հասցնելու և (կամ) մարդու առողջությանը և (կամ) կյանքին, գույքին, շրջակա միջավայրին, կենդանիների և բույսերի կյանքին և (կամ) առողջությանը վնաս հասցնելու բացահայտված դեպքերի մասին տեղեկատվությունն լիազորված մարմինների կողմից ուղղվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ այդ շրջանառության դեպքի բացահայտման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական ռեսուրսում այն տեղադրելու համար՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝
ա) վնաս պատճառած արտադրանքի շրջանառության բացահայտման ամսաթիվը
բ) վնաս պատճառած արտադրանքի անվանումը և (կամ) նշումը, դրա անվանումը (առկայության դեպքում), արտադրանքի արտադրության ամսաթիվը և պիտանիության ժամկետը (ծառայության ժամկետը)
գ) վնաս պատճառած արտադրանքն արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները (առկայության դեպքում)
դ) այն իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի անվանումը, որի մոտ հայտնաբերվել է վնաս պատճառած արտադրանքը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար
ե) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (գրանցման համարը, գործողության ժամկետը և կարգավիճակը) (առկայության դեպքում).
զ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ վնաս պատճառած արտադրանքի նկատմամբ ընդունված միջոցների մասին տեղեկությունները
է) վնաս պատճառած արտադրանքի հետ առնչվող այլ տեղեկություններ (առկայության դեպքում և ըստ լիազորված մարմնի հայեցողության)։
5. Հանձնաժողովը՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը լիազորված մարմիններից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրում է այն տեղեկատվական ռեսուրսում։
6. Տեղեկատվական ռեսուրսում տեղադրված տեղեկատվության արդիականացման նպատակով լիազորված մարմինները նման տեղեկատվության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկությունները ներկայացնում են Հանձնաժողով։
7. Տեղեկատվական ռեսուրսից տեղեկատվության հեռացումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից այն տեղադրելու օրվանից 1 տարի անց։
Տեղեկատվությունը կարող է հեռացվել տեղեկատվական ռեսուրսից այն տեղադրելու օրվանից մինչև 1 տարի լրանալը՝ լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված այդ հեռացման հիմնավորումների հիման վրա։
8. Մինչ Միության շրջանակներում համապատասխան ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում ապահովվում է Հանձաժողովի կողմից։
Նշված տեղեկատվությունը լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացնելը՝ Միության պաշտոնական կայքում այն տեղադրելու, ինչպես նաև արդիականացնելու և հեռացնելու համար, իրականացվում է թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային ձևով։
Հանձնաժողովն ապահովում է Միության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղադրումը, դրա արդիականացումը և հեռացումը լիազորված մարմիններից Հանձնաժողով տեղեկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
___________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: