ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 536-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տիգրան Ավիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06933724) 2025 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ԹՈՒՄՈ Մասիս» շենքի շինարարական աշխատանքների իրականացում՝ 17,325,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մայք տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00257724) 2025 թվականի հունիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 28-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային սուրհանդակային ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ռօմարի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01253903) 2025 թվականի հուլիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գլանային շերտավարագույրների ձեռքբերում՝ 475,350 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Կարմեն Թորոսյան Դրախտակի Անդրանիկի» անհատ ձեռնարկատերի հետ (ՀՎՀՀ՝ 54672522) 2025 թվականի հուլիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրող միջոցների ձեռքբերում՝ 310,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գրանթ թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2025 թվականի հուլիսի 2-ին կնքված՝ N AT-AU-076-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|