ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3076-Ա |
«31» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով և 84-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով.
1. Երևանի ենթակայության «Տիգրան Մեծ առողջության կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` հաշվեկշռում հաշվառված, ֆլյուրոգրաֆիկ ապարատ 12Ф7 շարժական գույքի օտարման մեկնարկային գինը սահմանել «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը՝ 71300 /յոթանասունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Մադաթյանի վրա։
| Տ. Ավինյան |