ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1197-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 28-ի N 39-Ա և N 40-Ա որոշումներով Հայաստանի Հանրապետությանը նվիրված, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, գյուղ Նոր Արտամետ հասցեում գտնվող 40,725.0 (քառասուն հազար յոթ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով 0,60349 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21032025-07-0185 վկայական) և Կոտայքի մարզ, համայնք Նոր Հաճն, գյուղ Նոր Գեղի, Նոր Արտամետի խճուղի 2/1 հասցեում գտնվող 303,375.0 (երեք հարյուր երեք հազար երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 0,00683 հա մակերեսով հողամասը (հողամասում առկա է 2023 թ. ինքնակամ կառուցված 10,47 քմ շինություն՝ 1.036.420.0 (մեկ միլիոն երեսունվեց հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07032025-07-0021 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Նոր Հաճն համայնքի ղեկավարի հետ`
1) նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական կարգով հաստատման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |