ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՌԱԴԻԿԻ ՕՀԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3085-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3085-Ա

«31» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՌԱԴԻԿԻ ՕՀԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Ռադիկի Օհանյանի (ծնված 26.07.1966թ.) 18.04.2023թ. հ.Դ-45928-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.17 հասցեում գտնվող, ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 120.1քմ, որից` 58.0քմ սեփականության իրավունքով պատկանող հողամաս է, իսկ 16.0քմ` վարձակալության իրավունքով պատկանող հողամաս է, որը ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով հանդիսանում է սեփականության իրավունքով փոխանցված հողամաս (ըստ կտակի ժառանգության իրավունքի 30.04.2022թ. հ.9824 վկայագիր):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.02.2024թ. հ.Հ-648 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2025թ. հ.20-Ել-45928-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.17 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.17 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Ռադիկի Օհանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 74.0քմ մակերեսով հողամասին կից 46.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 46.1քմ մակերեսով հողամասի (որից` 10.0քմ ընդհանուր համատեղ սեփականություն է Փառանձեմ Ավոյանի, Դավիթ Ավետիսյանի, Նունե Ավետիսյանի, Թագուհի Ավետիսյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան