ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ. 4 ՇԵՆՔԻ Հ. 6՝ 53.5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3148-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
06.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3148-Ա

«06» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ. 4 ՇԵՆՔԻ Հ. 6՝ 53.5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անուշ Թաթոսի Հակոբյանի դիմումը` Երևանի Շինարարների փողոցի հ. 4 շենքի հ. 6՝ 53.5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.11.2018թ. հ. 05112018-01-0034 վկայական), Երևանի Շինարարների փողոցի հ. 4 շենքի հ. 6՝ 53.5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ՝ Անուշ Թաթոսի Հակոբյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ