ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3307-Ա |
«18» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԱՄՕ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արփինե Մարտիրոսի Մաթևոսյանի կողմից լիազորված անձ Տիգրան Արմենի Զալինյանի դիմումը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման հավելվածով.
1. «ԱՄՕ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2025 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել 300G01 հաշվառման համարանիշի շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության՝ օգոստոս ամսվա համար սահմանված 50.000 ՀՀ դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Սահմանել, որ «ԱՄՕ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն օգոստոս ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանը ու վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ԱՄՕ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|