ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3135-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3135-Ա

«05» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Նարեկ Հակոբջանյան Հուսիկի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ.

1. «Նարեկ Հակոբջանյան Հուսիկի» ԱՁ-ին՝ 2025 թվականի ամառային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի հ.57/1 հասցեին հարակից 7.5քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման 2025 թվականի ամառային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է:

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի և ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «Նարեկ Հակոբջանյան Հուսիկի» ԱՁ-ի կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան