ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3251-Ա |
«15» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.35-5 ԵՎ Հ.40-2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Չնաշխարհիկ Աճեմյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամասի հ.35-5 (խաղողի այգի) և հ.40-2 (վարելահող) հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 17.02.1995թ. հ.Ա003274 պետական ակտը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամասի հ.35-5 և հ.40-2 հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են համապատասխանաբար` 2722.1քմ և 1826.8քմ, պետական ակտում ամրագրված` 2800.0քմ և 2000.0քմ մակերեսների փոխարեն:
Քննարկվող` 2722.1քմ և 1826.8քմ մակերեսներով հողամասերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.07.2025թ. հ.Ն/38522-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամասի հ.35-5 և հ.40-2 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 2722.1քմ (խաղողի այգի) և 1826.8քմ (վարելահող) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|