ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3145-Ա |
«06» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի Հ.2255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Արտաշես Մկրտչյանի 31.07.2025 թ. հ.Դ-83052-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2023 թվականի օգոստոսի 1-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2255-Ա որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի06.08.2025 թ. հ. 3145-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Սեդա Հարությունյան Մարգարիտ Խաչատրյան |
Շիրակի փողոց, հ.21 շենք, հ.11ա |
բնակարան |
Անշարժ գույքի նվիրատվության 25.07.2025թ. հ.3186 պայմանագրով, Մարգարիտ Խաչատրյանին նվիրած՝ Շիրակի փողոցի հ.21 շենքի հ.11ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.21 շենք, բն.11/1 |
01113A5ULGV8 |
|
|
2 |
Արտաշես Մկրտչյան /լիազորված անձ/ «ԱՐՏԿՈՄ» ՓԲԸ |
Արցախի փողոց, հ.55 |
հողամաս |
«ԱՐՏԿՈՄ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.55 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.01112023-01-0351/ բաժանման հատակագծով առանձնացվող 21491.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Այվազովսկու փողոց, հ.2 |
01053CUQ38WD |
|
|
3 |
Վրեժ Գևորգյան /լիազորված անձ/ Արմեն Դավիթավյան /սեփականատեր/ |
Դավիթ Հովհաննեսի /Արաբկիր 19-րդ/ փողոց, հ.6 շենք, հ.81
|
բնակարան |
Արմեն Դավիթավյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Հովհաննեսի /Արաբկիր 19-րդ/ փողոցի հ.6 շենքի հ.81 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.05062025-01-0223, ընդհ. բաժն. 5.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 54.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Հովհաննեսի փողոց, հ.6 շենք, բն.81/1 |
01033R8NXHHN |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|