ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՋՈՐՋ ԴՈՒՆԱՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ Հ.154 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ՆԱՐԻՆԵ ՌԱՖԻԿԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3080-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.08.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3080-Ա

«31» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋՈՐՋ ԴՈՒՆԱՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ Հ.154 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ ՆԱՐԻՆԵ ՌԱՖԻԿԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 37.1-ին, 37.2-րդ, 39-րդ կետերով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի հուլիսի 3-ի N 315 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հուլիսի 25-ի հ. 40690-25 գրությունը՝

1. Նարինե Ռաֆիկի Ալթունյանին՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից, մեկ տարի փորձաշրջանով, նշանակել «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2030 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:

2. «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Նարինե Ալթունյանի փորձաշրջանի ղեկավար նշանակել «Երևանի Ա.Դ.Սախարովի անվան հ.69 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարիաննա Մելյանին:

3. «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Արմինե Ապրեսյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

4. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:

 

Տ. Ավինյան