ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2025 թվականի N 143-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
|
15 օգոստոսի 2025 թ. ք. Հրազդան |
|
Հավելված Հրազդան համայնքի ավագանու2025 թվականի օգոստոսի 15-ի N 143-Ն որոշման |
| Հրազդան համայնքի ավագանու |
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.
Որոշման նախագծում փոփոխությունները կատարվել են.
Ծախսային մասում
1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 Արտադպրոցական դաստիարակություն ծրագրի 2025 թվականի տարեկան նախահաշվում «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «323600.0» թիվը փոխարինել «315686.6» թվով, այդ թվում նոր երաժշտական դպրոցի համար նախատեսված «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «302100.0» թիվը փոխարինել «294186.6» թվով:
2. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Նախադպրոցական կրթություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում
«100.0» թիվը փոխարինել «600.0» թվով, ավելացումը կազմում է 500,0 հազար դրամ, որն ուղղվելու է Ջրառատ գյուղի մանկապարտեզի և Հրազդանի թիվ 14 մանկապարտեզի շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն ձեռք բերելուն:
3. 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Օրենսդիր,գործադիր, պետական մարմինների կառավարում և պահպանում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «6050.0» թիվը փոխարինել «6850.0» թվով, այդ թվում Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «50.0» թիվը փոխարինել «850.0» թվով, ավելացումը կազմում է 800,0 հազար դրամ, որն ուղղվելու է մասնագիտական ծառայություն ձեռք բերելու համար, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում «0» թիվը փոխարինել «12000.0» թվով, ավելացվող 12000,0 հազար դրամն ուղղվելու է ծառայողական մեքենա ձեռք բերելուն:
4. 6 բաժնի 6 խմբի 1 դասի 51 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածում «1000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով, ավելացվող 1000,0 հազար դրամ գումարն ուղղվելու է Ռուսաստանի Դաշնությունից Հրազդան քաղաքի բարձրահարկ շենքերի վերելակների մասերի Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծառայություն ձեռք բերելուն:
5. 4 բաժնի 2 խմբի 1 դասի 55 Գյուղատնտեսություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածում «0» թիվը փոխարինել «200.0» թվով` ծառերի համար դեղամիջոց ձեռք բերելու նպատակով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «600.0» թիվը փոխարինել «1000.0» թվով, ավելացումը կազմում է 400,0 հազար դրամ, որն ուղղվելու է ծառերը ջրելու համար պլաստմասե տարրաներ և ջրելու համակարգ ձեռք բերելու:
6. 5 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Աղբահանում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում «3000.0» թիվը փոխարինել «250.0» թվով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «500.0» թիվը փոխարինել «0» թվով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «1000.0» թիվը փոխարինել «0» թվով:
7. 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 Հանգստի և սպորտի ծառայություններ, զբոսայգիների կառուցում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում «2700.0» թիվը փոխարինել «3000.0» թվով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «35000.0» թիվը փոխարինել «376.0» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «13357.0» թիվը փոխարինել «12820.4» թվով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «25000.0» թիվը փոխարինել «39624.0» թվով, ավելացումը կազմում է 14624,0 հազար դրամ, որն ուղղվելու է կառուսելների և մարզասարքերի ձեռքբերմանը, «Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռքբերում» 5511 հոդվածում «0» թիվը փոխարինել «20000.0» թվով, ավելացվող գումարը ուղղվելու է ՄԱԿ-ի կողմից Միկրոշրջան թաղամասի 12-րդ շենքի հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի կառուցման համաֆինանսավորմանը:
8. 5 բաժնի 6 խմբի 1 դասի 55 Թափառող շների վնասազերծում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «10000.0» թիվը փոխարինել «7500.0» թվով:
Բյուջեի թիվը և' եկամտային, և' ծախսային մասում կազմում է «5428606.419»:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2025 թվական: