ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3216-Ա |
«13» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի օգոստոս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հ.83/18, Գրիբոյեդով փողոցի հ.58, Շիրազ փողոցի հ.38/79, Մանանդյան փողոցի հ.9/5, Եղբայրության փողոցի հ.հ.16, 22/3 և 24/1, Ազատության պողոտայի հ.7/3 և հ.24, Եղ. Թադևոսյան փողոցի հ.12/15, Սայաթ-Նովա պողոտայի հ.հ.23 հ.2, 20/3 և 4, Թումանյան փողոցի հ.34/6, Կոմիտաս պողոտայի հ.1, Ա.Բաբաջանյան փողոցի հ.147 հ.1/1, Մոլդովական փողոցի հ.72 հ.13/1, Աղայան փողոցի հ.19, Բագրատունյաց փողոցի հ.հ.51/2, 20/3 և 17/135, Սեբաստիա փողոցի հ.22, Նորագավիթ 1 փողոցի հ.145/1, Նոր Արեշ 15 փողոցի հ.14, Համբարձումյան փողոցի հ.18/3, Էրեբունի փողոցի հ.30 և հ.26, Լենինգրադյան փողոցի հ.50, Հալաբյան փողոցի հ.11/2, Հասրաթյան փողոցի հ.19/4, Ալմա-Աթայի փողոցի հ.94, Դուրյան փողոցի հ.50/2, Ազատամարտիկների փողոցի հ.34, Անդրանիկ փողոցի հ.158, Մարգարյան փողոցի հ.17 և հ.14, Ազատամարտիկներ և Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկ, Սարյան փողոցի հ.25, Քոչինյան փողոցի հ.11/1, Թբիլիսյան խճուղի հ.7, Արշակունյաց պողոտայի հ.45/1, Սահակ Պարթև փողոցի հ.30, Կորյուն փողոցի հ.5, Մազմանյան փողոցի հ.4, Արտաշիսյան փողոցի հ.58, Նոր Նորք 9-րդ զանգվածի հ.22, Սարկավագի փողոցի հ.4 հ.1/1, Դ.Մալյան փողոցի հ.2 հ.13/1 և Մ.Բաբաջանյան փողոցի հ.3/25 հասցեների դիմաց տեղադրված և պատին ամրացված թվով 49 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության օգոստոս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |