ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 735-Ա
ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝
1. Պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով` վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2025 թվականի օգոստոսի 25-28-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (Իջևան), իսկ վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանին՝ 2025 թվականի օգոստոսի 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ (Արարատ):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Գագիկ Իսախանյանի և Դավիթ Գևորգյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականներին՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |