ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1182-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 5.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2019 թվականի փետրվարի 14-ին կնքված թիվ 20/0019 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրով անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան, գյուղ Բաղրամյան (Բաղրամյանի շրջան), Պ. Սևակի փողոց 18 հասցեում գտնվող դպրոցի շենքի 1-ին հարկից 332,50 քառ. մետր մակերեսով տարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 13022025-04-0037) հետ վերցնել «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից։
2․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան, գյուղ Բաղրամյան (Բաղրամյանի շրջան), Պ. Սևակի փողոց 18 հասցեում գտնվող 1883,80 քառ. մետր մակերեսով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 13022025-04-0037) և սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի «Բաղրամյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 57․215․1461504, այսուհետ՝ կազմակերպություն)։
3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 1-ի չափագրման արդյունքները, «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2019 թվականի փետրվարի 14-ին կնքված՝ Արմավիրի մարզ, համայնք Բաղրամյան, գյուղ Բաղրամյան (Բաղրամյանի շրջան), Պ. Սևակի փողոց 18 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 20/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր), համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Բաղրամյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Բաղրամյան համայնքի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|