ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1199-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության, «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի անբաժանելի մաս կազմող և 2014 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված N 3 համաձայնագրի 2-2.1.2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (ՀՎՀՀ՝ 00448268) սեփականության իրավունքով պատկանող ՈՒԱԶ-390945 և ՈՒԱԶ-390995 մակնիշի 75 499 998 (յոթանասունհինգ միլիոն չորս հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժողությամբ 12 միավոր ավտոտրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընդունելու նպատակով մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր, դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ այն կոնցեսիոն ակտիվների կազմում ներառելու և 2008 թվականի փետրվարի 13-ին «Ռուսական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության երկաթուղային համակարգի փոխանցման կոնցեսիոն պայմանագրի շրջանակում կոնցեսիոն պարտավորությունների կատարման համար ընկերության տիրապետմանն ու օգտագործմանը փոխանցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1199-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Ապրանքանիշը, մոդելը |
VIN կոդը |
Նախնական արժեքը, դրամ |
|
1. |
ՈՒԱԶ-390945-552 |
XTT390945M1209119 |
5 750 000,00 |
|
2. |
ՈՒԱԶ -390945-552 |
XTT390945M1209117 |
5 750 000,00 |
|
3. |
ՈՒԱԶ -390995-552-04 |
XTT390995M1202342 |
5 333 333,00 |
|
4. |
ՈՒԱԶ -390995-552-04 |
XTT390955N1200070 |
6 000 000,00 |
|
5. |
ՈՒԱԶ -390945-552 |
XTT390945N1200527 |
6 333 333,00 |
|
6. |
ՈՒԱԶ -390945-552 |
XTT390945N1201426 |
6 333 333,00 |
|
7. |
ՈՒԱԶ -390945-552 |
XTT390945N1201395 |
6 333 333,00 |
|
8. |
ՈՒԱԶ -390945-552 |
XTT390945N1200529 |
6 333 333,00 |
|
9. |
ՈՒԱԶ -390945-552 |
XTT390945N1201394 |
6 333 333,00 |
|
10. |
ՈՒԱԶ 390945-552 |
XTT390945N1212012 |
7 000 000,00 |
|
11. |
ՈՒԱԶ 390945-552 |
XTT390945N1208710 |
7 000 000,00 |
|
12. |
ՈՒԱԶ 390945-552 |
XTT390945N1212013 |
7 000 000,00 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|