ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 14

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 106-րդ հոդվածի 3-րդ կետով և «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության 8-րդ կետի երրորդ պարբերությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Բելառուսի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող միջոցների մակարդակի հաշվարկը 2025 թվականի հունվարի 1-ից իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 163 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանությանը համապատասխան։

2. Սահմանել, որ Բելառուսի Հանրապետության համար գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության՝ սույն որոշման 1 ին կետին համապատասխան հաշվարկվող թույլատրված ծավալը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի հունվարի 1-ը չպետք է գերազանցի 10 տոկոսը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: