ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 549-Ա
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 12,500,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 549-Ա որոշման |
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Որդան կարմիր միջատի պահպանության նպատակով ցանկապատի կառուցում, որը կնպաստի նրա հիմնական կերաբույսերի՝ որդանախոտի և հարավային եղեգի պահպանությանը։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ (Ֆրիդրիխ-Էբերտ-Անլաժ 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, համայնք՝ Ջրվեժ, գյուղ՝ Ջրվեժ, ՀՎՀՀ՝ 0804807) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
«Որդան կարմիր» պետական արգելավայր, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արազափ և Ջրառատ բնակավայրեր, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
12,500,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը
|
Որդան կարմիր միջատի կերաբույսերի պահպանման համար ցանկապատի կառուցում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ և Ջրառատ բնակավայրերում՝ 12,500,000 դրամ արժողությամբ։ Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ցանկապատի կառուցման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 12,500,000 դրամ արժողությամբ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|