ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3281-Ա |
«18» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.21/2 ՀԱՍՑԵՈՒՄ «ՎԻՋԻ-Ս» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Վիջի-Ս» ՍՊԸ-ի լ/ա Ռաֆիկ Ազատյանի դիմումը՝ Կովկասյան փողոցի հ.21/2 հասցեում, «Վիջի-Ս» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 607.79քմ մակերեսով տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18122024-01-0042 վկայական/ ենթավարձակալության տալու թույլտվության մասին:
Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 15-ի հ.2221-Ա որոշմամբ՝ Դավթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող, Արաբկիր համայնքի մուտքի կողմից ձախակողմյան բացվածքի ազատ և ոչ հարդարված տարածքի 607.79քմ մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրվել է «ՎԱՎԱՆ» ՍՊԸ-ին։ Նշված որոշման հիման վրա 2008 թվականի սեպտեմբերի 27-ին «ՎԱՎԱՆ» ՍՊԸ-ի հետ կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր /հետագայում՝ 12.08.2024թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով «Վիջի-Ս» ՍՊԸ-ին օտարվել է վերը նշված անշարժ գույքի վարձակալության իրավունքը/:
Հաշվի առնելով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 2.4 կետի 2.4.6 ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածով.
1. Թույլատրել «Վիջի-Ս» ՍՊԸ-ին՝ Կովկասյան փողոցի հ.21/2 հասցեում գտնվող 607.79քմ մակերեսով տարածքը տալ ենթավարձակալության:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|