ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1204-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում ներառված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1204-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Կադաստրային ծածկագիրը |
Հողամասի մակերեսը (հեկտար) |
Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
|
1. |
Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին փողոց 39 հողամաս |
22052025-07-0149 |
07-017-3845-0002 |
0,47266 |
8,875,137 |
|
2. |
Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին փողոց 41 հողամաս |
22052025-07-0134 |
07-017-3834-0002 |
0,2227 |
4,181,638 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
28.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|