ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3187-Ա |
«12» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի12.08.2025 թ. հ. 3187-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Հակոբ Մարգարյան |
Շ. Կուրղինյան փողոց, հ.1 շենք, հ.17 |
բնակարան |
Հակոբ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Շ. Կուրղինյան փողոցի հ.1 շենքի հ.17 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07072025-01-0249/ բաժանման հատակագծով առանձնացվող 61.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շ. Կուրղինյան փողոց, հ.1 շենք, բն.17/1 |
01073KYAZ8HF |
|
|
2 |
Արմեն Աբովյան /լիազորված անձ/ Էլմիրա Պողոսյան |
Գ. Մահարու փողոց, հ.70 |
հողամաս |
Էլմիրա Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Մահարու փողոցի հ.70 հասցեում գտնվող /վկ. հ.17112023-01-0221, հող ընդ. համ.՝35.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 22.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Գ. Մահարու փողոց, հ.70/2 |
01053D5BWVFU |
|
|
3 |
Մեսրոպ Վահանյան, Գրիգոր Շահազիզյան և Արթուր Ղազարյան |
Հր. Քոչար փողոց, հ.228 և հ.228/1 |
շինություն |
30.05.2024թ. հ.01/19-Դ-55443-24-246 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Մեսրոպ Վահանյանի, Գրիգոր Շահազիզյանի և Արթուր Ղազարյանի կողմից՝ Հր. Քոչար փողոցի հ.228 և հ.228/1 հասցեներում կառուցված հասարակական շինությանը տրամադրել հասցե՝ Հր. Քոչարի փողոց, հ.40 |
01033B8XGATX |
|
|
4 |
Գուրգեն Անտիկյան /լիազորված անձ/ Խաչատուր Անտիկյան |
Լուկաշինի փողոց, հ.39/29 |
հողամաս |
Խաչատուր Անտիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.39/29 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.12032013-01-2326/ բաժանման հատակագծով առանձնացվող 300.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լուկաշինի փողոց, հ.45/47 |
01013MQ57M4N |
|
|
5 |
Գուրգեն Անտիկյան /լիազորված անձ/ Խաչատուր Անտիկյան |
Լուկաշինի փողոց, հ.39/29 |
հողամաս |
Խաչատուր Անտիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.39/29 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.12032013-01-2326/ բաժանման հատակագծով առանձնացվող 200.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լուկաշինի փողոց, հ.45/48 |
01013HW7XHDX |
|
|
6 |
Վարդան Յայլոյան /լիազորված անձ/ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ |
Լենինգրադյան փողոց, հ.33/2 |
շինություն |
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լենինգրադյան փողոցի հ.33/2 հասցեում գտնվող ավտոսրահի /վկ. հ.21052025-01-0150/ բաժանման հատակագծով առանձնացվող 2122.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լենինգրադյան փողոց, հ.33/4 |
01073TANGARL |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |