ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 556-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 378-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 378-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում» բառերը փոխարինել «Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|