ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 15 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2025 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ բարձրագույն խորհրդի |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2025 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններում սահմանվել են 2025 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն, ԵԱՏՄ) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու առաջնահերթությունները։
2025 թվականին Միության միջազգային գործունեությունն ուղղված կլինի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիր) 4-րդ հոդվածում նշված՝ Միության նպատակներին հասնելուն, այն է՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծում՝ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ստեղծում, ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացում, կոոպերացիա և մրցունակության բարձրացում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների (այսուհետ՝ Ռազմավարական ուղղություններ) և մինչև 2030 թվականն ու մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսության միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ «Եվրասիական տնտեսական ուղի» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հռչակագրի հետագա իրագործում, համաշխարհային շուկայում Միության և անդամ պետությունների տնտեսական շահերի առաջխաղացում, ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված ոլորտներում և իրավասությունների շրջանակներում արտաքին գործընկերների ու միջազգային միավորումների հետ Միության փոխշահավետ և իրավահավասար տնտեսական համագործակցության կառուցում։
2025 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացնելիս առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները.
Միության հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեջ շահագրգռված՝ Միության անդամ չհանդիսացող՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների, ինչպես նաև իրավահավասար և կառուցողական գործընկերությանը ձգտող այլ երկրների հետ փոխգործակցության ակտիվացում
Միությանը կից դիտորդ պետությունների (այսուհետ՝ դիտորդ պետություններ) հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացում
համակարգային երկխոսության զարգացում Եվրասիայի առանցքային ինտեգրացիոն և միջպետական միավորումների՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) հետ, այդ թվում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ- ՇՀԿ- ՀԱԱՊԱ ինտեգրացիոն ուրվագծի տնտեսական չափումը, ինչպես նաև այլ շահագրգիռ գործընկերների հետ՝ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակով, այդ թվում՝ Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի համատեքստում.
համագործակցության զարգացում անդամ պետությունների տնտեսական շահերի տեսանկյունից այլ հեռանկարային միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ու միջպետական միավորումների և երրորդ երկրների, զարգացման ֆինանսական ինստիտուտների հետ, այդ թվում՝ հուշագրերի ստորագրման, առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման միջոցով, ինչպես նաև այն արտասահմանյան գործընկերների հետ առևտրատնտեսական փոխգործակցության ինտենսիվացում, որոնց հետ կնքվել են այդ առևտրային համաձայնագրերը և ստորագրվել են հուշագրերը.
երրորդ երկրների ակտիվորեն զարգացող շուկաների հետ Միության տրանսպորտային կապվածության բարձրացում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների՝ որպես գլոբալ տրանսպորտային հաղորդակցությունների համակարգի բաղադրիչի զարգացման և բազմակողմանի միջազգային նախագծերի հետ դրանց համակցման միջոցով.
անդամ պետությունների բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ արտաքին տնտեսական գործունեություն վարելու մասով.
Միության միջազգային գործընկերների հետ համագործակցություն՝ գլոբալ մարտահրավերների հետևանքով անդամ պետությունների տնտեսությունների վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված ոլորտներում առաջադեմ ինտեգրացիոն փորձի փոխանակման միջոցով.
միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացում՝ կլիմայական օրակարգի հարցերով բանակցությունների և խորհրդակցությունների անցկացման միջոցով, ներառյալ՝ անդրսահմանային ածխածնային կարգավորման և հասանելի լավագույն տեխնոլոգիաների փոխանակման հարցերը.
Միության՝ որպես տնտեսական ձգողականության բևեռը միջազգային դիրքավորում։
I. Փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների, երրորդ երկրների հետ՝ համագործակցության առկա մեխանիզմների զարգացման նպատակով
2025 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն իսկ ստեղծված մեխանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ ստորագրված հուշագրերի, հռչակագրերի և կնքված առևտրային համաձայնագրերի շրջանակներում (նշված փաստաթղթերի արդիական ցանկը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում), ինչպես նաև նշված փաստաթղթերի իրագործմանն ուղղված պլանների ու ծրագրերի մշակման և իրականացման վրա՝
միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ՝ զարգացման ֆինանսական ինստիտուտները՝
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ, մասնավորապես՝
ՄԱԿ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) հետ՝ տարածաշրջանային տնտեսական փոխգործակցության զարգացման նպատակով՝ տարբեր միջոցառումների, խորհրդակցությունների, սեմինարների, համաժողովների, ֆորումների, կլոր սեղանների և այլ միջոցառումների մասնակցության, համատեղ վերլուծական և այլ ակնարկների նախապատրաստման միջոցով, ներառյալ՝ ուսուցանող նյութերը և ծրագրերը. տրանսպորտի, միջազգային առևտրի, էներգետիկայի ոլորտում տեղեկատվության և առաջադեմ փորձի փոխանակման նպատակով՝ Տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնների համաձայնեցման համար համաշխարհային ֆորումի հետ փոխգործակցությամբ՝ անվավոր տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների սահմանման հարցերով, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման հսկողության (վերահսկողության) հարցերով՝ նորմատիվային կարգավորման հարցերով ստանդարտացման և համագործակցության ոլորտում քաղաքականության մասով ՄԱԿ ԵՏՀ-ի աշխատանքային խմբի նիստերին խորհրդատվական հիմունքներով մասնակցության միջոցով՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերը մշակելիս և արդիականացնելիս միջազգային փորձը հաշվի առնելու համար. Միության վիճակագրական համակարգի զարգացման նպատակով՝ վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտների հիման վրա Միության սոցիալ-տնտեսական զարգացման մասին որակյալ վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու համար՝ միջազգային միջոցառումներին և ՄԱԿ ԵՏՀ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցության միջոցով.
ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՕՏՍՀ) հետ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման նպատակով՝ համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումների մասնակցելու, համատեղ վերլուծական ակնարկներ նախապատրաստելու, «Տնտեսական և կայուն զարգացման համար թվային փոխակերպման ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդում» հետազոտական նախագծի իրագործմանն աջակցելու միջոցով. առաջադեմ միջազգային գործելակերպերի ուսումնասիրման նպատակով՝ ԱԽՕՏՍՀ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցելու միջոցով, այդ թվում՝ ԱԽՕՏՍՀ-ի էներգետիկայի հարցերով կոմիտեի նիստերին՝ էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում Միության փորձի առաջխաղացման մասով, ԱԽՕՏՍՀ-ի տրանսպորտի հարցերով կոմիտեի նիստերին՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում Միության փորձի առաջխաղացման մասով, ԱԽՏՍՀ-ի առևտրի և ներդրումների հարցերով կոմիտեի նիստերին՝ անդրսահմանային անթուղթ առևտրի ոլորտում առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման նպատակով, ԱԽՏՍՀ-ի վիճակագրության հարցերով կոմիտեի նիստերին՝ Միության վիճակագրական համակարգի զարգացման նպատակով՝ հաշվի առնելով վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները՝ համատեղ միջազգային միջոցառումներ կազմակերպելու միջոցով, ինչպես նաև ԱԽՕՏՍՀ-ի այլ աշխատանքային մարմինների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին առնչվող նիստերին մասնակցելու միջոցով. աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում տարածաշրջանային նախագծերին և միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ Միության աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկայի հետագա կատարելագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցների իրագործմանն աջակցելու համար.
ՄԱԿ-ի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կապերի հաստատման, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման նպատակով՝ միջոցառումներին համատեղ մասնակցության և վերլուծական հետազոտությունների անցկացման միջոցով.
ՄԱԿ ԵՏՀ-ի, ԱԽՕՏՍՀ-ի և ԼԱԿՏՀ-ի հետ՝ ԵԱՏՄ-ի տարածաշրջանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում եվրասիական տնտեսական ինտեգրման ներդրման առաջխաղացման և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման մասով, այդ թվում՝ կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի տարածաշրջանային ֆորումներին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո՝ կայուն զարգացմանը նվիրված՝ բարձր մակարդակի քաղաքական ամենամյա ֆորումին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ իր իրավասության սահմաններում և ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված ուղղություններով մասնակցության միջոցով.
Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) հետ՝ առևտրային քաղաքականության ոլորտում միջազգային օրակարգի հարցերով երկխոսության զարգացման նպատակով՝ աշխատանքային մարմինների նիստերին, փորձագետների խորհրդակցություններին, համաժողովներին, ֆորումներին և ՄԱԱԶՀ-ի հարթակներում անցկացվող այլ միջոցառումների, ինչպես նաև ՄԱԱԶՀ-ի նախաձեռնություններին մասնակցելու միջոցով. էլեկտրոնային և թվային առևտրի համակարգման բնագավառում փորձի փոխանակման և համաշխարհային լավագույն գործելակերպերի ուսումնասիրման նպատակով. անդամ պետությունների տնտեսության և փոխադարձ առևտրի վրա արգելքների ազդեցության գնահատման, ոչ սակագնային կարգավորման միջոցների, դրանց դասակարգման, անդամ պետությունների տնտեսության և առևտրի վրա ոչ սակագնային կարգավորման միջոցների ազդեցության գնահատման վերաբերյալ տվյալների հավաքագրման նպատակով. համաշխարհային լավագույն գործելակերպերի և առևտրատնտեսական վեճերի լուծման (մեդիացիայի) մեխանիզմների օգտագործման հնարավոր ուղիների որոշման նպատակով՝ առևտրում արգելքների վերացման, ընդհանուր շուկաների ստեղծման և տնտեսական համագործակցության զարգացման համար. ինտեգրացիոն միավորումների շրջանակներում առևտրում արգելքների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված տեղեկատվական փոխգործակցություն կառուցելիս ՄԱԱԶՀ-ի մեթոդաբանական բազայի կիրառման հարցերով փորձի փոխանակման նպատակով. գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներով ձեռնարկատիրության զարգացման բնագավառում փորձի ուսումնասիրման նպատակով. փորձի փոխանակման նպատակով՝ մրցակցության ոլորտում, այդ թվում՝ Մրցակցային քաղաքականության և իրավունքի հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նստաշրջանների շրջանակներում, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ սպառողների շահերի պաշտպանության համար անդամ պետությունների ընդհանուր մոտեցումների զարգացման նպատակով՝ ՄԱԱԶՀ-ի հարթակում ստեղծված ոլորտային խորհրդատվական մարմինների գործունեությանը, այդ թվում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի նստաշրջաններին մասնակցելու, ինչպես նաև համատեղ թեմատիկ միջոցառումներ անցկացնելու միջոցով. միջազգային ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսության թեմայի առաջխաղացման մասով փորձի փոխանակման նպատակով.
Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ՝ 2014 թվականի հոկտեմբերի 30-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև համագործակցության մասին համատեղ հայտարարությամբ սահմանված ուղղությունների արդիականացման և արդյունավետ երկխոսության շարունակման նպատակով․
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ՝ պարենային ապահովվածությանը հասնելու, գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով, ներառյալ՝ թվային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության, տարածքների բուսասանիտարական և անասնաբուժական անվտանգության ապահովման հարցերով.
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ՝ 2019 թվականի մայիսի 7-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում, ինչպես նաև ի կատարումն Ռազմավարական ուղղությունների 11.7.6 կետի՝ մտավոր սեփականության ոլորտում միջազգային լավագույն գործելակերպերի ուսումնասիրման և Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության և իրավական պահպանության համակարգի կատարելագործման հարցերով առաջարկների նախապատրաստման նպատակով՝ մտավոր սեփականության ոլորտում արդիական հարցերով համատեղ միջոցառումներ կազմակերպելու, վերլուծական և տեղեկատվական նյութեր փոխանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին փոխադարձ մասնակցելու միջոցով.
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ ՄՄԿ-ի կողմից անցկացվող նախագծերին մասնակցելու և Միության աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկայի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ մշակելու, աշխատանքային միգրացիայի ոլորտի իրավական կարգավորման առաջադեմ փորձն ուսումնասիրելու, ինչպես նաև տեղեկատվական և վերլուծական նյութեր փոխանակելու նպատակով.
Էլեկտրատեխնիկական միջազգային հանձնաժողովի (ԷՄՀ) հետ՝ էլեկտրատեխնիկական արտադրանքին ներկայացվող պահանջների սահմանման ոլորտում փորձի փոխանակման և միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև էլեկտրատեխնիկական արտադրանքի տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության դրա գնահատման խնդրահարույց հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով․
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ) հետ՝ սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) միջոցառումների իրականացման ոլորտում Միության համար արդիական հարցերով համագործակցության զարգացման, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ թունավորումների առաջացման և տարածման, ինչպես նաև հանրային առողջապահության ոլորտում մարդու առողջության համար վտանգավոր՝ արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման, միջազգային բժշկասանիտարական կանոնների կատարման, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր արտադրանքի շրջանառությունը թույլ չտալու և հակամանրէային պատրաստուկների նկատմամբ դիմադրողականության առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով՝ ԱՀԿ-ի անդամ պետությունների աշխատանքային խմբերի և խորհրդատվական մարմինների նիստերին մասնակցելու միջոցով, փորձի փոխանակման և Միության մարմինների ակտերի նախապատրաստման շրջանակներում ԱՀԿ-ի առաջարկությունների օգտագործման, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետություններում աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման հարցերով առաջարկների մշակման նպատակով.
ՄԱԿ-ի բանակցային կոմիտեի հետ՝ միջազգային հարկային համագործակցության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաձայնեցման մասով՝ ՄԱԿ-ի բանակցային կոմիտեի՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում արձանագրված հարցերին նվիրված նստաշրջանին որպես դիտորդ Միության մասնակցության միջոցով (անուղղակի հարկերի մասով փորձի ուսումնասիրման նպատակով).
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ 2016 թվականի հունիսի 17-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված իրավասության շրջանակներում՝ ՀՄԿ-ի կողմից անցկացվող միջոցառումներին, այդ թվում՝ ՀՄԿ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցության միջոցով՝ մաքսային կարգավորման առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման և մաքսային կարգավորման ոլորտում Միության փորձի առաջխաղացման նպատակով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ Միության իրավասության սահմաններում ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցելու միջոցով, ներառյալ՝ Միության, ԱՀԿ-ի աշխատանքային խմբերի և կոմիտեների իրավասությանը վերապահված միջոցների մասով ԱՀԿ-ի վեճերի լուծման հարցերով մարմնի նիստերը, որոնց ընթացքում քննարկվում են առևտրային քաղաքականության, ներքին շուկայի պաշտպանության, առևտրում տեխնիկական արգելքների վերացման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման, գյուղատնտեսության հարցերը, ներառյալ՝ ներքին աջակցությունը և սակագնային քվոտաների վարչարարությունը.
Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) հետ՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի միջազգային կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ առևտրային քաղաքականության հարցերով՝ միջազգային և տարածաշրջանային առևտրի ընդլայնման համար պայմաններ ստեղծելու նպատակով.
Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) հետ՝ մրցակցության հարցերով համաշխարհային հարթակում Հանձնաժողովի դիրքավորման նպատակով՝ տվյալ ոլորտում Միության փորձը ներկայացնելու, աշխատանքային խմբերի գործունեությանը, փաստաթղթերի մշակմանը և այլ նախագծերի մասնակցելու միջոցով.
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի (ԵԱԽ) հետ՝ 2021 թվականի փետրվարի 12-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի միջև փոխըմբռնման հուշագրին համապատասխան
Հարկերի և ներդրումների միջազգային կենտրոնի (ՀՆՄԿ) հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ թեմատիկ հանդիպումների և կլոր սեղանների անցկացման միջոցով՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին համապատասխան․
«Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի (ՊԳԿ-ի/ԱՀԿ-ի) հետ՝ սննդամթերքի ստանդարտների մշակման հարցերով՝ այն միջազգային ստանդարտների, մեթոդական ցուցումների, նորմերի և կանոնների մշակման միջոցառումներին մասնակցելու միջոցով, որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության ապահովմանը և որակի բարձրացմանը, ինչպես նաև խոչընդոտների վերացմանը՝ պարենային ապրանքների բարեխիղճ առևտրի համար.
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) հետ՝ ԿԱՀԿ-ի միջազգային ստանդարտները կիրառելու և անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման ու մշակման ոլորտում Միության մարմինների ակտերը նախապատրաստելիս դրանք հաշվի առնելու հարցերով՝ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների ներբերումից և տարածումից անդամ պետությունների տարածքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու և կենդանական ծագման արտադրանքի անվտանգությանը ներկայացվող անասնաբուժասանիտարական պահանջներն օպտիմալացնելու նպատակով՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող նստաշրջաններին, նիստերին և սեմինարներին մասնակցելու միջոցով.
Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության և դրա տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման ոլորտում Միության համար արդիական հարցերով գիտամեթոդական և փորձագիտական ներուժի զարգացման, Միության մարմինների ակտերի նախապատրաստման շրջանակներում կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման նպատակով՝ համատեղ միջոցառումներին մասնակցելու, տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև ԲԿՊՄԿ-ի բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում նոր միջազգային ստանդարտների մշակման և գործող միջազգային ստանդարտների վերանայման հարցերով՝ անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկները հաշվի առնելու միջոցով.
Շաքարի միջազգային կազմակերպության (ՇՄԿ) և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի (ՑՄԽ) հետ՝ շաքարի և ցորենի շուկաներում նոր միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասով․
Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության (ՊԱԻԿ) հետ՝ գյուղատնտեսության կայուն զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության և շուկաների հավասարակշռված զարգացման հարցերով փոխգործակցության կազմակերպման նպատակով.
Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (ԱՏՄՄ), Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՈւՀԿ), Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհրդի (ԱԵՓՄՀԽ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱվԿ), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ՕՏՄԱ), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններն ու խնդիրներն իրագործելիս համաշխարհային ինտեգրացիոն փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը կիրարկելու նպատակով, ներառյալ՝ տրանսպորտային և լոգիստիկ գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրումը.
Կապի բնագավառում տարածաշրջանային ընկերակցության (ԿՏԸ) հետ՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում տեղեկատվության և առաջադեմ փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ խորհրդակցությունների, սեմինարների, նիստերի, գիտաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացման միջոցով.
Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) հետ՝ կենսաթոշակային ապահովման ոլորտում միջազգային լավագույն գործելակերպերի կիրառման նպատակով.
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ՝ ինտեգրացիոն բնույթի նախագծերի ֆինանսավորման մասով առաջարկների նախապատրաստման, նշված նախագծերի իրագործման աջակցման միջոցով.
այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, որոնց հետ Հանձնաժողովը ձևայնացրել է փոխգործակցությունը.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ՝ անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող՝ ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների միջև բազմակողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու նպատակով՝ միջոցառումներին փոխադարձ մասնակցության, այդ թվում՝ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ, Միության իրավունքի ակտերի նախագծերի դրույթների և ԱՊՀ շրջանակներում մշակվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների միջև հնարավոր հակասությունների (կոլիզիաների) վերացման հարցերով խորհրդակցությունների անցկացման միջոցով, երկու միավորումների ինտեգրացիոն ներուժի բարձրացման, տեխնիկական կանոնակարգմանը և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառմանն առնչվող հարցերով մոտեցումների զուգակցման, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով, մասնավորապես՝
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հետ՝ համատեղ միջոցառումների անցկացման, փորձի փոխանակման միջոցով օգտագործողների համար վիճակագրական տվյալների հասանելիության բարձրացման, տվյալների մատակարարների ծանրաբեռնվածության նվազեցման և Միությունում վիճակագրական տեղեկատվության բարձր որակի ապահովման հարցերով համագործակցության զարգացման նպատակով, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական մեթոդաբանության ներդաշնակեցման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության բարձրացման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և տարածման համար թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման հարցերով.
ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի (ՄՄՂԽ) հետ՝ աշխատանքային միգրացիայի ոլորտում փորձի փոխանակման նպատակով.
ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով տեղեկատվության փոխանակման, համատեղ թեմատիկ հանդիպումների և կլոր սեղանների անցկացման միջոցով՝ Միության մասին պայմանագրին համապատասխան.
Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հետ՝ իրավակիրառ պրակտիկային, շուկաների վերլուծությանը, ինչպես նաև մրցակցային իրավունքի կատարելագործմանը վերաբերող հարցերով փորձի փոխանակման նպատակով՝ միջոցառումներին, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննության շտաբի կողմից կազմակերպվող միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների ապահովագրական վերահսկողության մարմինների ղեկավարների միջպետական համակարգող խորհրդի հետ՝ համատեղ միջոցառումներ, համաժողովներ, ֆորումներ անցկացնելու միջոցով անդամ պետությունների ապահովագրական օրենսդրությունը ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին և դրա զարգացման համար ընդունված միջազգային պայմանագրերին և Միության մարմինների ակտերին համապատասխան ներդաշնակեցնելու նպատակով.
ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի (ԱՊՀ ՄՊԽ) հետ՝ միջպետական ստանդարտների պլանավորման, մշակման, ընդունման, կիրառման և ժամանակակից գիտատեխնիկական մակարդակի վրա դրանց պահպանման մասով, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար միջպետական ստանդարտների կիրառման հետագա ընդլայնման նպատակով՝ այդ տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերը համալրելու միջոցով.
ԱՊՀ մասնակից երկրների անասնաբուժության բնագավառում համագործակցության հարցերով միջկառավարական խորհրդի, Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներբերումից և տարածումից ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության հիմնախնդիրների հարցերով համակարգող խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհրդի (ԲԿՀԽ) և ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական խորհրդի հետ՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ համատեղ միջոցառումներին և աշխատանքային մարմինների նիստերին մասնակցելու միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման հարցերով լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հետ՝ համատեղ միջոցառումներ, համաժողովներ, ֆորումներ անցկացնելու միջոցով արժեթղթերի շուկայի ոլորտում օրենսդրությունը ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին և դրա զարգացման համար ընդունված միջազգային պայմանագրերին և Միության մարմինների ակտերին համապատասխան ներդաշնակեցնելու նպատակով.
ԱՊՀ համակարգող տրանսպորտային խորհրդակցության հետ՝ տրանսպորտում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման մասով համագործակցության զարգացման և փորձի փոխանակման, տրանսպորտային գործունեության թվայնացման, միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման նպատակով.
Միութենական պետության մշտական կոմիտեի հետ՝ տեղեկատվության փոխանակման նպատակով.
ՇՀԿ-ի հետ՝ ավելի սերտ գործնական համագործակցություն հաստատելու, ՇՀԿ-ի թեմատիկայով անդամ պետությունների միջոցառումների շրջանակներում հարթակների փոխգործակցության ներուժը բացահայտելու նպատակով՝ անդամ պետությունների և ՇՀԿ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, գործարար համայնքների, ինչպես նաև փորձագիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) հետ՝ բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, տնտեսության և ֆինանսների, տրանսպորտի և փոխադրումների, թվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, առևտրային քաղաքականության ոլորտներում ավելի սերտ գործնական փոխգործակցություն հաստատելու նպատակով.
ՀԱԱՊԱ-ի հետ՝ ՀԱԱՊԱ-ի քարտուղարության հետ երկխոսության խորացման և ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ մաքսային կարգավորման, տրանսպորտի և լոգիստիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, առևտրի ընթացակարգերի պարզեցման, տեխնիկական կանոնակարգման, ներքին շուկաների գործունեության, թվային էկոնոմիկայի և էլեկտրոնային առևտրի զարգացման, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, սպառողների իրավունքների պաշտպանության, մրցակցության ոլորտներում և Միության իրավասության շրջանակներում փոխգործակցության այլ ասպեկտներով՝ լավագույն ինտեգրացիոն գործելակերպերի փոխանակման, կանոնավոր խորհրդակցությունների անցկացման և երկու միավորումների գծով միջոցառումներին մասնակցության, անդամ պետությունների և ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունների գործարար համայնքների կոնտակտներին աջակցության միջոցով, այդ թվում՝ համաժողովների և այլ համատեղ միջոցառումների հարթակներում՝ հաշվի առնելով հեռանկարում ԵԱՏՄ-ի և ՀԱԱՊԱ-ի համագործակցությունը ոլորտային կամ երկխոսային տնտեսական գործընկերության մակարդակին հասցնելը.
Աֆրիկյան միության (Աֆրոմիություն) հետ՝ Աֆրոմիության և Աֆրիկայի առանձին պետությունների հետ Միության և դրա անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը համալիր աջակցության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության հանձնաժողովի միջև փոխգործակցության նոր հուշագրի կնքման մասով աշխատանքների ակտիվացման, համատեղ միջոցառումների անցկացման միջոցով գործարար շրջանակների միջև երկխոսության զարգացմանն աջակցության, Աֆրոմիության անդամ պետություններում կազմակերպվող գործարար առաքելություններում Հանձնաժողովի, անդամ պետությունների լիազորված մարմինների և գործարար կառույցների ներկայացուցիչների մասնակցության, անդամ պետությունների տարածքներում անցկացվող կոնգրեսացուցահանդեսային միջոցառումներին Աֆրոմիության և Աֆրոմիության անդամ պետությունների ներկայացուցիչների ներգրավման, Աֆրոմիության անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջոցառումներին Հանձնաժողովի, ինչպես նաև անդամ պետությունների պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցության միջոցով.
Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) հետ՝ մրցակցային քաղաքականության և իրավակիրառման բնագավառում՝ մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փորձի փոխանակման, մրցակցության խթանման և համատեղ միջոցառումներին մասնակցության միջոցով՝ 2022 թվականի հուլիսի 21-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արևելյան ու Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման հուշագրի շրջանակներում.
Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հետ՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման, Միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրի զարգացման ու բազմազանեցման նպատակով՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության հուշագրին համապատասխան հիմնադրված՝ Առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի գործունեության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով.
Լատինաամերիկյան և կարիբյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ) հետ՝ ինստիտուցիոնալ փոխգործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային ինտեգրման զարգացման ու ներառական տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ համատեղ սեմինարների անցկացման և ինտեգրման բնագավառում փորձի փոխանակման միջոցով, այդ թվում՝ ինտեգրման էֆեկտների չափման հարցերով, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում.
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության (SIECA) հետ՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների և անդամ պետությունների միջև առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցության նպատակով՝ ինտեգրման բնագավառում փորձի փոխանակման համար համատեղ միջոցառումների անցկացման միջոցով.
Խաղաղօվկիանոսյան դաշինքի հետ՝ ինտեգրացիոն փորձի փոխանակման, համագործակցության փոխշահավետ ուղղությունների ուսումնասիրման նպատակով, այդ թվում՝ անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ուղղակի շփումների զարգացման, համատեղ միջոցառումների և բիզնես ֆորումների անցկացման միջոցով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով.
Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության հետ՝ համագործակցության զարգացման նպատակով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման բնագավառում փորձի փոխանակման համար համատեղ միջոցառումների, գործարար համայնքի հետ երկխոսության անցկացման միջոցով.
դիտորդ պետությունների հետ՝
Ուզբեկստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության հետ՝ փոխգործակցության հուշագրերի և համատեղ գործողությունների պլանների շրջանակներում՝ գործարար համայնքների միջև երկխոսության ակտիվացման և համատեղ աշխատանքային խմբերի նիստերի օրակարգի իրագործման նպատակով, ինչպես նաև Միությանն առընթեր դիտորդ պետության ինստիտուտի զարգացման համատեքստում.
երրորդ երկրների հետ՝
Արգենտինայի Հանրապետության, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունգարիայի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Կորեայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Նիկարագուայի Հանրապետության, Պերուի Հանրապետության, Մյանմայի Միության Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների, Էկվադորի Հանրապետության, Չիլիի Հանրապետության, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնց պետական իշխանության մարմինների հետ Հանձնաժողովը ստորագրել է հուշագրեր՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝ շեշտը դնելով ճյուղային փոխգործակցության զարգացման վրա, այդ թվում՝ հուշագրերի իրագործման մասով միջոցառումների պլանների ձևավորման և երկարաձգման (անհրաժեշտության սահմանման դեպքում), համատեղ աշխատանքային խմբերի նիստերի անցկացման գործելակերպի զարգացման և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների՝ դրանց աշխատանքներին մասնակցության համար ներգրավման միջոցով.
Եգիպտոսի Արաբական Հանրապետութան, Ինդոնեզիայի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ համապատասխանաբար ազատ առևտրի մասին համաձայնագրեր և տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների, համապատասխան համաձայնագրերը կնքելու և ուժի մեջ մտնելու ապահովման շրջանակներում.
Մոնղոլիայի հետ՝ ժամանակավոր առևտրային համաձայնագիր կնքելու և ուժի մեջ մտնելու աշխատանքներ կատարելու միջոցով.
Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու աշխատանքներ կատարելու միջոցով, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ փոխգործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը մշակելու նպատակով.
Հնդկաստանի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցային գործընթացն ակտիվացնելու նպատակով՝ Հնդկաստանի Հանրապետության կողմից բովանդակային բանակցություններ սկսելու պատրաստակամության դեպքում։
Ընդ որում, Միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործումն ապահովվում է միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումներին համապատասխան.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ՝ Համատեղ հանձնաժողովի և այն աշխատանքային մարմինների շրջանակներում փոխգործակցության միջոցով, որոնց ստեղծումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով, այդ թվում՝ Համատեղ հանձնաժողովի կողմից 2023 թվականի փետրվարի 16-ին ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման պլանի («ճանապարհային քարտեզի») իրագործման միջոցով. Միության ու դրա անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության ուղղությունների ընդլայնման միջոցով՝ համագործակցության ոլորտային օրակարգի, առևտրի ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև չինական շուկա անդամ պետությունների ապրանքների հասանելիության ապահովման մասով, այդ թվում՝ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման հնարավորության հարցը մշակելու և ՉԺՀ-ում անդամ պետությունների բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով. ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության համբավի ամրապնդման խնդիրներին համապատասխանող՝ ոլորտային համագործակցության այն առաջնահերթ նախագծերի ցանկի (ինտեգրացիոն նախագծերի տվյալների բանկի) իրագործման ընթացքի մշտադիտարկման միջոցով, որոնք իրագործվում և պլանավորվում են իրագործվել Համատեղ հանձնաժողովի եվրասիական մասով համաձայնեցված՝ Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի հուշագրի իրագործման միջոցով՝ քննություն անցկացնող մարմինների միջև քննությունների մեթոդաբանական ու ընթացակարգային ասպեկտների մասով երկխոսության հաստատման և առևտրային պաշտպանության միջոցների ոլորտում արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման նպատակով. արդյունաբերության ոլորտում ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության ամրապնդման խնդիրներին համապատասխանող համատեղ նախաձեռնությունների արդիականացման և մշակման միջոցով. մաքսային կարգավորման հարցերով փոխգործակցության միջոցով, ներառյալ՝ թվային (մտավոր) մաքսատան ինստիտուտի զարգացումը. մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ենթակոմիտեի գործունեության շրջանակներում ժամանակակից մաքսատան գործունեության մեջ հեռանկարային թվային տեխնոլոգիաների ներդրման մասով փորձի փոխանակման միջոցով. ֆինանսական շուկաների կարգավորման և վերահսկողության ոլորտում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակման և համագործակցության զարգացման միջոցով. «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության միջոցով՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման արագացման և հետագա գործնական իրագործման միջոցով. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության միջև մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման բնագավառում համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին» 2021 թվականի նոյեմբերի 16-ի հուշագրի իրագործման միջոցով, ինչպես նաև պետական գնումների հարցերով երկխոսության զարգացման միջոցով.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության հետ՝ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերին համապատասխան (Սինգապուրի Հանրապետության համար՝ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից)՝ ապրանքների առևտրի զարգացմանն աջակցելու, ինչպես նաև փոխադարձ տնտեսական և առևտրային համագործակցությանն օժանդակելու նպատակով։
Բացի այդ, համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ զարգանալու է մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման և հետագա գործնական իրագործման միջոցով, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին կնքված արձանագրությունների գործնական իրագործման միջոցով։
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով, ներառյալ՝ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով է ձգտում զարգացնել կապերը
Կշարունակվի փոխգործակցության զարգացման համար ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքը՝
միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ՝ զարգացման ֆինանսական ինստիտուտները՝
ՄԱԿ-ի քարտուղարության հետ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, համատեղ միջոցառումներին և հետազոտություններին մասնակցության, տնտեսական կայունության և սոցիալական բարեկեցության ապահովման, տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված ծրագրերի իրագործման միջոցով առևտրատնտեսական հարցերով փոխգործակցության զարգացման նպատակով. SDMX միջազգային ստանդարտի հիման վրա Միության վիճակագրական գործելակերպում միջազգային վիճակագրական ստանդարտների և դասակարգումների, թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերով (վիճակագրական տվյալների և մետատվյալների փոխանակում)՝ ինտերակտիվ ձևաչափով վիճակագրական տվյալների բազաներին օգտվողների հասանելիությունն ապահովելու նպատակով.
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների թեմատիկայի և ՄԱԿ-2030 օրակարգի իրագործման հարցում տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների ներդրման, ինչպես նաև այլ առաջատար գլոբալ նախաձեռնությունների իրագործման համատեքստում, այդ թվում՝ Միացյալ ազգերի կազմակերպության 1992 թվականի մայիսի 9-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և 2015 թվականի դեկտեմբերի 12-ի Փարիզյան համաձայնագրին համապատասխան կլիմայի փոփոխության բացասական հետևանքների հետ պայքարի մասով, ինչպես նաև անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ այն միջոցառումների իրագործման միջոցով, որոնք ուղղված են Միության կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին (ՄԱԿ ԳՎ) առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը.
Աֆրիկայի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԱՏՀ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կապերի հաստատման և փոխգործակցության զարգացման նպատակով, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրման զարգացման, առևտրի, ենթակառուցվածքի և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասով փորձի փոխանակման ոլորտներում.
ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) հետ՝ դրա փորձագիտական ներուժին հասանելիություն ստանալու նպատակով՝ էլեկտրոնային և թվային առևտրի զարգացման հարցերով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և Հանձնաժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի հետ առևտրային քաղաքականության հարցերով համագործակցության ակտիվացման նպատակով.
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ՝ մրցակցության ոլորտում արդեն հաստատված համագործակցության շրջանակներում՝ միջոցառումներին և ուսուցողական ծրագրերին, ինչպես նաև մրցակցության ոլորտում ՏՀԶԿ-ի աշխատանքին մասնակցելու միջոցով.
Աֆրիկայի արտահանման-ներմուծման բանկի հետ (Աֆրարտներբանկ)՝ աֆրիկյան ուղղությամբ Միության միջազգային համագործակցության ակտիվացման նպատակով՝ անդամ պետությունների և Աֆրոմիության անդամ պետությունների ապրանքաշրջանառության ծավալների աճին աջակցելու և առևտրում տեխնիկական արգելքները վերացնելու, աֆրիկյան տարածաշրջանում Միության դրական կերպարի առաջխաղացմանն ուղղված թեմատիկ միջոցառումներ անցկացնելու հարցերով արդյունավետ փոխգործակցություն կառուցելու համար.
Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի (ԱՎՄԱ) և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (ԻՕՍԿՕ) հետ՝ ֆինանսական շուկաների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացման առնչությամբ՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպերը և ԱՎՄԱ-ի ու ԻՕՍԿՕ-ի սկզբունքները՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված նորմերի և պահանջների մոտարկման նպատակով.
Բորսաների համաշխարհային ֆեդերացիայի (ԲՀֆ) հետ՝ բոլոր բաժնետերերի համար հավասար իրավունքների ապահովման և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կառույցների համակարգման, արժեթղթերի առևտրի կարգավորման, բորսայական գործի տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև ֆոնդային շուկայի վրա ազդեցության քաղաքականության ձևավորման նպատակով՝ արժեթղթերի և ածանցյալ գործիքների առևտրի միջազգային կազմակերպիչների հետ փոխգործակցության, համատեղ միջոցառումների, համաժողովների և ֆորումների անցկացման միջոցով.
Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ միջազգային համագործակցության զարգացման համար՝ ֆինանսական շուկաների կարգավորման հարցերով խորհրդակցություններ անցկացնելու միջոցով.
Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկական համակարգող խորհրդի (ԿԱ ԷՀԽ) հետ՝ այն պետությունների հետ փոխգործակցության փորձն ուսումնասիրելու համար, որոնց էներգահամակարգերն աշխատում են Կենտրոնական Ասիայի միավորված էլեկտրաէներգետիկական համակարգի շրջանակներում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում տեխնոլոգիական նորմատիվ փաստաթղթերը մշակելիս օգտագործելու նպատակով.
Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի (ICAR) հետ՝ անդամ պետությունների կողմից որպես անդամ պետությունների տարածքներում տոհմային գործի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործոն համընդհանուր ճանաչված առաջարկությունների և մեթոդիկաների ներդրման մասով.
Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) հետ՝ գազի ոլորտում բազմակողմանի համագործակցության զարգացման նպատակով՝ համաշխարհային լավագույն գործելակերպերն ուսումնասիրելու և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքում ստացված փորձն օգտագործելու, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների համատեղ միջազգային միջոցառումներին մասնակցելու միջոցով.
ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի (ԱՊՀ ԷԷԽ) հետ՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով.
միջպետական և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝
ԲՐԻԿՍ-ի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով սահմանված ոլորտներում (առևտրային քաղաքականություն, առևտրի կարգավորում, թվային տնտեսության զարգացում, մաքսային վարչարարություն, արդյունաբերական համագործակցություն, տրանսպորտ և էներգետիկա) փոխգործակցության զարգացման նպատակով՝ ինտեգրացիոն լավագույն գործելակերպերի փոխանակման, ԲՐԻԿՍ-ի օրակարգի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում՝ ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև երկխոսության զարգացմանը նվիրված կոնգրեսացուցահանդեսային միջոցառումների շրջանակներում համատեղ միջոցառումների, կլոր սեղանների անցկացման միջոցով.
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) հետ՝ համագործակցության հուշագրի ստորագրման նպատակով (ՊԾԱՊՀԽ-ի կողմից այդ նախաձեռնությանը հավանություն տալու դեպքում).
Մեր Ամերիկայի ժողովուրդների բոլիվարական դաշինքի՝ Ժողովուրդների առևտրային պայմանագրի (ԱԼԲԱ ԺԱՊ) հետ՝ երկխոսության զարգացման և ինտեգրացիոն օրակարգի մասով փորձի փոխանակման նպատակով՝ երկկողմանի սեմինարներ և շնորհանդեսներ անցկացնելու միջոցով.
Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ), Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի (ԼԱԻԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ), Արաբական Մաղրիբի Միության, Արաբական Համագործակցության Խորհրդի, Արևելյան Աֆրիկայի համայնքի (ԱԱՀ), Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության (ԱԱՏԱՄ), Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ԱԱԵՏՀ), Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ԿԱՊՏՀ), Հարավային Աֆրիկայի մաքսային միության (ՍԱԿՈՒ), Աֆրիկա մայրցամաքի ազատ առևտրի գոտու (ԱՄԱԱԳ), Հարավաֆրիկյան զարգացման համայնքի (ՀԱԶՀ) և այլ ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով սահմանված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ կայուն զարգացման ուղղություններով համագործակցության հաստատման և զարգացման նպատակով.
Ասիայում համագործակցության երկխոսության (ԱՀԵ) հետ՝ անդամ պետությունների և ԱՀԵ-ի մասնակից երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձ հետաքրքրության ոլորտները սահմանելու, ինչպես նաև Հանձնաժողովի և ԱՀԵ-ի քարտուղարության միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը քննարկելու նպատակով.
Եվրոպական միության (ԵՄ) հետ՝ քանի որ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով երկխոսության զարգացման հարցում հետաքրքրվածությունը պահպանվում է․ Երկխոսությունը վերսկսելու դեպքում կշարունակվի Հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ մասնագիտացված մարմինների միջև համագործակցությունը.
երրորդ երկրների հետ՝
Միության անդամ չհանդիսացող՝ ԱՊՀ այն շահագրգիռ մասնակից պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ դրանց հետ հարաբերությունների ձևայնացման միջոցով.
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Բահրեյնի Թագավորության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Բրունեյ Դարուսսալամի Պետության, Հասարակածային Գվինեայի Հանրապետության, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության, Վրաստանի, Իրաքի Հանրապետության, Կատարի Պետության, Կոստա-Ռիկայի Հանրապետության, Քուվեյթի Պետության, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Մալայզիայի, Մեքսիկայի Միացյալ Նահանգների, Մոզամբիկի Հանրապետության, Նամիբիայի Հանրապետության, Օմանի Սուլթանության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Սուդանի Հանրապետության, Ֆիլիպինների Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության, Հարավաֆրիկյան Հանրապետության և այլ երկրների հետ, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների այն անդամ պետությունների հետ, որոնց հետ Միությունը ձևայնացրել է փոխգործակցությունը, և որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ հաշվի առնելով Միության հետ երկխոսություն հաստատելու դրանց առաջարկները և նախաձեռնությունները.
երրորդ երկրների հետ, որոնք Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից կսահմանվեն որպես հեռանկարային՝ դրանց հետ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման տեսանկյունից՝ համապատասխան բանակցությունների նախաձեռնման մեջ փոխադարձ շահագրգռվածության դեպքում.
երրորդ երկրների հետ, որոնք սահմանված կարգով մասնակցում և ներգրավվում են «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրագործման շրջանակներում նախատեսված՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր փոխադարձ մատակարարումների զարգացման մեջ։
* * *
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կշարունակի աշխատանքը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների կապակցման ուղղությամբ՝ տնտեսական փոխգործակցության և Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման գործընթացի առանցքային մասնակիցներից մեկի դիրքավորման մասով՝ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ՀԱԱՊԱ-ի և տվյալ միավորումների անդամ պետությունների, Միջին և Մերձավոր Արևելքի պետությունների և այլ շահագրգիռ գործընկերների հետ համագործակցության ամրապնդման միջոցով, ինչպես նաև Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման միջոցով։
Հանձնաժողովի ջանքերը նաև ուղղված կլինեն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված՝ համագործակցության ոլորտներում միջոցառումների ձևաչափի առաջխաղացմանը՝ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ՀԱԱՊԱ-ի և ԲՐԻԿՍ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանձնաժողովը կշարունակի միջազգային ասպարեզում ներկայացնել անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու առնչությամբ եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության դրական արդյունքները։
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կշարունակի գլոբալ շուկայում Միության ներկայության ընդլայնման աշխատանքը՝ երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների դուրս բերման համար Միության ներուժի արդյունավետ օգտագործման բարձրացմանն ուղղված համակարգային որոշումների մշակման միջոցով, անդամ պետությունների արտահանողների համար նոր շուկաների հասանելիության առավելագույն պարզեցման, տարածաշրջանային և գլոբալ արտադրական շղթաներում դրանց ինտեգրման աշխատանքները։
Երրորդ երկրներ անդամ պետությունների ապրանքների անարգել տեղաշարժի ապահովման և արտաքին շուկաների հետ տրանսպորտային կապվածության կայուն համակարգի ստեղծման նպատակով կշարունակվի Միության տրանսպորտային լոգիստիկ բազմազանեցման աշխատանքը՝ անդամ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման միջոցով, այդ թվում՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, ինչպես նաև «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում։
Զարգացման ինստիտուտների, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ համագործակցության շրջանակներում հիմնական ջանքերն ուղղված կլինեն ինտեգրացիոն բնույթ կրող նախագծերի ֆինանսավորման համար պայմաններ ստեղծելու հնարավորության մշակմանը, նշված ինստիտուտների մանդատների շրջանակներում ծրագրերի և նախագծերի առաջխաղացմանը, նոր տրանսպորտային լոգիստիկ ուղղությունների ստեղծմանը, ինչպես նաև անդամ պետությունների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Կշարունակվի աշխատանքն արտաքին տնտեսական գործունեություն վարելու մասով անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային ընթացակարգերի պարզեցումը, ինչը կնպաստի ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանն արտաքին շուկաներ։
Հանձնաժողովը սահմանված կարգով կշարունակի ջանքեր գործադրել Միության միջազգային դիրքավորման ուղղությամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, Աստանայի միջազգային ֆորումի, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակներում, Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից կազմակերպվող՝ միջազգային մակարդակի այլ միջոցառումների շրջանակներում, ներառյալ՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական տնտեսական ֆորումը, ինչպես նաև շահագրգիռ ինտեգրացիոն միավորումների, միջազգային և միջկառավարական կազմակերպությունների և երկրների հարթակներում՝ Միության տնտեսական նվաճումների ներկայացման միջոցով։
Կշարունակվի Միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի աշխատանքը՝ միջազգային մրցուղու վրա աշխատանքի կատարելագործման, միջազգային ասպարեզում Միության տնտեսական դիրքերի ամրապնդմանն ուղղված միջոցների մշակման վերաբերյալ առաջարկների մշակման, ինչպես նաև հերթական տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների ձևավորման վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստման մասով։
Միության միջազգային օրակարգի նպատակների և խնդիրների իրագործումը կիրականացվի անդամ պետությունների պետական կառավարման մարմինների հետ փոխգործակցությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: