ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 16 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության պայմանագրերի մասին» 2018 թվականի մայիսի 14-ի համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ճանաչել պարտադիր Եվրասիական տնտեսական միության համար «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության հասցեով ուղարկել Համաձայնագրի 11.2 հոդվածով նախատեսված ծանուցումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ավարտվելու մասին վերջին գրավոր ծանուցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դիվանագիտական ուղիներով ստացվելու օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: