ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 359
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/11, նոյեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
15.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տերետրոսյան
«15» նոյեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 1996 թ. N 359

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության (Երևանի էքսպերիմենտալ գարեջրի գործարան) պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի գարեջուր» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գարեջուր» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 624950 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 371600 հազ. դրամ (հաշվի առած ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարված մասհանումների հաշվին կանոնադրական կապիտալի փոփոխությունը):

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 37160 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 78027 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երևանի գարեջուր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Երևանի գարեջուր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Երևանի գարեջուր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի գարեջուր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Թույլատրել «Գարեջուր» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից վարձակալած` 162667 հազ. դրամ արժեքով գույքը:

2.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.1. Սեփականաշնորհել «Սիրիուս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Սիրիուս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1, 2, 3, 4, 5 («Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» մասնաշենքերը) հանրակացարանները և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը:

3.3. «Սիրիուս» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական բաժնեմաս և տնօրինվում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից:

3.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 650860 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 299400 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 29940 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 220282 հազ. դրամ:

3.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.9. Սահմանել, որ «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.10. Սահմանել, որ «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիրիուս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը.

բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել պայման` «Էլեկտրոն» պանսիոնատում բնակվող փախստականների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ` պանսիոնատում ժամանակավոր ապաստանած հինգ փախստական ընտանիքի բնակության իրավունքը պահպանել երեք տարի ժամկետով: Սեփականաշնորհման պայմանագրի կնքման պահից 2,5 տարվա ընթացքում յուրաքանչյուր փախստական ընտանիքի հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին փոխանցվում է 1200 հազ. դրամ: 3 տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայությունների վարձը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.1. Սեփականաշնորհել հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 արտադրական մասնաշենքը, ուղևորատար վերելակը, քարե մեկուսարանը, պոմպակայանը, ջրավազանը, մետաղյա պահեստարանը (ռեզերվուար), ինչպես նաև 29 անուն հիմնական միջոցները և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

4.3. Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Սիման», «Էլիպս» ՍՊԸ-ներին, «Մ. Հակոբյան» անհատ ձեռներեցին վարձակալության տրված գույքը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրանց վարձակալներին:

4.4. Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 48040 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 48040 հազ. դրամ:

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4804 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3330 հազ. դրամ:

4.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.9. Սահմանել, որ «Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.10. Սահմանել, որ «Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական ինֆորմացիոն ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

5.1. Թույլատրել «Սիման» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունից վարձակալած` 257 հազ. դրամ արժեքով գույքը:

5.2. Գույքի գնահատումն ու վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1. Թույլատրել «Էլիպս» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունից վարձակալած` 1884 հազ. դրամ արժեքով գույքը:

6.2. Գույքի գնահատումն ու վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Թույլատրել «Մ. Հակոբյան» անհատ ձեռներեցին գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունից վարձակալած` 400 հազ. դրամ արժեքով գույքը:

7.2. Գույքի գնահատումն ու վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.1. Սեփականաշնորհել «Արագածի կինոցանց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արագածի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. «Արագածի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. «Արագածի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20910 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 20910 հազ. դրամ:

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2091 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արագածի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Արագածի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ ««Արագածի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արագածի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

9.1. «Զովք» արտադրաառևտրական միավորման «Ապարան» պանսիոնատը սեփականաշնորհել մրցույթով:

9.2. «Զովք» արտադրաառևտրական միավորման «Ապարան» պանսիոնատը սեփականաշնորհել որպես գույքային համալիր:

9.3. Սահմանել «Զովք» արտադրաառևտրական միավորման «Ապարան» պանսիոնատի վաճառքի մեկնարկային գինը` 11991 հազ. դրամ:

9.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

9.5. «Զովք» արտադրաառևտրական միավորման «Ապարան» պանսիոնատը սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

9.6. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զովք» արտադրաառևտրական միավորման «Ապարան» պանսիոնատի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր:

10.1. Թույլատրել «Շինվերանորոգում» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած` 6669 հազ. դրամ արժեքով գույքը:

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.1. «Կաբելային հեռուստատեսային համակարգերի հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրա կոլեկտիվի կողմից ստեղծված փակ բաժնետիրական ընկերությանը:

11.2. «Կաբելային հեռուստատեսային համակարգերի հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր (առանց տարածքի):

11.3. «Կաբելային հեռուստատեսային համակարգերի հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3174 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 2539 հազ. դրամ:

11.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

11.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 27-ի «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 375 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել որոշման 3-րդ կետը.

բ) որոշման 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-րդ կետերը համապատասխանաբար համարել 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-րդ կետեր:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 54 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1.2-րդ կետում «շենքը (Երևան, 16-րդ թաղամաս)» բառերը փոխարինել «շենքերը (քաղ. Երևան, Մ. Մաշտոցի տարածք, Գ-3 թաղ.)» բառերով»:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 103 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշման 1.11-րդ կետը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 148 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.2. «Կատարողական սարքավորումների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1, 2 մանկապարտեզները և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինությանը»:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Կ Ա Զ Մ

 

«ԶՈՎՔ» ԱՐՏԱԴՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ «ԱՊԱՐԱՆ» ՊԱՆՍԻՈՆԱՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Ազարյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Նազարյան  

- ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Մարկոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան   - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան   - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Ա. Ավետիսյան   - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ