ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 22

քաղ. Սանկտ Պետերբուրգ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի նկատի ունենալով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի դրույթները և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների՝ գազի ու դրա մատակարարման հուսալիության գործում կարիքների ապահովման անհրաժեշտությունը, հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսական շահերը՝ ներառյալ անդամ պետությունների գազի ներքին շուկաների գործունեության ու զարգացման առանձնահատկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Միության գազի ընդհանուր շուկան սահմանել որպես գազի ոլորտում անդամ պետությունների միջև փոխհարաբերությունների՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կայացած համակարգ, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրությունն ու անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել Միության գազի ընդհանուր շուկայի` մինչև 2030 թվականը զարգացման պլանի նախագիծը, և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը 2026 թվականին՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի մասին» թիվ 7 որոշման և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» թիվ 18 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկների հետ միասին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան