ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՋՈՅՆԹ ՍԻՍԹԵՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՓԿ N 049 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1801-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.08.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» օգոստոսի 2025 թ.

ք. Երևան

N 1801-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋՈՅՆԹ ՍԻՍԹԵՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՓԿ N 049 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ՋՈՅՆԹ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ 2019 թվականի հուլիսի 4-ին տրված թիվ ՓԿ N 049 լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների կրկնօրինակներ տրամադրելու մասին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Բավարարել «ՋՈՅՆԹ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝

1) «ՋՈՅՆԹ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 4-ին փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության ՓԿ N 049 լիցենզիայի, փոստային կապի ծառայությունների գործունեության ներդիրի՝ N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիրի՝ N 02 կրկնօրինակները:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

8/20/2025

Մ. Հայրապետյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան