ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 745-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 745-Ա

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի`

1. Հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-260-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 745-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետները

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար օրենքով սահմանված

ժամկետով պայմանագրային զինվորական ծառա-

յություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և

Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարության համակարգում կամ Հայաստանի

Հանրապետության ազգային անվտանգության

ծառայության սահմանապահ զորքերում սպայական

պաշտոնի նշանակված սպայական կազմի

զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան

կամ ստորաբաժանված շենքից կառուցվող

բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի

ձեռքբերման նպատակով պետական աջակցու-

թյամբ հիփոթեքային վարկավորման նպատակային

ծրագիրը և հիփոթեքային վարկավորման

պայմանները սահմանելու մասին» Հայաստանի

Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Ներկայացնող՝

Պաշտպանության

նախարարություն

2025

թվականի

սեպտեմբերի

2-րդ

տասնօրյակ

Մինչև 2025

թվականի

հոկտեմբերի

24-ը

Լրացուցիչ

ֆինանսական

միջոցներ չեն

պահանջվում:

«Զինվորական

ծառայության և

զինծառայողի

կարգավիճակի

մասին» օրենքում

փոփոխություններ և լրացում կատարելու

մասին» 2025

թվականի հուլիսի 3-ի ՀՕ-260-Ն օրենքի 2-րդ

հոդվածով

խմբագրված

«Զինվորական

ծառայության և

զինծառայողի

կարգավիճակի

մասին» օրենքի 65-րդ

հոդվածի 2.1-ին մաս

2.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության

նախարարի 2020 թվականի մայիսի 5-ի N 460-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի

նախագծի ընդունում

Ընդունող՝

Պաշտպանության

նախարարություն

 

2025

թվականի

օգոստոսի

3-րդ

տասնօրյակ

Լրացուցիչ

ֆինանսական

միջոցներ չեն

պահանջվում:

«Զինվորական

ծառայության և

զինծառայողի

կարգավիճակի

մասին» օրենքում

փոփոխություններ և լրացում կատարելու

մասին» 2025

թվականի հուլիսի 3-ի ՀՕ-260-Ն օրենքի

1-ին հոդվածով

խմբագրված

«Զինվորական

ծառայության և

զինծառայողի

կարգավիճակի

մասին» օրենքի 28-րդ հոդվածի

4-րդ և 6.1-ին մասեր

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան