ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1160-Լ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1097-02.06.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1097-02.06.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է, որ.
«Էներգետիկայի մասին» օրենքով ամրագրված է նաև ինքնավար էներգաարտադրողի իրավունքը մասնակցել էլեկտրաէներգետիկական շուկային՝ հրաժարվելով այդ կարգավիճակից, որի պարագայում վերջինս օրենքի ուժով ստանում է միկրw էներգաարտադրողի կարգավիճակ։ Հարկ է նշել, որ միկրոէներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիա արտադրող կայանի դրվածքային հզորությունը ևս սահմանափակված է 150 կՎտ-ով, իսկ այդ հզորությունից բարձր դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրությունը ենթակա է լիցենզավորման։
Նախկինում գործող կարգավորումների ուժով, սակայն, ներկայումս առկա են մինչև 500 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողներ, որոնք պայմանավորված միկրոէներգաարտադրողի կայանի հզորության վերոնշյալ սահմանափակմամբ, ըստ էության, զրկված են մեծածախ շուկային մատնանշված ձևով մասնակցելու հնարավորությունից։ Ստացվում է իրավիճակ, երբ միևնույն կարգավիճակն ունեցող, սակայն տարբեր հզորությունների կայաններ շահագործող արտադրողներից մեկը կարող է ինքնաբերաբար՝ իր կարգավիճակից հրաժարվելու ուժով, դառնալ մեծածախ շուկայի մասնակից, իսկ մյուսը՝ այդ շուկային մասնակցելու համար պետք է գործող իրավակարգավորումների համաձայն ստանա էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ հետագայում կրելով լիցենզավորված անձանց համար ամրագրված բոլոր պարտավորությունները։
Վերոգրյալով պայմանավորված առաջարկում ենք՝
1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.1) միկրոէներգաարտադրող՝ մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը` 150 կՎտ-ից մինչև 500 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար էներգաարտադրող կայանում էլեկտրական էներգիա արտադրող անձ.»:
2. Նախագծի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասում «շուկայի կանոններով սահմանված կարգով» բառերը փոխարինել «շուկայի կանոնների համաձայն» բառերով՝ հաշվի առնելով, որ նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն ընթացակարգին, այլև շուկայի մասնակցի կողմից կարգավիճակ ընտրելուն (միկրոէներգաարտադրող կամ որակավորված սպառող)։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|