ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 318-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վետֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04427162) 2025 թվականի մարտի 28-ին կնքված՝ N 25/06-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեղվաբուծական ապրանքների և պարագաների մատակարարում՝ 3,273,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գամմա Էլեկտրիկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00098479) 2025 թվականի ապրիլի 21-ին կնքված՝ N 25/11-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում՝ 1,200,731 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 07404587) 2025 թվականի ապրիլի 21-ին կնքված՝ N ՆԱՀՀ-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական նախագծային աշխատանքների կատարման և հեղինակային հսկողության ծառայության մատուցում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 15.08.25 N 555-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

19.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2025, N 555-Ա 19.05.2025, N 318-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան