ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4670-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3169-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
08.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3169-Ա

«08» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4670-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հեղինե Կիվիրյանի 30.07.2025թ. հ.Դ-82638-25 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024թ. նոյեմբերի 29-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.4670-Ա որոշման հավելվածի 11-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

08.08.2025 թ.

հ. 3169-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի

գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող

հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գևորգ Գրիգորյան

Գ. Բաշինջաղյան փողոց, հ.179/2 և հ.179/3

շինություն

Գևորգ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.179/2 և հ.179/3 հասցեներում գտնվող շինություններին /վկ. հ.10072025-01-0015 և հ.10072025-01-0062/ ըստ միավորման հատակագծի տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.179/2

01013FHYCT2E

 

2

Մարիաննա Գրիգորյան

Կոմիտասի պողոտա, հ.36 շենք, հ.58 և 59

տարածք

Անշարժ գույքի նվիրատվության 22.07.2025թ. հ.5398 պայմանագրով, Մարիաննա Գրիգորյանին նվիրած Կոմիտասի պողոտայի հ.36 շենքի հ.58 և 59 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.36 շենք, շինություն հ.62/1

01033ASLLLNM

 

3

Հեղինե Կիվիրյան

/լիազորված անձ/

Վերգինե Մատենցյան, Սամվել և Անուշավան Խաչատրյաններ

/սեփականատեր/

Թումանյան փողոց,

հ.5 շենք, հ.11

բնակարան

Վերգինե Մատենցյանին, Սամվել և Անուշավան Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Թումանյան փողոցի հ.5 շենքի հ.11 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31012019-01-0203, ընդհ. բաժն. 2.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Թումանյան փողոց, հ.5 շենք, բն.11/1

01063VHZNF72

 

4

Տիգրան Ավագյան

Մ. Սարյան փողոց, հ.20/1 շենք, հ.23

բնակարան

Տիգրան Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.20/1 շենքի հ.23 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.04072025-01-0188, ընդհ. բաժն. 2.30քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.18քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.20/1 շենք, բն.23/1

01063QRFYABG

 

5

Վիգեն Գալստյան

/լիազորված անձ/

Համլետ Սիմոնյան

Ա. Արմենակյան

/Ամառանոցային/ փողոց, հ.219 և Ա. Արմենակյան փողոց, հ.106

բնակելի տուն և հողամաս

Համլետ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Արմենակյան /Ամառանոցային/ փողոցի հ.219 և Ա. Արմենակյան փողոցի հ.106 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30012023-01-0273 և վկ. հ.27012023-01-0242/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, հ.106

01093AVRMGEL

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ