ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 749-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակներում ձեռք բերված թվով 7 տրանսպորտային միջոցները և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու համար՝ կազմակերպությունների կանոնադրական խնդիրներից բխող գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների նվիրաբերության պայմանագրի կնքումը, կազմակերպությունների հետ անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը, պետական հաշվառումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց ծախսերն իրականացնելով նախարարության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 749-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
NN ը/կ |
Մակնիշի անվանումը |
Թողարկման տարեթիվը |
Ձեռքբերման տարեթիվը |
Նույնականացման համարը |
Սկզբնական արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
|
«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
1. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000358 |
69,700 ԱՄՆ դոլար |
69,700 ԱՄՆ դոլար |
|
«Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
2. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000364 |
69,700 ԱՄՆ դոլար |
69,700 ԱՄՆ դոլար |
|
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
3. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000365 |
69,700 ԱՄՆ դոլար |
69,700 ԱՄՆ դոլար |
|
«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
4. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000366 |
69,700 ԱՄՆ դոլար |
69,700 ԱՄՆ դոլար |
|
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
5. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000361 |
27,461,800 ՀՀ դրամ |
27,461,800 ՀՀ դրամ |
|
«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
6. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000362 |
27,461,800 ՀՀ դրամ |
27,461,800 ՀՀ դրամ |
|
«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ | ||||||
|
7. |
ՄԱԶ 365022 |
2025 թ. |
2025 թ. |
Y4X343007SB000363 |
27,461,800 ՀՀ դրամ |
27,461,800 ՀՀ դրամ |
(հավելվածը փոփ. 28.08.25 N 1195-Ա)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.08.2025, N 1195-Ա | 12.06.2025, N 749-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|