ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
07.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3151-Ա

«07» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

07.08.2025 թ.

հ. 3151-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վիգեն Ավունջյան

Ն. Գոգոլի փողոց, հ.129/2 և հ.129/4

հողամաս

Վիգեն Ավունջյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Գոգոլի փողոցի հ.129/2 և հ.129/4 հասցեներում գտնվող հողամասերին և դրանց վրա առկա շինություններին /վկ. հ.25022025-01-0119 և հ.10062025-01-0306/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.129/2

01123CJMGAKA

 

2

Արամ Խաչատրյան

Հանրապետության փողոց, հ.49 շենք, 1-ին մուտք

նկուղ

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.07.2025թ. հ.18609 վկայագրով, Արամ Խաչատրյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Հանրապետության փողոցի հ.49 շենքի 1-ին մուտքում գտնվող նկուղին տրամադրել հասցե՝ Հանրապետության փողոց, հ.49 շենք, հ.28

01063837NPMV

 

3

Հայկ Ապրեսյան

/լիազորված անձ/

Պետիկ Թովմասյան

Նուբարաշեն 17-րդ փողոց

հողամաս

Նուբարաշեն 17-րդ փողոցում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 30.01.2013թ. հ.295-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Ա-20 թաղամաս, հ.7

01103ZQAFNCT

 

4

Սուսաննա Սիմոնյան, Գևորգ և Տիգրան Նալջյաններ

Այգեստան թաղամաս, 11-րդ փողոց, հ.177/7

բնակելի տուն

Սուսաննա Սիմոնյանին, Գևորգ և Տիգրան Նալջյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Այգեստան թաղամասի 11-րդ փողոցի հ.177/7 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.07022025-01-0020, 244.7քմ և 21.5քմ ընդ. բաժնային հող/ բաժանման հատակագծով առանձնացվող 119.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.177/6

01063R6BYHLB

 

5

Սուսաննա Սիմոնյան, Գևորգ և Տիգրան Նալջյաններ

Այգեստան թաղամաս, 11-րդ փողոց, հ.177/7

բնակելի տուն

Սուսաննա Սիմոնյանին, Գևորգ և Տիգրան Նալջյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Այգեստան թաղամասի 11-րդ փողոցի հ.177/7 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.07022025-01-0020, 244.7քմ և 21.5քմ ընդ. բաժնային հող/ բաժանման հատակագծով առանձնացվող 117.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.177/5

01063P5ECU2N

 

6

Սուսաննա Սիմոնյան, Գևորգ և Տիգրան Նալջյաններ

Այգեստան թաղամաս, 11-րդ փողոց, հ.177/7

բնակելի տուն

Սուսաննա Սիմոնյանին, Գևորգ և Տիգրան Նալջյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Այգեստան թաղամասի 11-րդ փողոցի հ.177/7 հասցեում գտնվող 172.5քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.07022025-01-0020, 308.8քմ սեփական և 21.5քմ ընդ. բաժնային հող/ տրամադրել հասցե՝ Գևորգ Ջահուկյան փողոց, հ.177/4

01063WTDVAUT

 

7

Գագիկ Մշեցյան

Տաշքենդի փողոց, հ.3/2 և հ.3/3

հողամաս

Գագիկ Մշեցյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշքենդի փողոցի հ.3/2 և հ.3/3 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.10072025-01-0087 և վկ. հ.28072025-01-0106 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Տաշքենդի փողոց, հ.3/2

01023P6PFKDB

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ