ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 60-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 31-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4,5,6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -30 Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ Լ. ԱՆԱՆՅԱՆ Ն. ՄԵՍՐՈՊՅԱՆ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ Վ. ՄԿՐՏՉՅԱՆ Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ Լ. Գ. ԱՆԱՆՅԱՆ Շ. ԱՐԱՄՅԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Է. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ Ա. ԲԵՅԲՈՒՏՅԱՆ Վ. ԴԱՎԹՅԱՆ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ Ս. ԱԴԱՄՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ Ն. ՄԻՐԶՈՅԱՆ Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս. ՄՈՍՈՅԱՆ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Վ. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
2025թ. օգոստոսի 14 ք. Գյումրի |
|
Հավելված 1-6` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թ.օգոստոսի 14-ի N 60-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|