ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 հունվարի 2025 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մինսկ |
««ՄՍԶ» ԲԸ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ՝ ՄՈՍԿՎԱ-ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՅՐԱԳԾԻ (ԱԸԵՄ-1) ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԼԱՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԲԵՌՆԱԼԱՐՎԱԾ ՄԱՅՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԼԱՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետին և 9-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր ընտրելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««ՄՍԶ» ԲԸ-ում արտադրական հզորությունների ստեղծում՝ Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ արագընթաց երկաթուղային մայրագծի (ԱԸԵՄ-1) կառուցման համար սլաքային արտադրանքի թողարկման և բեռնալարված մայրագծերի համար սլաքային արտադրանքի թողարկման ավելացման նպատակով» կոոպերացիոն ծրագրին (այսուհետ՝ կոոպերացիոն ծրագիր)՝ կոոպերացիոն ծրագրի անձնագրին համապատասխան՝ այն ճանաչելով Հիմնադրույթի II բաժնով նախատեսված՝ կոոպերացիոն ծրագրերի ընտրության չափորոշիչներին համապատասխանող։
2. Հավանություն տալ «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի նախագծին և սահմանել սուբսիդիայի չափը՝ 777 027 577,69 ռուսական ռուբլի՝ հաշվի առնելով սույն որոշումն ընդունվելու օրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը (առանցքային դրույքաչափը)՝ 21 տոկոսի չափով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան, և ապահովել սուբսիդիայի տրամադրումը՝ հաշվի առնելով դրամական միջոցների հետևյալ սահմանային ծավալները.
2025 թվականին՝ 70 208 087,18 ռուսական ռուբլի
2026 թվականին՝ 239 773 477,81 ռուսական ռուբլի
2027 թվականին՝ 254 910 973,45 ռուսական ռուբլի
2028 թվականին՝ 157 141 909,84 ռուսական ռուբլի
2029 թվականին՝ 54 993 129,41 ռուսական ռուբլի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
Դ. Ամանգելդիև |
|
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
կոոպերացիոն ծրագրի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին
|
քաղ. |
թիվ___ |
«__»_____-ի 20___թվականի |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսուհետ՝ Հանձնաժողով՝ ի դեմս «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասին» թիվ 13 որոշման հիման վրա գործող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի, և «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությունը, այսուհետ՝ Ֆինանսական կազմակերպություն՝ ի դեմս (կանոնադրության կամ լիազորագրի) հիման վրա գործող անձի, այսուհետ՝ Կողմեր՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 4 որոշմանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի ««Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր ընտրելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» (այսուհետ՝ Հիմնադրույթ) թիվ 3 որոշմանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20_ թվականի _-ի _-ի ««ՄՍԶ» ԲԸ-ում արտադրական հզորությունների ստեղծում՝ Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ արագընթաց երկաթուղային մայրագծի (ԱԸԵՄ-1) կառուցման համար սլաքային արտադրանքի թողարկման և բեռնալարված մայրագծերի համար սլաքային արտադրանքի թողարկման ավելացման նպատակով» կոոպերացիոն ծրագրի և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին» թիվ _ որոշմանը (այսուհետ՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշում) համապատասխան, կնքեցին հետևյալի մասին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)։
I. Համաձայնագրի առարկան
1.1. Սույն Համաձայնագրի առարկան Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) բյուջեից Ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա (այսուհետ՝ Սուբսիդիա) տրամադրելն է՝ արդյունաբերության ճյուղերում Միության անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն ծրագրեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ վարկային պայմանագրով փոխառուին (վարկառուին) տրամադրված վարկերի (փոխառությունների) դիմաց Ֆինանսական կազմակերպության չստացված եկամուտների հատուցման միջոցով։
1.2. Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանված հիմնական պայմանների հաշվառմամբ իրականացվող՝ ««ՄՍԶ» ԲԸ-ում արտադրական հզորությունների ստեղծում՝ Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ արագընթաց երկաթուղային մայրագծի (ԱԸԵՄ-1) կառուցման համար սլաքային արտադրանքի թողարկման և բեռնալարված մայրագծերի համար սլաքային արտադրանքի թողարկման ավելացման նպատակով» կոոպերացիոն ծրագրի (այսուհետ՝ Կոոպերացիոն ծրագիր) իրականացման նպատակով փոխառուին (վարկառուին) արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու հետևանքով առաջացած` չստացված վարկերի հատուցման համար։
1.3. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը 2025 թվականից մինչև 2029 թվականն է։
II. Սուբսիդիայի տրամադրման ֆինանսական ապահովումը
2.1. Սուբսիդիայի չափը կազմում է 777 027 577 (յոթ հարյուր յոթանասունյոթ միլիոն քսանյոթ հազար հինգ հարյուր յոթանասունյոթ) ռուբլի 69 կոպեկ, այդ թվում՝
2025 թվականի համար՝ 70 208 087 (յոթանասուն միլիոն երկու հարյուր ութ հազար ութսունյոթ) ռուբլի 18 կոպեկ
2026 թվականի համար՝ 239 773 477 (երկու հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասունյոթ) ռուբլի 81 կոպեկ
2027 թվականի համար՝ 254 910 973 (երկու հարյուր հիսունչորս միլիոն ինը հարյուր տասը հազար ինը հարյուր յոթանասուներեք) ռուբլի 45 կոպեկ
2028 թվականի համար՝ 157 141 909 (հարյուր հիսունյոթ միլիոն հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր ինը) ռուբլի 84 կոպեկ
2029 թվականի համար՝ 54 993 129 (հիսունչորս միլիոն ինը հարյուր իննսուներեք հազար հարյուր քսանինը) ռուբլի 41 կոպեկ։
Սույն Համաձայնագրի ֆինանսավորումն իրականացվում է այն միջոցների սահմաններում, որոնք նախատեսված են Հանձնաժողովի բյուջետային ելևմտացույցով՝ ըստ Միության բյուջեի ծախսերի դասակարգման ծածկագրի՝ 10103050։
2.2. Համաձայնագրի ֆինանսավորումը 2025-2029 թվականներին կիրականացվի 2025-2029 թվականների համար Միության բյուջեում Հանձնաժողովին համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման պայմանով։
Համաձայնագրի ֆինանսավորման համար Հանձնաժողովին ֆինանսական միջոցների չհատկացման փաստի մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Ֆինանսական կազմակերպությանը։
III. Սուբսիդիա տրամադրելու հաշվարկման կարգն ու պայմանները
3.1. Սուբսիդիան տրամադրվում է չստացված եկամուտների փոխհատուցման համար Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողով սույն Համաձայնագրի թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով Սուբսիդիա տրամադրելու մասին դիմում (այսուհետ՝ Դիմում) ներկայացնելու դեպքում, որն ստորագրված է Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի կողմից (կցելով Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի՝ համապատասխան փաստաթղթեր ստորագրելու իրավունքը հավաստող լիազորագիրը)՝ կցելով սույն Համաձայնագրի 3.2. կետով և Հիմնադրույթի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։
Սուբսիդիան տրամադրվում է Ֆինանսական կազմակերպությանը՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ամրագրված՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 100 տոկոսի չափով, սակայն վարկի մասով տոկոսադրույքից ոչ ավելի։
Նախագծի մասով Սուբսիդիայի չափի հաշվարկումն իրականացվում է Կոոպերացիոն ծրագրի մասով Սուբսիդիայի չափի հաշվարկման կարգին համապատասխան՝ սույն Համաձայնագրի թիվ 4 հավելվածին համապատասխան։
3.2. Սուբսիդիան տրամադրելու պայման է Ֆինանսական կազմակերպության կողմից Հանձնաժողով Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին Ֆինանսական կազմակերպության հաշվետվությունների տրամադրումը (սույն Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով)՝ հետևյալ ժամկետներում.
3.2.1. յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ.
3.2.2. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ (կազմվում է աճողական կարգով՝ հաշվետու տարվա սկզբից).
3.2.3. մինչև ____ թվականն ընկած ժամանակահատվածում Կոոպերացիոն ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն։
3.3. Սուբսիդիայի փոխանցումը հայտագրված ժամանակահատվածի համար իրականացվում է՝
3.3.1. սույն Համաձայնագրի VII բաժնում նշված Ֆինանսական կազմակերպության հաշվին․
3.3.2. Սուբսիդիայի վճարման պլան-ժամանակացույցով սահմանված պարբերականությամբ՝ սույն Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան, և հաշվի առնելով նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հավանության արժանացած դրամական միջոցների սահմանային ծավալները։
3.3.3. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթի 34-րդ կետին համապատասխան՝ հետևյալի ներկայացման դեպքում.
- Դիմում.
- փոխառուի (վարկառուի) կողմից հաշվեգրված տոկոսների (այդ տոկոսների առկայության դեպքում) փաստացի վճարումը հաստատող փաստաթղթեր.
- ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կողմից տրված և Հիմնադրույթի 7-րդ կետով սահմանված պահանջներին Ֆինանսական կազմակերպության համապատասխանությունը հաստատող (կցելով անհրաժեշտ փաստաթղթերը) և Հիմնադրույթի 6-րդ կետով սահմանված պահանջներին փոխառուի (վարկառուի) համապատասխանությունը հաստատող տեղեկանքներ.
- Ֆինանսական կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված՝ Հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված պայմաններին վարկային պայմանագրի պայմանների համապատասխանությունը հաստատող դիմում.
- Ֆինանսական կազմակերպության տեղեկանք, որով հաստատվում է փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Հիմնադրույթի թիվ 2 հավելվածով սահմանված՝ նպատակների ցանկին համապատասխան.
- հայտագրված ժամանակահատվածի համար Սուբսիդիայի չափի հաշվարկում՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ ամրագրված վերաֆինանսավորման տոկոսադրույքին և սույն Համաձայնագրի թիվ 4 հավելվածում նշված Կոոպերացիոն ծրագրի մասով Սուբսիդիայի հաշվարկման կարգին համապատասխան։
3.4. Հանձնաժողովը, Հիմնադրույթի 35-րդ կետին համապատասխան, քննարկում է Դիմումը և փաստաթղթերի կցված լրակազմը, ստուգում է դրանցում պարունակվող տեղեկությունների լիարժեքությունը, փաստաթղթերի ձևակերպման ճշգրտությունը և լրակազմությունը, որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար Սուբսիդիա տրամադրելու կամ Սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և ծանուցում է Ֆինանսական կազմակերպությանն ընդունած որոշման մասին Դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից ստացվում են ոչ պատշաճ կերպով կամ ոչ լիարժեք ծավալով ձևակերպված Դիմում և/կամ փաստաթղթերի լրակազմ, Հանձնաժողովը որոշում է ընդունում հայտագրված ժամանակահատվածի համար Սուբսիդիայի տրամադրումը մերժելու մասին և նշված փաստաթղթերը վերադարձնում է Ֆինանսական կազմակերպությանը՝ ներկայացված փաստաթղթերի լրամշակման և Հանձնաժողով դրանց կրկնակի ուղարկման նպատակով։
Եթե քննարկման արդյունքներով Դիմումը և դրան կցվող փաստաթղթերի լրակազմը ճանաչվում են պատշաճ կերպով ձևակերպված և լիարժեք ծավալով ներկայացված, Հանձնաժողովը որոշում է ընդունում Սուբսիդիա տրամադրելու մասին և Ֆինանսական կազմակերպությանը ծանուցում է ընդունված որոշման մասին։
Հայտագրված ժամանակահատվածի համար Սուբսիդիայի վճարումը կատարվում է Դիմումի մեջ նշված չափով՝ Սուբսիդիա տրամադրելու վերաբերյալ ընդունած որոշման մասին Ֆինանսական կազմակերպության հասցեով ծանուցումը գրանցելու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում։
3.5. Հանձնաժողովի կողմից Սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու և դրամական միջոցների փոխանցումը դադարեցնելու համար հիմք են՝
3.5.1. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի անհամապատասխանության մասին Ֆինանսական կազմակերպության ծանուցումը
3.5.2. սույն Հիմնադրույթի 36-րդ կետով սահմանված ժամկետներում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրի մասով ֆինանսական պարտավորությունների կատարման և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների կատարման մասին հաշվետվությունները ֆինանսական կազմակերպության կողմից չներկայացնելը
3.5.3. Կոոպերացիոն ծրագրում մասնակցությունը դադարեցնելու և ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու անհրաժեշտության մասին ֆինանսական կազմակերպության ծանուցումը
3.5.4. Ֆինանսական կազմակերպության անհամապատասխանությունը Հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին։
IV. Կողմերի փոխգործակցությունը
4.1. Հանձնաժողովը պարտավորվում է՝
4.1.1. ապահովել Սուբսիդիայի տրամադրումը՝ սույն Համաձայնագրի III բաժնին համապատասխան
4.1.2. իրականացնել Ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացվող Դիմումի և փաստաթղթերի ստուգումը՝ Հիմնադրույթին համապատասխան, Հանձնաժողովի կողմից դրանք ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում
4.1.3. ապահովել Ֆինանսական կազմակերպության հաշվին սույն Համաձայնագրի VII բաժնում նշված Սուբսիդիայի փոխանցումը՝ սույն Համաձայնագրի 3.3 կետին համապատասխան
4.1.4. կատարել Կոոպերացիոն ծրագրի իրականացման մոնիթորինգ՝ Հիմնադրույթի 9-րդ կետի «զ» ենթակետում և 36-րդ կետում նշված՝ Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին եռամսյակային (տարեկան) հաշվետվությունների հիման վրա
4.1.5. Ֆինանսական կազմակերպության կողմից սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունների չկատարման փաստը Հանձնաժողովի կողմից սահմանելու դեպքում՝ այդ փաստի սահմանման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը․
4.1.6. Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել հետևյալի մասին.
- Սուբսիդիայի տրամադրման կասեցում․
- Սուբսիդիայի տրամադրման վերսկսում․
4.1.7. այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի 3.5.2 կետում նշված խախտումը Ֆինանսական կազմակերպությունը վերացնում է մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից Սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշման ընդունումը, Հանձնաժողովը վերսկսում է Սուբսիդիայի փոխանցումը Ֆինանսական կազմակերպությանը․
4.1.8. Սուբսիդիայի տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Ֆինանսական կազմակերպությանը սույն Համաձայնագիրը լուծելու և Կոոպերացիոն ծրագրի մասով փաստացի վճարված Սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով դրամական միջոցները Ֆինանսական կազմակերպության կողմից վերադարձնելու մասին.
4.1.9. քննարկել Ֆինանսական կազմակերպության կողմից ուղարկված առաջարկները, փաստաթղթերը և այլ տեղեկատվություն, այդ թվում՝ սույն Համաձայնագրի 4.4.1 կետին համապատասխան, դրանք ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում և Ֆինանսական կազմակերպությանը ծանուցել ընդունված որոշման մասին
4.1.10. Ֆինանսական կազմակերպություն ուղարկել սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի պարզաբանումները՝ Ֆինանսական կազմակերպության դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն Համաձայնագրի 4.4.2 կետին համապատասխան․
4.1.11. կատարել Հիմնադրույթով նախատեսված այլ պարտավորություններ։
4.2. Հանձնաժողովն իրավունք ունի՝
4.2.1. ընդունելու սույն Համաձայնագրի պայմանները փոփոխելու մասին որոշում՝ Հիմնադրույթին և Հանձնաժողովի խորհրդի որոշումներին համապատասխան․
4.2.2. Ֆինանսական կազմակերպությունից պահանջելու Հիմնադրույթի 34-րդ և 36-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկատվությունը, որոնք անհրաժեշտ են Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և սույն Համաձայնագրով սահմանված՝ Սուբսիդիա տրամադրելու կարգի և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար․
4.2.3. դադարեցնելու դրամական միջոցների փոխանցումը մինչև Հանձնաժողովի խորհրդի կողմից Սուբսիդիայի տրամադրումը վերսկսելու մասին որոշումն ընդունելը՝ Հիմնադրույթի 46-րդ կետին համապատասխան՝ հետևյալի հիման վրա.
- Ֆինանսական կազմակերպության ծանուցում՝ ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի անհամապատասխանության և տվյալ հարցին լուծում տալու անհրաժեշտության մասին
- Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթի 36-րդ կետով սահմանված ժամկետներում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների չներկայացում
- Ֆինանսական կազմակերպության ծանուցում՝ Կոոպերացիոն ծրագրում մասնակցությունը դադարեցնելու և Ֆինանսական կազմակերպությանը փոխարինելու անհրաժեշտության մասին
- Ֆինանսական կազմակերպության անհամապատասխանություն Հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին։
4.3. Ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է՝
4.3.1. Հանձնաժողով ուղարկել սույն Համաձայնագրի 3.2 կետով և Հիմնադրույթի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը․
4.3.2. ուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները (սույն Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով).
4.3.2.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրի մասով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն․
4.3.2.2. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն (կազմվում է աճողական կարգով՝ հաշվետու տարվա սկզբից).
4.3.2.3. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման, այդ թվում՝ նախագծին հավանություն տալու մասին Հանձնաժողովի խորհրդի որոշմանը կցվող՝ Կոոպերացիոն ծրագրի անձնագրում նշված ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողների մասնակցության ապահովման մասին հաշվետվություն․
4.3.3. յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ից ոչ ուշ, Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված հետևյալ հաշվետվությունները (սույն Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով).
4.3.3.1. փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրի մասով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն․
4.3.3.2. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն (կազմվում է աճողական կարգով՝ հաշվետու տարվա սկզբից).
4.3.3.3. ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվություն․
4.3.4. Հանձնաժողով ներկայացնել Ֆինանսական կազմակերպության լիազորված անձի (նշված անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ) կողմից ստորագրված՝ Կոոպերացիոն ծրագրի իրականացման մասին ամփոփիչ հաշվետվությունը (սույն Համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով)՝ Կոոպերացիոն ծրագիրն ավարտվելու օրվանից 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։
4.3.5. ապահովել մոնիթորինգ ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանության պահպանման նկատմամբ՝ Հիմնադրույթի 27-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան․
4.3.6. իրականացնել փոխառուի (վարկառուի) կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ մոնիթորինգ (վերահսկողություն), այդ թվում՝ Կոոպերացիոն ծրագրի ուղեկցման մեխանիզմի կիրառմամբ՝ Հիմնադրույթի 27-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան․
4.3.7. Հանձնաժողովի հարցմամբ 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ներկայացնել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 22-րդ հոդվածին համապատասխան անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության մարմինների կողմից անցկացվող արտաքին աուդիտ (հսկողություն) իրականացնելու համար փոխառուի (վարկառուի) կողմից ֆինանսավորման նպատակային օգտագործումը և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը․
4.3.8. ուղարկել Համաձայնագրի 4.3.2.-4.3.4. կետերով նախատեսված հաշվետվությունները, որոնք անհրաժեշտ են Սուբսիդիա տրամադրելու կարգի և պայմանների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար․
4.3.9. սույն Համաձայնագրի 4.1.8 կետին համապատասխան՝ Հանձնաժողովից ծանուցում ստանալու դեպքում Միության բյուջե վերադարձնել Սուբսիդիան՝ Կոոպերացիոն ծրագրի մասով փաստացի վճարված Սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով՝ նշված ծանուցումն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում․
4.3.10. ապահովել Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների լիարժեքությունը և հավաստիությունը՝ սույն Համաձայնագրին համապատասխան
4.3.11. Միության անդամ պետությունների օրենսդրությանը և Հիմնադրույթին համապատասխան՝ կատարել հետևյալ պարտավորությունները.
- իրականացնել սույն Համաձայնագրով և Հիմնադրույթով նախատեսված պայմաններին փոխառուի (վարկառուի) համապատասխանության ստուգում
- սույն Համաձայնագրով պարտավորությունների կատարման նպատակով կնքվող վարկային պայմանագրում (համաձայնագրում) ներառել Հիմնադրույթի V բաժնով նախատեսված դրույթները
4.3.12. Հանձնաժողովի խորհրդի կողմից Սուբսիդիայի տրամադրումը կասեցնելու մասին որոշում ընդունելու օրվանից 6 ամսվա ընթացքում վերացնել հայտնաբերված խախտումները։
4.4. Ֆինանսական կազմակերպությունն իրավունք ունի՝
4.4.1. Հանձնաժողով ուղարկելու Համաձայնագրում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ Հիմնադրույթի 24-րդ կետին համապատասխան․
4.4.2. դիմելու Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարման հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով․
4.4.3. Հանձնաժողով ներկայացնելու, այդ թվում՝ Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքում, Կոոպերացիոն ծրագրի անձնագրում փոխառուի կողմից փոփոխություններ կատարելու մասին հիմնավորված դիմում՝ Հիմնադրույթի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան․
4.4.4. իրականացնելու այլ իրավունքներ՝ Հիմնադրույթին համապատասխան։
V. Կողմերի պատասխանատվությունը, վեճերի քննության կարգը և վայրը
5.1. Ֆինանսական կազմակերպության կողմից Համաձայնագրի 4.3.5-4.3.8 և 4.3.10 կետերով նախատեսված պարտավորությունների չկատարման, Հիմնադրույթի 48-րդ և 49-րդ կետերում նշված հիմքերի առկայության, ինչպես նաև Հիմնադրույթով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում, Հիմնադրույթի 50-րդ կետով սահմանված կարգին համապատասխան, Ֆինանսական կազմակերպությունը Միության բյուջե է վերադարձնում դրամական միջոցները՝ Կոոպերացիոն ծրագրի մասով փաստացի վճարված Սուբսիդիայի գումարի 100 տոկոսի չափով՝ սույն Համաձայնագրի VII բաժնում նշված՝ Հանձնաժողովի հաշվին նշված դրամական միջոցները փոխանցելու միջոցով՝ Համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետում։
5.2. Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված՝ Կողմերի միջև ծագող վեճերը հնարավորության դեպքում լուծվում են իրենց կողմից՝ բանակցություններ անցկացնելու միջոցով՝ համապատասխան արձանագրությունների կամ այլ փաստաթղթերի ձևակերպմամբ։
5.3. Համաձայնագրով նախատեսված կարգով վեճի կարգավորման անհնարինության դեպքում վեճի կարգավորումն իրականացվում է դատական կարգով՝ Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան։
5.4. Ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար՝ Հիմնադրույթին համապատասխան։
VI. Եզրափակիչ դրույթները
6.1. Սույն Համաձայնագրի փոփոխությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագրի 4.2.1 կետի դրույթներին համապատասխան, իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և ձևակերպվում է սույն Համաձայնագրի լրացուցիչ համաձայնագրի տեսքով։
6.2. Սույն Համաձայնագրի լուծումն իրականացվում է Կողմերի համաձայնությամբ կամ սույն Համաձայնագրի 6.3 կետով սահմանված դեպքերում՝ միակողմանի կարգով։
6.3. Հանձնաժողովի կողմից միակողմանի կարգով սույն Համաձայնագրի լուծումը հնարավոր է հետևյալ դեպքերում.
6.3.1. Ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, լուծարում կամ գործունեության դադարեցում․
6.3.2. Ֆինանսական կազմակերպության կողմից Հիմնադրույթով և սույն Համաձայնագրով, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանված՝ Սուբսիդիայի տրամադրման կարգի և պայմանների խախտում։
6.4. Սույն Համաձայնագրի լուծարումը Ֆինանսական կազմակերպության կողմից միակողմանի կարգով չի թույլատրվում։
6.5. Սույն Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը և այլ տեղեկատվություն ուղարկվում են Կողմերի կողմից՝
6.5.1. գրավոր՝ թղթային կրիչով և/կամ ծածկագրման կիրառմամբ էլեկտրոնային ֆայլի տեսքով՝ էլեկտրոնային կրիչով՝ Կողմերից մեկի լիազորված անձին (անձանց)՝ ձեռքից ձեռք կամ սուրհանդակի միջոցով, այնպիսի փաթեթվածքով, որը բացառում է պարունակվող փաստաթղթերի կամ էլեկտրոնային կրիչների ընթերցումն առանց դրա ամբողջականությունը խախտելու, հետևյալ հասցեով (հասցեներով)՝ _________ , __________(լիազորված անձի) ուշադրությանը կամ այլ հասցեով (հասցեներով), որը (որոնք) նշված է (են) Կողմի կողմից ХХХХХХХХХ հասցեով (հասցեներով) ուղարկված ծանուցման մեջ։
Փաստաթղթերը փոխանցելիս Կողմերը պարտավոր են կազմել և ստորագրել ակտ, որտեղ պարտադիր կարգով նշվում է փոխանցվող տեղեկատվության ցանկը և կրիչը, որով այն փոխանցվում է։
6.5.2. Ծածկագրման օգտագործմամբ էլեկտրոնային հաղորդագրության ձևով, որն ուղարկվում է էլ. փոստին______________, _______________ (լիազորված անձի (անձանց)) ուշադրությանը.
6.6. Համաձայնագիրը կնքվում է 3 օրինակից։ Մեկ օրինակ՝ Ֆինանսական կազմակերպությանը, երկու օրինակ՝ Հանձնաժողովին։
6.7. Սույն Համաձայնագրին կցվում և դրա անբաժանելի մասն են կազմում՝
6.7.1. Սուբսիդիայի փոխանցման պլան-ժամանակացույցը (Հավելված թիվ 1)․
6.7.2. Փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների ձևերը (Հավելված թիվ 2)․
6.7.3. Դիմումի ձևը (Հավելված թիվ 3)․
6.7.4. Հայտագրված ժամանակահատվածի համար Կոոպերացիոն ծրագրի մասով Սուբսիդիայի չափի հաշվարկման կարգը (Հավելված թիվ 4)։
VII. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ |
«Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերություն՝ |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
Սուբսիդիայի փոխանցման պլան-ժամանակացույցը
|
Սուբսիդիայի տրամադրման տարին |
Սուբսիդիայի փոխանցման ժամանակահատվածը |
Գումարը (ռուսական ռուբլի) |
|
2025 թ. |
1-ին եռամսյակ 2025 |
1 294 520, 55 |
|
2-րդ եռամսյակ 2025 |
8 687 039,55 | |
|
3-րդ եռամսյակ 2025 |
23 895 611,20 | |
|
4-րդ եռամսյակ 2025 |
36 330 915,88 | |
|
Ընդամենը 2025 թվականի համար՝ |
|
70 208 087,18 |
|
2026 թ. |
1-ին եռամսյակ 2026 |
46 077 682,18 |
|
2-րդ եռամսյակ 2026 |
57 383 403,30 | |
|
3-րդ եռամսյակ 2026 |
66 803 796,16 | |
|
4-րդ եռամսյակ 2026 |
69 508 596,17 | |
|
Ընդամենը 2026 թվականի համար՝ |
|
239 773 477,81 |
|
2027 թ. |
1-ին եռամսյակ 2027 |
69 178 142,47 |
|
2-րդ եռամսյակ 2027 |
67 850 481,14 | |
|
3-րդ եռամսյակ 2027 |
62 190 451,31 | |
|
4-րդ եռամսյակ 2027 |
55 691 898,53 | |
|
Ընդամենը 2027 թվականի համար՝ |
- |
254 910 973,45 |
|
2028 թ. |
1-ին եռամսյակ 2028 |
48 571 135,77 |
|
2-րդ եռամսյակ 2028 |
42 299 396,57 | |
|
3-րդ եռամսյակ 2028 |
36 376 087,34 | |
|
4-րդ եռամսյակ 2028 |
29 895 290,16 | |
|
Ընդամենը 2028 թվականի համար՝ |
- |
157 141 909,84 |
|
2029 թ․ |
1-ին եռամսյակ 2029 |
22 989 503,92 |
|
2-րդ եռամսյակ 2029 |
16 980 089,51 | |
|
3-րդ եռամսյակ 2029 |
10 761 044,39 | |
|
4-րդ եռամսյակ 2029 |
4 262 491,59 | |
|
Ընդամենը 2029 թվականի համար՝ |
- |
54 993 129,41 |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
ՁԵՎԵՐ
փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման, Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին հաշվետվությունների
(ձև)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(_________-ից մինչև_________) ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) կողմից վարկային պայմանագրով ֆինանսական պարտավորությունների կատարման մասին
Ֆինանսական պարտավորությունների կատարումը ____________(փոխառուի (վարկառուի) անվանումը) ___________ թվականի __________-ի թիվ__________վարկային պայմանագրով՝
- կատարվել է ամբողջ ծավալով / չի կատարվել (նշվում են մարման ենթակա փոխառության պարտքը և վճարման ենթակա %-ը (տուգանքներ, տույժեր)) ծավալով։
|
ֆինանսական կազմակերպության անվանումը |
լիազորված անձի ստորագրությունը |
ստորագրության վերծանումը |
պաշտոնը |
տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) |
|
Կ.Տ․ |
||||
|
«__» _______ի 20__թ. |
(ձև)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(_________-ից մինչև_________) ժամանակահատվածում Կոոպերացիոն ծրագրի իրականացման ընթացքի և ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանման մասին
1. Փոխառու (անվանումը, իրավաբանական հասցեն)՝
____________________________________________________________________
2. Կոոպերացիոն ծրագրի ամբողջական անվանումը և դրա հակիրճ նկարագրությունը (նշել՝ կատարվել են փոփոխություններ, թե առանց փոփոխությունների)՝
___________________________________________________________________
3. Կոոպերացիոն ծրագրի իրականացման վայրը (նշել՝ կատարվել են փոփոխություններ, թե՝առանց փոփոխությունների)՝
___________________________________________________________________
4. Կոոպերացիոն ծրագրի մասնակիցների թիվը և դրանց մասին տեղեկությունները (նշել՝ կատարվել են փոփոխություններ, թե առանց փոփոխությունների)՝
___________________________________________________________________
5. Յուրաքանչյուր մասնակցի համար, ըստ Կոոպերացիոն ծրագրի, կոոպերացիոն համագործակցության տեսակները՝
□ նյութերի, լրակազմերի մատակարարում՝ __________ ռուսական ռուբլու ծավալով, որը կազմում է արտադրվող արտադրանքի _____%-ը (նշվում է մատակարարվող նյութի և լրակազմերի արտադրողը և անվանումը)՝
|
Երկիրը (նշվում է այն երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը) |
Մատակարարը |
Մատակարարման մասին փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը/ Ծագման սերտիֆիկատը |
Սահմանային ծավալներն ըստ Մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
□ կոոպերացիոն ծրագրի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ Կոոպերացիոն ծրագրի արժեքի ___% (ծավալը՝ ռուսական ռուբլով) չափով
□ տեխնոլոգիական սարքավորումների կամ ծրագրային ապահովման մատակարարում՝ ________ ռուսական ռուբլու ծավալով, ինչը կազմում է Կոոպերացիոն ծրագրի արժեքի ____%-ը (նշվում է մատակարարվող տեխնոլոգիական սարքավորումների արտադրողը և անվանումը)․
|
Երկիրը (նշվում է այն երկիրը, որի ռեզիդենտն է մատակարարը) |
Մատակարարը |
Մատակարարման մասին փաստաթուղթը (պայմանագիր, համաձայնագիր) |
Ապրանքի անվանումը/ Ծագման մասին սերտիֆիկատը |
Սահմանային ծավալներն ըստ Մատակարարման պայմանագրի՝ ռուբլի |
Մատակարարումների փաստացի ծավալը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
□ ճարտարագիտական և շինարարական ծառայությունների մատուցում՝ Կոոպերացիոն ծրագրի արժեքի —% (ծառայությունների արժեքը՝ ռուսական ռուբլով, ծառայությունների ցանկը) չափով։
6. Կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրվող արտադրանքը համարվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից ծագող՝
□ այո (նշվում է արտադրանքը և ստացված ԱՍ-1-ը կամ համապատասխանությունը ԵՏՀ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը)
□ ոչ։
7. Կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս ապահովվում է հետևյալը.
□ համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում՝ (նկարագրել ձեռքբերումները ծավալներով/միավորներով)․
□ արտադրանքի մատակարարման արտադրական շղթայի շրջանակներում ավելացված արժեքի ձևավորում՝ (նկարագրել ձեռքբերումները ծավալներով)․
□ դեպի Միության անդամ չհանդիսացող պետություններ Կոոպերացիոն ծրագրերի շրջանակներում արտադրված արտադրանքի արտահանման ավելացում՝ (նշել տվյալներն ըստ ծրագրի անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրել ձեռքբերումները ծավալներով)
□ փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում՝ (նշել տվյալներն ըստ ծրագրի անձնագրի և փաստացի տվյալները, նկարագրել ձեռքբերումները ծավալներով)։
8. Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը՝ (նշվում է ժամկետը հայտից, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին՝ արդյոք ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի (նշվում են իրականացված փուլերը)/ կատարվում է իրականացման ժամանակացույցի տեղաշարժ, ինչ ժամկետով, նշել տեղաշարժի պատճառները՝ կցելով հիմնավորող փաստաթղթերը)․
9. Ծրագրի ընդհանուր արժեքը և ֆինանսավորման կառուցվածքը՝ ներդրումների անհրաժեշտ ծավալը (վարկային պայմանագրի արժույթը)՝
- կոոպերացիոն ծրագրի արժեքը՝ -——մլն ռուբլի, դրանցից բանկի կողմից տրամադրած փոխառու միջոցները՝ -—— մլն ռուբլի
– համաներդրողի առկայությունը՝
□ այո
□ ոչ։
10. Ընտրության չափորոշիչներին Կոոպերացիոն ծրագրի համապատասխանությանն առնչվող պահանջների պահպանումը՝
|
Կոոպերացիոն ծրագիրն իրականացվում է 3 և ավելի անդամ պետություններից Կոոպերացիոն ծրագրի մասնակիցների կողմից։ Մասնակցություն Կոոպերացիոն ծրագրի իրականացմանը (այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու միջոցով) |
Համապատասխանում է /Չի համապատասխանում Մասնակիցների թիվը՝ ոչ պակաս, քան 3՝ (նշվում են մասնակիցները) |
|
Կոոպերացիոն ծրագիրն իրականացվում է Կոոպերացիոն ծրագրի մասնակցի կողմից համագործակցության հետևյալ տեսակներից մեկի կատարումը հաստատելու պայմանով՝ |
Համապատասխանում է / Չի համապատասխանում (նշվում են համագործակցության անհրաժեշտ տեսակները) - Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից նյութերի և (կամ) լրակազմերի մատակարարում՝ 5 տոկոսից ոչ պակաս չափով՝ արտադրանքի վերջնական արտադրության մեջ օգտագործելու համար․ □ տեխնոլոգիական սարքավորումների (պահեստամասերի և լրակազմերի) կամ ծրագրային ապահովման մատակարարում՝ Կոոպերացիոն ծրագրի արժեքի 5 տոկոսից ոչ պակաս գումարի չափով. □ Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար գույքային վճարի կատարում՝ դրա արժեքի 10 տոկոսից ոչ պակաս չափով |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններին կամ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրին համապատասխան՝ Կոոպերացիոն ծրագրի շրջանակներում արտադրվող արտադրանքը ճանաչվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծագում ունեցող |
Համապատասխանում է/Չի համապատասխանում |
|
(Նշվում է ԱՍ-1-ը կամ համապատասխանությունը ԵՏՀ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը) | |
|
Կոոպերացիոն ծրագիրն իրականացնելիս ապահովվում է հետևյալ արդյունքների (մեկ կամ մի քանի) ստացումը՝ |
Համապատասխանում է / Չի համապատասխանում (նշվում են ստացված արդյունքները) - համատեղ նոր արդյունաբերական արտադրությունների ստեղծում, առկա արտադրական հզորությունների ավելացում, արտադրության տեխնոլոգիական վերազինում և (կամ) արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում. - դեպի երրորդ երկրներ արտադրանքի արտահանման ավելացում՝ ոչ պակաս, քան _____________միլիոն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով. - Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրի և փոխադարձ ներդրումների ծավալների ավելացում`ոչ պակաս, քան _____________միլիոն ռուսական ռուբլուն համարժեք գումարի չափով |
|
Կոոպերացիոն ծրագրի իրականացման ժամկետը՝ ոչ ավելի, քան 5 տարի |
Համապատասխանում է / Չի համապատասխանում (նշվում է սկզբի և ավարտի ամսաթիվը) |
|
ֆինանսական կազմակերպության անվանումը |
լիազորված անձի ստորագրությունը |
ստորագրության վերծանումը Կ.Տ․ |
պաշտոնը |
տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) |
|
«__» ______ի 20__թ. |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
Սուբսիդիա տրամադրելու մասին դիմումի ձևը
(ձև)
|
Սուբսիդիա տրամադրելու մասին դիմումը | |
|
Համաձայնագրի վավերապայմանները |
թիվ |
|
ամսաթիվը | |
|
Փոխառուի կողմից ֆինանսավորման արժույթով վճարված տոկոսների գումարը Տոկոսային ժամանակահատված |
գումարը թվերով և բառերով |
|
Տոկոսների վճարման ամսաթիվն ըստ վարկային պայմանագրի պայմանների |
ամսաթիվը |
|
Փոխառուի կողմից տոկոսների վճարման փաստացի ամսաթիվը |
ամսաթիվը |
|
Արտոնյալ տոկոսադրույքը, տարեկան % |
% |
|
Սուբսիդավորվող դրույքաչափը |
% |
|
Սուբսիդիայի գումարը, ռուբլի |
գումարը թվերով և բառերով |
|
ֆինանսական կազմակերպության անվանումը |
լիազորված անձի ստորագրությունը |
ստորագրության վերծանումը |
պաշտոնը |
տվյալ փաստաթուղթն ստորագրելու լիազորությունները հավաստող փաստաթղթի թիվը, ամսաթիվը և անվանումը (եթե ստորագրողը միանձնյա գործադիր մարմին չէ) |
|
«__»_____ի 20__թ. |
Կ․Տ․ |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 «Կոոպերացիոն ծրագրի իրականացման համար տրամադրված վարկի դիմաց չստացված եկամուտների հատուցման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից «Սովկոմբանկ» հանրային բաժնետիրական ընկերությանը սուբսիդիա տրամադրելու մասին» համաձայնագրի |
Հայտագրված ժամանակահատվածի համար Կոոպերացիոն ծրագրի մասով Սուբսիդիայի չափի հաշվարկման կարգը
Հայտագրված ժամանակահատվածի համար Կոոպերացիոն ծրագրի մասով Սուբսիդիայի չափը (Ս) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = Եփ х (Սդ / Դ%),
որտեղ՝
Եփ-ն ֆինանսական կազմակերպության եկամուտի (տոկոսավճարների) փաստացի գումարն է, որը հաշվարկված է ռուսական ռուբլով՝ ելնելով փոխառուի կողմից վարկային միջոցներից օգտվելու հայտագրված ժամանակահատվածում փոխառուի (վարկառուի) համար արտոնյալ տոկոսադրույքից․
Սդ-ն սուբսիդավորվող դրույքաչափն է, որը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով և ամրագրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2____ թվականի ____ի _-ի «Կոոպերացիոն ծրագրին հավանություն տալու և ֆինանսական կազմակերպությանը սուբսիդիա տրամադրելու մասին» թիվ ___ որոշման մեջ․
Դ%-ն արտոնյալ տոկոսադրույքի չափն է, որից ելնելով հաշվարկված է ֆինանսական կազմակերպության եկամուտը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: