ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3228-Ա

«14» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

14.08.2025 թ.

հ. 3228-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Բախշիկ Շաքրոյան

/լիազորված անձ/

Ռոբեն Բուկ

Լորիս Մելիքյան փողոց, հ.77

բնակելի տուն

Ռոբեն Բուկին սեփականության իրավունքով պատկանող, Լորիս Մելիքյան փողոցի հ.77 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.02062020-01-0217, ընդհ. 9.45քմ և 15.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 132.85քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լորիս Մելիքյան փողոց, հ.77/1

01053PJBAWHV

 

2

Բախշիկ Շաքրոյան

/լիազորված անձ/

Ռոբեն Բուկ

Լորիս Մելիքյան փողոց, հ.77

բնակելի տուն

Ռոբեն Բուկին սեփականության իրավունքով պատկանող, Լորիս Մելիքյան փողոցի հ.77 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.02062020-01-0217, ընդհ. 9.45քմ և 15.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 174.75քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լորիս Մելիքյան փողոց, հ.77/2

01053BZHS2LH

 

3

Վարդգես Հովակիմյան

Ներքին Չարբախ 9-րդ փողոց, հ.27/5

հողամաս

Վարդգես Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող, Ներքին Չարբախ 9-րդ փողոցի հ.27/5 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.05082025-01-0086/ բաժանման հատակագծով առանձնացվող 1769.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 9-րդ փողոց, հ.27/6

01113TVHKFQE

 

4

Կառլեն և Գագիկ Կարապետյաններ

Ա. Բակունցի փողոց, հ.5

բնակելի տուն

Կառլեն և Գագիկ Կարապետյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ա. Բակունցի փողոցի հ.5 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.19062024-01-0243/ տրամադրել հասցե՝ Գյուլբենկյան փողոց, հ.40/1

01033TYLTMYH

 

5

«Քոմֆորտ Մեգա Հաուս» ՍՊԸ

Մարշալ Խուդյակովի փողոց, հ.1/8 շենք, հ.81

տարածք

«Քոմֆորտ Մեգա Հաուս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մարշալ Խուդյակովի փողոցի հ.1/8 շենքի հ.81 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.04082025-01-0157/ բաժանման հատակագծով առանձնացվող 174.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.1/8 շենք, շինություն հ.81/1

010233LAZKAH

 

6

Ռաֆիկ Երանոսյան

Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 1-ին մասնաշենք, հ.60 և հ.61

բնակարան

Ռաֆիկ Երանոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.18/4 շենքի 1-ին մասնաշենքի հ.60 և հ.61 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.18122024-01-0567 և հ.18122024-01-0597/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.18/4 շենք, 1-ին մասնաշենք, բն.60-61

01063D9ZTM8F

 

7

Էմմա Դավթյան

/լիազորված անձ/

Ծաղիկ Մուրադյան

Վ. Չարբախ 3-րդ փողոց, հ.64

բնակելի տուն

Ըստ կտակի ժառանգության իրավունքի 05.08.2025թ. հ.7462 վկայագրով Ծաղիկ Մուրադյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վ. Չարբախ 3-րդ փողոցի հ.64 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մարկվարտի փողոց, հ.64/1

01113L3GMPHK

 

8

Գևորգ Գասպարյան

Մանթաշյան փողոց, հ.1

տարածք

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.08.2017թ. հ.3324 վկայագրով, Գևորգ Գասպարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մանթաշյան փողոցի հ.1 հասցեում գտնվող տարածքին /խորդանոց/ տրամադրել հասցե՝ Մանթաշյան փողոց, հ.1 շենք, հ.53/1

01113TVDRLAP

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ